Շղթայվածը (թատերգություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շղթայվածը
Ժանրդրամա
ՀեղինակԼևոն Շանթ
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1918 թվական[1]

Շղթայվածը, Լևոն Շանթի դրամաներից, որ նա գրել է 1918 թվականին[1]։ Բազմիցս բեմադրվել է հայ թատրոնում[2]։

Պիեսում նոր տեսանկյունից է ներկայացված Արտավազդի առապելը։ Նաղաշը ժողովրդին քարոզում է, թե ազատությունը կբերի Շղթայվածը՝ Արտավազդը։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրամայում պատկերված գործողությունները տեղի են ունենում միջնադարյան Անիում. Անիի էմիրը Մանուչէի որդին է, որն իր իշխանությանը հասել է բռնության միջոցով ու Անին համարում է իր սեփականությունը։ Նույնպիսի բռնակալ է իշխան Վահան Պահլավունին, որն էլ Անին համարում է իր սեփականությունը։ Սակայն անեցիները ելնում են նրանց դեմ և երկուսին էլ դուրս են շպրտում քաղաքից։ Հեղափոխության արդյունքում Անիում իշխանությունն անցնում է արհեստավորների ձեռքը, սակայն սպասված փոփոխությունները չեն կատարվում, քաղաքում գրեթե ամեն ինչ մնում նույնը. դարբին Ավագը, որ նախկինում բողոքում էր իշխանությունից, իրենց համարում էր էմիրի գերին, դառնալով Անիի ղեկավարներից մեկը, անճանաչելիորեն փոխվում է։ «Այժմ ե՛ս եմ է,իրը, ե՛ս եմ Անիի տերը»,- ասում է Ավագը էմիրի Հարճին, որ մնացել էր պալատում[3]։

Արտավազդի առասպելը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտավազդի առասպելը հայ մատենագիտության մեջ պահպանվել է երկու մեկնությամբ. Եզնիկ Կողբացին Արտավազդին ներկայացնում է, որպես բարի դյուզազն, որ պիտի ազատվի շղթաներից ու տիրի աշխարհին՝ բերելով ազատություն։ Մովսես Խորենացին Արտավազդին պատկերում է իբրև ավերիչ ոգի, որ ազատվելու դեպքում կավերի աշխարհը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]