Երազ օրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Երազ օրեր, Լևոն Շանթի վիպակներից, որ նա գրել է 1892 թ.։ Վիպակը գրված է օրագրության ձևով և ունի «գիշերօթիկի մը հուշատետրեն» ենթախորագիրը։

Երվանդը հայրենասիրական գաղափարներով համակված երիտարադ է, որին ոգևորել է Շիլլերի Մարկիզ Պոզայի հայրենասիրությունը։ Իր սիրած աղջկան՝ Վարդուհուն, համեմատում է Իվան Տուրգենևի «Նախօրեին» վիպակի հերոսուհի Ելենայի հետ։ Սակայն Երվանդն հայրենի երկրին ոչնչով չի օգնել և հավանաբար ոչնչով չի էլ օգնի, ու նրա ծրագրերը կմնան միայն երազանք, որովհետև ժողովրդի ծանր կյանքն անհամատեղելի է «երազ օրերի» հովվերգության հետ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լևոն Շանթ, Ընտիր երկեր, Երևան, 1968, էջ VI: