Կինը (վիպակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կինը (այլ կիրառումներ)
Կինը
Ժանրվիպակ
ՀեղինակԼևոն Շանթ
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1912

Կինը, Լևոն Շանթի վիպակներից, որ նա գրել է 1912 թվականին։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կինը» վիպակի գլխավոր կերպարները՝ երիտասարդ նկարիչ Սուրենը և բժշկուհի Մարգարիտ Ստեկնը, տարբեր խառնվածքի տեր մարդիկ են. «Աղջիկը աշխատանքի պաշտամունքով, անձնվիրությունն ու գութը կյանքի հիմք ընդունող լավատես մը, իդեալիստ մը: Տղան՝ նիցշեական հովերով, ուժն ու ռեալիզմը կյանքի հիմք բռնած, ուրիշ ամեն բան հեգնող հոգի մը»: Ստեղծագործական աշխատանքից ձանձրացած և հուսահատված երիտասարդ նկարիչը կորցնում է ստեղծագործելու բերկրանքը և հանգում մարդու ու անասունի նույնացման մտքին։ Բայց այդ հուսահատությունը երկար չի տևում. խելացի ու հմայիչ աղջկա մտերիմ զրույցների մթնոլորտում նա ազատագրվում է նիցշեական հովերից, թոթափում հոգեկան թմրությունը, ու նրա հայացքի առաջ Ստեկնի կերպարանքով նորից բարձրանում է մարդն իր անբասիր գեղեցկությամբ։ Սուրենին հիացնում են Ստեկնը ու բոլոր նրանք, ովքեր ունեն հավատ ապագայի, հավատ մարդկության, հավատ իրենց դերի, գործի և իդեալի հանդեպ։ Մարդու գեղեցկությամբ հմայված նկարիչը նորից սկսում է ստեղծագործել ինքնամոռաց հափշտակությամբ։ Ստեղծելով Ստեկնի դիմանկարը, Սուրենը ձգտում է արտահայտել՝ «տենչ մը դուրս գալու աշխարհայինեն ու մարմնեղենեն, սովորականեն ու պայմանականեն, որոնում մը ավելի տևական, ավելի մնայուն, ավելի արժեքավոր նոր բանի մը. բուռն կարոտ երազանքի ու հափշտակության»[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լևոն Շանթ, Ընտիր երկեր, Երևան, 1968, էջ XXI։