Լեռան աղջիկը (պոեմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լեռան աղջիկը
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրպոեմ
ՀեղինակԼևոն Շանթ
Բնագիր լեզուհայերեն
Գրվել է1892

Լեռան աղջիկը, Լևոն Շանթի պոեմներից, որ գրվել է 1892 թ.։ Հեղինակն ինքը ստեղծագործությունն անվանել է վիպերգ։

Սյուժեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պոեմի պատանի հերոսը դպրոցի անձուկ միջավայրից գնում է Գեղարդ՝ խաշնարածների մոտ։ Լեռներում անցկացրած գիշերը, խավարը ճեղքող կայծակն ու անձրևի շառաչն այնքան են ոգևորում երիտասարդին, որ նրան թվում է, թե կարող է նվաճել անկարելին։ Բնությամբ ներշնչված պատանու երևակայության մեջ խաշնարած աղջիկը դառնում է աշխարհի անսպառ հմայքի խորհրդանիշ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լևոն Շանթ, Ընտիր երկեր, Երևան, 1968, էջ VI: