Ալպիական մանուշակ (պատմվածք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Ալպիական մանուշակ (այլ կիրառումներ)
Ալպիական մանուշակ
Ժանր պատմվածք
Հեղինակ Ակսել Բակունց
Երկիր Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Բնագիր լեզու հայերեն
Գրվել է 1925-27
Շարք Սև ցելերի սերմնացանը
Վիքիդարան Ալպիական մանուշակ
Վիքիքաղվածք Ալպիական մանուշակ

Ալպիական մանուշակ, Ակսել Բակունցի պատմվածքներից, որ գրել է 1925-27 թվականներին։ Պատմվածքն ընդգրկված է «Սև ցելերի սերմնացանը» ժողովածուի մեջ։ Պատմվածքը նվիրված է Արփենիկ Չարենցի հիշատակին[1]։

Ակսել Բակունցը հանդես է եկել XX դարի 20-ական թվականին։ Հայ գրականության մեջ նրա ինքնատիպությունն այն է, որ նա իր ստեղծագործությունները պատկերեց այնպիսի նրբությամբ և քնքնշությամբ, որ Ավետիք Իսահակյանն ասել է. «Հայաստանում կա մի գրող, որի բառերը զրնգում են կոմիտասյան շնչով և փայլատակում են Սարյանական կտավների գույներով, դա Ակսել Բակունցն է»: «Ալպիական մանուշակ» պատմվածքը Ակսել Բակունցի առաջին գործերից մեկն է։ Այնտեղ արտահայտվել են նրա արձակի էական հատկանիշները՝ ուրույն աշխարհազգացումը, բարոյական ու գեղագիտական ըմբռնումների ինքնատիպությունը, նրա արվեստի փիլիսոփայությունը, անմնացորդ սերը հայրենիքի և մարդու հանդեպ։

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղ են գալիս հնագետը, նկարիչը և նրանց հետ է նաև ուղեկցորդը։ Նրանք էլ հենց պատմվածքի հերոսներն են։ «Ալպիական մանուշակում» պատկերվում է իրականության և արվեստագետների հանդիպումը։ Նկարիչը զգայուն խառնվածքով մարդ է։ Նա Կաքավաբերդ է եկել որպեսզի նկարի բնության գեղեցկությունը։ Նրա մեջ արթնանում են գեղեցիկ հուշեր, որպես մեկ այլ կնոջ լրացում։ Նկարիչը կնոջ այդ գեղեցկության մեջ չի նկատում, որ նա հոգսեր ունի, ընկճված է։ Կաքավաբերդից նկարիչը տանում է իր հետ գեղեցիկ տպավորություն ու մի նոր կտավ։ Իր հոգեբանությամբ և մոտեցումով նա հարազատ է պատմվածքի սկզբին և վերջնամասի ռեֆրեններով խորհրդամշվող գեղեցիկի այն ընկալմանը, ըստ որ «բուրմունքից արբեցած բզեզին» մանուշակը ճոճք էր թվում էր, աշխարհը ծիրանագույն բուրաստան։

«Բուրմունքից արբեցած բզեզի» մյուս տարբերակը հնագետն է։ Եթե նկարչի համար անցյալը առնչվում է այսօրին, ապա հնագետի համար գոյություն ունի միայն անցյալի գեղեցիկը։ Սա ևս փնտրում է գեղեցիկը, սակայն անցած գնացած գեղեցիկը։ Նա կոխոտում է նուրբ ու քնքուշ ալպիական մանուշակները՝ չտեսնելով նրանց քնքշությունը։ Հնագետը չոր, միայն իր մասնագիտությամբ հետաքրքրվող մարդ է։ Նկարիչը և հնագետը պատմվածքում կերպարներ են փոխաբերական իմաստով։ Ակսել Բակունցը նկարչի և հնագետի կերպարներով ցանկացել է բնութագրել այն արվեստագետներին, որոնք աշխարհին նայում են բզեզի աչքերով։ Չեն տեսնում իրականությունը։ Նրանք եկան, տեսան միայն հաճելին, կյանքի մի եզրը և գնացին, իսկ մյուս եզրը կյանքի բուն խորքը վրիպեց նրանց ուշադրությունից։ Կյանքն ու գրականությունը նման արվեստագետների համար ժամանց է միայն, անկիրք հիացմունքի ու արբեցման առարկա

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք ձիավոր բարձրանում են դեպի Կաքավաբերդ։ Նրանցից մեկը հնագետ էր, երկրորդը՝ նկարիչ, իսկ երրորդն ուղեկցում էր նրանց։ Հնագետը երկար շրջեց բերդում, գտավ Բակուր իշխանի դամբանը։ Նկարիչը հնագետին անհրաժեշտ նկարներն անելուց հետո, նկարեց նաև պարսպի մի հատված ու պարսպի տակ բուսած ալպիկան մանուշակներ։ Պատմվածքում նկարագրվում է լեռնային Հայաստանի պատկերը՝ ավերակ բերդերով, ալպիական ծաղիկների գեղեցկությամբ, գյուղական կենցաղին բնորոշ տեսարաններով։ Պատմվածքը սովորական իմաստով սյուժե չունի, բայց նրա գաղափարը շատ խորն է։Պատմվածքը դիտել ու գնահատել են տարբեր տեսանկյուններից։ Համարել են «Նոր գյուղի ու կենցաղի պատկեր ու հին մնացուկների քննադատություն»: Բայց դա ճիշտ չէ։ Բակունցի նման բծախնդիր արվեստագետը, որ սիրում է քչով շատ բան ասել, խտացնել իր մտքերը, պատմվածքում յուրատեսակ ձևով կրկնում է հետևյալ ռեֆրենը. «ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզին մանուշակը ճոճք էր թվում էր, աշխարհը ծիրանագույն բուրաստան»: Վերադրարձին նրանք մոտիկ բնակավայրի մի վրանի մոտ իջան ձիերից և թեյ խնդրեցին։ Մինչ կինը թեյ էր պատրաստում, նկարիչը հիշեց մի կնոջ, որն այնքան նման էր այս կնոջը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ակսել Բակունց, Երկեր 2 հատորով, հատոր առաջին, Երևան, Հայպետհրատ, 1964։