Փյունիկ (գեղանկար)
տեսակ | գծանկար |
---|---|
նկարիչ | Հակոբ Կոջոյան |
տարի | 1945 |
նյութ | ստվարաթուղթ |
գտնվում է | Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարան |
Ծանոթագրություններ |
Փյունիկ, հայ ճանաչված նկարիչ Հակոբ Կոջոյանի գործերից։ Ստեղծվել է 1945 թ.: Պահվում է Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանում։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Լևոն Կոջոյանը հիշում է, որ առաջին անգամ ծանոթացել է իր հորեղբոր՝ Հակոբ Կոջոյանի «Փյունիկ» ստեղծագործությանը Կիսլովոդսկում հոր՝ վարպետ Հարությունի միջոցով։
Նկարում Կոջոյանը ստվարաթղթի վրա պատկերել է մոխիրից հառնող առասպերական թռչունին՝ փյունիկին, կապույտ, ոսկեզօծ փետուրներով, կանացի գլխով և լուսավոր դեմքով։
Փյունիկը Կոջոյանի ամենասիրելի կերպարներից մեկն էր և բնորոշվում է նրա ստեղծագործություններում որպես կյանքի վերածննդի, գեղեցկության և անմահության խորհրդանիշ[1]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Արա Սարգսյանի և Հակոբ Կոջոյանի տուն-թանգարանի արխիվային նյութեր