Ստվարաթուղթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ստվարաթուղթ, խաղաքարտ, թղթի տարատեսակ, բնութագրվում է մեծ տեսակարար զանգվածով։ Թղթի և Ստվարաթղթի խիստ սահմանազատման միասնական միջազգային դասակարգում գոյություն չունի (օրինակ, Ս․ կոչում են ԽՍՀՄ-ում՝ 250 գքմ ԳԴՀ-ում՝ 150 գ/էՐ, Լեհաստանում՝ 180 գ/մ2 և ավելի զանգված ունեցող թղթանյու-թերը)։ Ստվարաթղթի մշակման հիմնական տեխնոլոգիական գործողությունները (աղում, ձուլում, մամլում և չորացում) սկզբունքորեն չեն տարբերվում թղթի մշակման նման գործողություններից, սակայն Ստվարաթղթի ստացման համար առավել հաճախ օգտագործում են ավելի կոպիտ և կոշտ թելքավոր նյութեր՝ գորշ փայտազանգված, կիսաթաղանթանյութ, սուլֆատային թաղանթանյութ Uտվարաթղթի մակուլատուրա։ Ըստ նշանակման Ստվարաթղթերը ստորաբաժանում են․ փաթեթավորման (արկղերի և տուփերի պատրաստման համար), պոլիգրաֆիական (կազմարարական, մատրիցային ևն), շինարարական (երեսապատման, պատի շարվածքի ևն), տեխնիկական (միջադիրի, աղմուկա- և ջերմամեկուսացման ևն)։ Ստվարաթուղթ պատրաստում են հատուկ մեքենաներով։ Տարբերում են միաշերտ և բազմաշերտ Ստվարաթուղթ։ Բազմաշերտ Ստվարաթղթի շերտերը սովորաբար մշակում են տարբեր թելքավոր զանգվածներից, ներքին շերտերը ձուլում են էժան թելքավոր նյութերից, իսկ արտաքին շերտերը՝ առավել ամուր և թանկ մանրաթելերից։ Ստվարաթղթի հատկությունները գնահատվում են մի շարք ընդհանուր (1 ւ/2-ի զանգվածը, հաստությունը, խոնավությունը ևն) և հատուկ տեխնիկա (ներծծելու ունակությունը, էլեկտրամեկուսիչ հատկությունները, ձևափոխումը՝ խոնավացնելիս ու չորացնելիս ևն) ցուցանիշներով։ Ստվարաթղթի յուրաքանչյուր տեսակից պահանջվող հատկությունների ապահովումը ձեռք է բերվում համապատասխան կիսաֆաբրիկատների ընտրությամբ, մշակմամբ և Ստվարաթղթի բաղադրության մեջ սոսնձող, կապակցող, հագեցնող, ներկող նյութերի ավելացմամբ, մակերևույթի վրա պոլիմերային թաղանթների, մետաղական փայլաթիթեղի սոսնձմամբ։ Ստվեր Երկրի, տարածության մաս, ուր արեգակնային ուղիղ ճառագայթները չեն թափանցում՝ Երկրագնդով չէկրանավորվելու հետևանքով։ Նման է կլեր կոնի, որի գագաթը գտնվում է Երկրից միջին հաշվով 1,4 միլիոն կիլոմետր հեռավորության վրա կոնի երկարությունը որոշ փոփոխություն է կրում՝ տարվա ընթացքում Երկրի և Արեգակի հեռավորության փոփոխման հետևանքով։ Երբ Լուսինն անցնում է Երկրի Մ-ով, դիտվում է Լուսնի խավարում՝․ Երկրի արհեստական արբանյակները, մտնելով Ստվրաթղթի մեջ, դառնում են անտեսանելի։ Երկրի մթնոլորտի՝ Արեգակի ուղիղ ճառագայթներով չլուսավորված գոտին պարզ եղանակի դեպքում կարող է դիտվել երկնակամարի այն մասում, որի հակառակ կողմում գտնվում է մայր մտած Արեգակը։ Այդ գոտին ունի կապտավուն երանգով մութ սեգմենտի ձև՝ երիզված ծիրանագույն շերտով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 150 CC-BY-SA-icon-80x15.png