Վահրամ Գայֆեճյան
Վահրամ Գայֆեճյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 14 (26), 1879[1][2] |
Ծննդավայր | Ախալցխա[1][2] |
Վախճանվել է | նոյեմբերի 30, 1960[1][2] (81 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Լազարյան ճեմարան (1901)[1], Մոսկվայի պետական համալսարան (1910)[1] և Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարան (1907)[1] |
Մասնագիտություն | նկարիչ և drawing teacher |
Պարգևներ | |
Անդամակցություն | Հայ արվեստագետների միություն[2] և Հայաստանի կերպարվեստի աշխատողների ընկերություն[2] |
Վահրամ Գայֆեճյան Վիքիդարանում | |
![]() |
Վահրամ Մկրտչի Գայֆեճյան (Գայֆեջյան, ապրիլի 14 (26), 1879[1][2], Ախալցխա[1][2] - նոյեմբերի 30, 1960[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]), հայ նկարիչ։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1954)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վահրամ Գալֆեճյանը 1892-1901 թվականներին սովորել է Լազարյան ճեմարանում, 1901-1910 թվականներին` Մոսկվայի համալսարանի բժշկական և իրավաբանական ֆակուլտետներում, միաժամանակ գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում (1902-1907, ղեկավար Ս. Վ. Իվանով, Կ. Ա. Կորովին)։ 1912-1923 թվականներին ապրել է ծննդավայրում, կազմակերպել գեղարվեստական ստուդիա, մասնակցել «Հայ արվեստագետների միության» (Թիֆլիս) ցուցահանդեսներին։

Աշխատել է Երևանի գեղարվեստա-արդյունաբերական տեխնիկումում (1924-1929 թվականներին` տնօրեն, 1955 թվականին` դասատու)։ Խորհրդահայ կերպարվեստի սկզբնավորման աչքի ընկնող ներկայացուցիչ Գայֆեճյանը ստեղծագործաբար յուրացրել է 20-րդ դարասկզբի ռուսական և արևմտաեվրոպական առաջադեմ արվեստի սկզբունքները։ Նկարել է նատյուրմորտներ, բնանկարներ, դիմանկարներ, ինչպես նաև տեսարաններ զբոսայգիներից, սրճարաններից, դիմակահանդես-պարահանդեսներից։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի սեպտեմբերի 22-ին Ախալցխայում կայացել է Վահրամ Գայֆեճյանին նվիրված հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությունը։ Հուշատախտակը տեղադրվել է այն տանը, որտեղ ծնվել և մեծացել է հայ մեծ նկարիչը[3]։
Հուշատախտակի բացումից հետո Ախալցխայի պետական դրամատիկական թատրոնում կայացել է միջոցառմանը նվիրված համերգ, ուր հանդես են եկել Հայաստանից ժամանած «Կարին» երգի և պարի ազգագրական համույթը, կոմպոզիտոր Գևորգ Մանասյանի ղեկավարած երգչախումբը, ինչպես նաև Ախալցխայի վրացական դպրոցների պարային խմբերը[3]։
Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ваграм Гайфеджян, 1879-1960.
- Альбом, Ереван, 2002. (կազմ.՝ Է. Գայֆեճյան)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 2. — էջ 679.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.) — 1990. — հատոր 1.
- ↑ 3,0 3,1 Վահրամ Գայֆեճյանի հուշատախտակի բացման արարողություն Ախալցիխեում Լուրեր Հայաստանից - NEWS.am
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 679)։ ![]() |
- Ապրիլի 26 ծնունդներ
- 1879 ծնունդներ
- Ախալցխա քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 30 մահեր
- 1960 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- Մոսկվայի նկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանի շրջանավարտներ
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Հայ նկարիչներ