Գևորգ Մանասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գևորգ Մանասյան
Ի ծնե անուն Գևորգ Ցոլակի Մանասյան
Ծնվել է ապրիլի 2, 1953 (65 տարեկան)
Ախալցխա, Ախալցխայի մունիցիպալիտետ, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրաստան
Մասնագիտություն կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր
Շրջանավարտ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
Անդամակցություն Հայաստանի կոմպոզիտորների միություն

Գևորգ Ցոլակի Մանասյան (1953, ապրիլի 2, Ախալցխա), հայ կոմպոզիտոր, դաշնակահար, դիրիժոր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականին ավարտել է Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը, 1977 թվականին՝ Երևանի պետական կոնսերվատորիայի դաշնամուրի և դիրիժորական բաժինները։ 1978-1983 թթ.՝ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլի գործիքային մասի ղեկավար, 1991-1994 թթ.՝ երաժշտական մասի, 1994-1997 թթ.՝ ՀՀ հեռուստառադիոպետկոմի Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների, 1996-1998 թթ.՝ «Հին Երևան» վոկալ-գործիքային անսամբլի, 1989–1993 թթ. և 2000 թվականից՝ Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի անսամբլի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր։ 1984 թվականից միաժամանակ դասավանդում է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1996 թվականից՝ նաև կոնսերվատորիայում։ 1980 թվականից Հայաստանի կոմպոզիտորների միության անդամ է։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրել է դաշնամուրային տրիո, երկու դաշնամուրային կոնցերտ, երկու կոնցերտ քանոնի համար, պարային և երգ-պարային մեղեդիներ (Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Հովհաննես Շիրազի խոսքերով), էստրադային և ժողովրդական երգեր, օրհներգ՝ Եվրոպայի թեթև ատլետիկայի մրցումների համար (1-ին մրցանակ՝ 2005) և այլն[1]:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մովսես Խորենացու մեդալ, 2013[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  2. Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին