Հովսեփ Տեր-Աստվածատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հովսեփ Տեր-Աստվածատրյան
հայ․՝ Հովսեփ Անդրեասի Տեր-Աստվածատրյան
Ծնվել էմայիսի 1 (13), 1886 կամ ապրիլի 19, 1886(1886-04-19)
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհուլիսի 19, 1938(1938-07-19)[1] (52 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն
Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի տրանսպորտի համալսարան
Մասնագիտությունճարտարագետ
Պարգևներ և
մրցանակներ
Լենինի շքանշան և Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Հովսեփ Անդրեյի Տեր-Աստվածատրյան, (ապրիլի 19 (մայիսի 1), 1886, Շուշի-հուլիսի 19, 1938, Երևան), հայ խորհրդային հիդրոէներգետիկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովսեփ Տեր-Աստվածատրյանի հուշարձանը Երևանի հիդրոէլեկտրակայանի տարածքում

Ավարտել է Պետերբուրգի հաղորդակցության ճանապարհների ինժեներների ինստիտուտը (19121913-1921 թվականներին աշխատել է Միջին Կովկասյան, Ուրալ-Մոլ-Իլեցկ, Ռյազան-Ուրալ երկաթուղիների, մի շարք կամուրջների ու օբյեկտների շինարարությունում։ 1922-1925 թվականներին եղել է Շիրակի ոռոգման ջրանցքի և Լենինականի հէկի շինարարության պետը և գլխավոր ինժեները, 1925-1927 թվականներին՝ ՀԽՍՀ ջրային տնտեսության վարչության գլխավոր ինժեները։ 1927 թվականից եղել է Զորագետի և Քանաքեռի հէկերի շինարարության գլխավոր ինժեները, այնուհետե՝ պետը։ Տեր-Աստվածատրյանի ղեկավարությամբ, ԽՍՀՄ-ում առաջինը, Զորագետի հէկի շինարարությունում իրականացվել են բարդ հիդրոտեխնիկական կառույցների (ճնշումային թունել, ավտոմատ գլանային փակաղակ և այլն) շինարարությունն ու գործարկումը։ Ղեկավարել է Սևան-Հրազդան կասկադի հէկերի նախագծերի կազմման, Սևանի և Գյումուշի հէկերի շինարարության նախապատրաստական աշխատանքները, ինչպես նաե Սևանա լճի ջրերի օգտագործման նախագիծը (1931)։ Տեր-Աստվածատրյանը կազմակերպել է և առաջինը գլխավորել Կառուցվածքների ԳՀԻ-ն (այժմ՝ Շինարարության և ճարտարապետության ինստիտուտ) ու «Հիդրոէլեկտրանախագիծ» (այժմ՝ «Հիդրոնախագիծ») բաժանմունքը։ Տեր-Աստվածատրյանը Հայաստանում հիդրոտեխնիկայի և հիդրոէներգետիկայի դպրոցի հիմնադիրներից է։ Եղել է ԽՍՀՄ Կենտգործկոմի անդամ։

Քանաքեռի Հովսեփ Տեր-Աստվածատրյանի անվան Հէկ-ը

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի 2 շքանշաններով։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեր-Աստվածատրյանի անունն է կրում Քանաքեռի հէկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Тер-Аствацатурян Иосиф Андреевич // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 662 CC-BY-SA-icon-80x15.png