Ռուբեն Դաշտոյան
Ռուբեն Դաշտոյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 13, 1879[1] |
Ծննդավայր | Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | 1937[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Ներսիսյան դպրոց (1898)[1] |
Մասնագիտություն | հեղափոխական և քաղաքական գործիչ |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Ռուբեն Պետրոսի Դաշտոյան (սեպտեմբերի 13, 1879[1], Նոր Բայազետ, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - 1937[1]), հայ հեղափոխական, կուսակցական գործիչ, ՌԿ(բ)Կ/ԽՄԿԿ անդամ (1902)։
Ծնվել է փոստ-հեռագրական ծառայողի ընտանիքում։ Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ապա տեղափոխվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան, որտեցից հեռացվել է։ Վերադառնալով Թիֆլիս՝ կրկին մտնում է Ներսիսյան ճեմարան, որն ավարտում է 1898 թվականին։ Այնուհետև աշխատում է Բաքվի նավարդյունաբերական ընկերություններում, իսկ 1902-1907 թվականներին՝ Թիֆլիսի քաղաքային լաբորատորիայում։
«Հայ սոցիալ-դեմոկրատների միության» և դրա օրգան «Պրոլետարիատ» թերթի հիմնադիրներից է։
1907 թվականին կուսակցությունը Դաշտոյանին ուղարկում է Բաքվի բոլշևիկյան «Օրեր» թերթում աշխատելու Այստեղ ակտիվ գործունեություն է ծավալում, որի համար ձերբակալվում է 1912 թվականին։ 1914 թվականին զգալի դեր է խաղացել «Նոր խոսք» պարբերականի հրատարակման գործում։ Աշխատակցել բոլշևիկյան մի շարք թերթերի։
1917 թվականին եղել է զինվորական ծառայության մեջ, ընտրվել է Ախալցխայի բանվորների և զինվորների դեպուտատների խորհրդի նախագահ։ Նույն թվականին Դաշտոյանը տեղափոխվում է Երևան։ Մասնակցել է 1920 թվականի մայիսմեկյան խռովություններին[2]։ Ռուսական 11-րդ կարմիր բանակի կողմից Հայաստանը գրավելուց և երկրում խորհրդային իշխանության հաստատումից հետո նշանակվել է Ղամարլուի (Արտաշատ), Նոր Բայազետի (1921) Հեղկոմի, Ղարաքիլիսայի (Վանաձոր, 1922), Դիլիջանի (1924) գավգործկոմների նախագահ, ԽՍՀՄ Կենտգործկոմի քարտուղար, միաժամանակ նախագահի տեղակալ։
Ընտրվել է ԽՍՀՄ Անդրֆեդերացիայի Կենտգործկոմների անդամ։
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Գնդակահարվել է 1937 թվականին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Անմոռաց դեմքեր (Ներսիսյան դպրոցի սաներ), Ե., «Հայաստան», 1965, էջ 41-42։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 290)։ |