Անդրեյ Մելիք-Շահնազարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրեյ Մելիք-Շահնազարով
հուլիսի 24, 1887(1887-07-24) - հոկտեմբերի 31, 1937(1937-10-31) (50 տարեկան)
ԾննդավայրՇուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրՄինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն, ԽՍՀՄ
Ծառայության տարիներ1906-1937 թվականներ
Կոչումգնդապետ
Հրամանատարն էրդիվիզիայի
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ
ԿրթությունՆիկոլաևի հեծելազորային ուսումնարան
Պարգևներ
Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան և Կարմիր դրոշի շքանշան

Անդրեյ Մելիք-Շահնազարով (Անդրեաս Մելիք-Շահնազարյան, հուլիսի 24, 1887(1887-07-24), Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 31, 1937(1937-10-31), Մինսկ, Բելառուսական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ռազմական գործիչ, դիվիզիայի հրամանատար, գնդապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրեյ Մելիք-Շահնազարովը ծնվել է 1887 թվականի հուլիսի 24-ին Շուշիում ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ Պավել Մելիք-Շահնազարովի ընտանիքում։ 1906 թվականին ավարտել է Վարշավայի Ալեքսանդր Սուվորովի անվան կադետական դպրոցը, իսկ 1908 թվականին՝ Սանկտ-Պետերբուրգի Նիկոլաևյան հեծելազորային ուսումնարանը։ 1914-1918 թվականներին մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, ստացել փոխգնդապետի կոչում։ 1917-1918 թվականներին ծառայել է Հայկական կորպուսում (հրամանատար՝ Թովմաս Նազարբեկյան1918 թվականին մայիսին մասնակցել է Ղարաքիլիսայի հերոսամարտին, 1918 թվականին դեկտեմբերին՝ հայ-վրացական պատերազմին։ 1920 թվականին ստացել է գնդապետի կոչում, եղել Ալեքսանդրապոլի կայազորի առաջին հեծելազորային գնդի հրամանատար։ 1920 թվականին աշնանը մասնակցել է Թուրք-հայկական պատերազմին՝ կռվելով Կարսի ճակատում։ 1921-1931 թվականներին Հայկական 76-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատարն էր։ 1931 թվականին կարճ ժամանակով եղել է Մոսկվայի Ն. Ժուկովսկու անվան ռազմաօդային ակադեմիայի հրամանատարական ֆակուլտետի պետ, այնուհետև նշանակվել է Բելառուսական ԽՍՀ ռազմական օկրուգի 16-րդ հրաձգային կորպուսի հրամանատար։ 1937 թվականին Մինսկում անհիմն բռնադատվել է, 1937 թվականի հոկտեմբերի 31-ին գնդակահարվել է, 21 տարի անց՝ 1958 թվականին հետմահու արդարացվել։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]