Նիկոլայ Ղորղանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նիկոլայ Ադամի Ղորղանյան
1878 - 1921
ԾննդավայրԹիֆլիս
Մահվան վայրԵրևան Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՀայաստանի Առաջին Հանրապետություն Հայաստանի Առաջին Հանրապետություն
Կոչումգնդապետ
Հրամանատարն էրԱրխանգելոգրադյան հեծյալ գնդի հրամանատար
Ապարանի հեծելազորային միացյալ գնդի հրամանատար (1919)
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ
Ղարաքիլիսայի ճակատամարտ

Նիկոլայ Ադամի Ղորղանյան (1878, Թիֆլիս - 1921, փետրվարի 18, Երևան (կացնահար սպանվել է Երևանի բանտում բոլշևիկների հրամանով թուրք մսագործի ձեռքով, թաղված է Սունդուկյանի թատրոնի զբոսայգու եղբայրական գերեզմանում)), հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ։ Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի դերակալ գեներալ (26.03.1919)։

Ռուսական բանակի հեծելազորային Ադամ Սողոմոնի Կորգանովի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Ադամի Ղորղանյանը ծնվել է Թիֆլիսում։ Ավարտել է Միխայելովո-Վորոնեժյան կադետական կորպուսը, Նիկոլաևյան հեծելազորային ուսումնարանը, սպայական հեծելազորային դպրոցը։ Մասնակցել է առաջին համաշխարհային պատերազմին, արժանացել է գնդապետի կոչման, եղել է Արխանգելոգրադյան հեծյալ գնդի հրամանատար։ 1917 թվականին եկել է Հայաստան և ծառայության անցել Հայկական կորպուսում։ Մասնակցելով Ղարաքիլիսայի ճակատամարտին` 4 օր պահել է ռազմաճակատի կենտրոնական հատվածը: 1918 թվականի օգոստոսի 9-ին նշանակվել է Ապարանի հեծելազորային միացյալ գնդի հրամանատար, 1919 թվականի մարտի 26-ին՝ ռազմական նախարարության հանձնարարությունների գծով գեներալի պաշտոնակատար (դերակալ գեներալ), 1920 թվականի սկզբին՝ Վաղարշապատի կայազորի պետ: 1918-1920 թվականներին մասնակցել է Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:

1921 թվականին, հավատալով բոլշևիկների խոստմանը, չի հեռացել Հայաստանից: Սակայն ձերբակալվել է և զոհ է գնացել կարմիր նենգությանը` բոլշևիկների հրամանով կացնահար սպանվել է Երևանի բանտում[1]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տիգրան Հայազն, Գարեգին Ղազարյան։ 1000 հայազգի գեներալներ, ծովակալներ.-Ե.,Հեղինակային հրատարակություն, 2009 թ.,էջ 434: ISBN 978-9939-53-105-2

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]