Մատենադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մատենադարան
Մատենադարանի շենք
Տեսակպատկերասրահ, արխիվ, գիտահետազոտական ինստիտուտ և գրականության թանգարան
Երկիր Հայաստան[1]
ՏեղագրությունԵրևան և Կենտրոն վարչական շրջան
ՎայրՄատենադարանի շենք
Կազմված էԽճանկար «Ավարայրի Ճակատամարտ» («Վարդանանք»), Բացօթյա ցուցադրություն, Որմնանկարներ «Հայ մշակույթի պատմություն», Անանիա Շիրակացու հուշարձան, Գրիգոր Տաթևացու հուշարձան, Թորոս Ռոսլինի հուշարձան, Մեսրոպ Մաշտոցի հուշարձան, Մխիթար Գոշի հուշարձան, Մովսես Խորենացու հուշարձան և Ֆրիկի հուշարձան
ՀասցեՄեսրոպ Մաշտոցի պող. 53[1]
Հիմնադրվել է1921
Այցելուներ50 000 մարդ
Կայքmatenadaran.am
Քարտեզ
Քարտեզ

Մատենադարան, հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։ Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկը։ Այստեղ պահպանվում են շուրջ 23000 ձեռագիր, հմայիլներ, պատառիկներ և 300 000 արխիվային փաստաթուղթ։ Ամեն տարի Մատենադարանն ունենում է շուրջ 500000 այցելու։

Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է։ Այն ստեղծվել է 1921 թվականին՝ 5-րդ դարում ստեղծված Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և եղել է առաջին գիտահետազոտական հաստատությունը Հայաստանում։ Նախկինում այն կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ[2]։

Մատենադարանը գրանցված է 1997 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում[3]։ Այն այժմ համարվում է «ազգային հիշողության պահպանման և զարգացման ամենակարևոր վայրերից մեկը»[4]։

Ծագումնաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մատենադարան» (հայերեն բառը Գրաբարի խոնարհման համակարգը «գրաբարում» նշանակել է «գրադարան»)[5] և համարվել է մի վայր, որին կից գործել է նաև ձեռագրատուն[6]։ Մի քանի հայկական վանական համալիրներ նույնպես ունեցել են մատենադարաններ, ինչպես օրինակ՝ Հաղպատի և Սանահինի վանական համալիրներն են[7]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ղազար Փարպեցու՝ Էջմիածնի կաթողիկոսությանը կից գործել է գրատուն, որտեղ պահվել են հայերեն ու հունարեն մատյաններ[8]։ 5-րդ դարի սկզբից Հայաստանում և հայաշատ վայրերում գրվել և ընդօրինակվել են հազարավոր ձեռագիր (գրչագիր) մատյաններ, որոնք պահվել են վանքերի ու մենաստանների գրատներում ու մատենադարաններում։

Հայերեն ձեռագիր մատյանների ամենախոշոր պահոցն է։ Այն ստեղծվել է 1921 թվականին՝ 5-րդ դարում ստեղծված Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և եղել է առաջին գիտահետազոտական հաստատությունը Հայաստանում։ Նախկինում այն կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ։

Միջնադարում ձեռագիր մատյաններին մշտապես սպառնացել է օտար նվաճողների ավարառության ու ոչնչացման վտանգը։ Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ՝ 1170 թվականին սելջուկ-թուրքերը գրավել են Բաղաբերդ ամրոցը և կողոպտել Տաթևից ու շրջակա այլ վանքերից այնտեղ հավաքված շուրջ 10 000 ձեռագիր[8], իսկ Կիրակոս Գանձակեցին պատմում է, որ օտար նվաճողները 1242 թվականին Կարին քաղաքի մատենադարանից հափշտակել են բազմաթիվ մատյաններ։ 1298 թվականին եգիպտական մամլուքների արշավանքների հետևանքով ավերվել է Կիլիկիայի մայրաքաղաք Սսի պետական գանձատունը[8]։ Վերջին անգամ Էջմիածնի մատենադարանն ավերվել է 1804 թվականին, որի մասին վկայություն ունի Ներսես Ե Աշտարակեցին[8]։ Մատենադարանը վերաբացվել է 1840 թվականին, երբ Արևելյան Հայաստանը մտել է Ռուսաստանի կազմի մեջ։ 1840 թվականին Մարի Բրոսսեի նախաբանով[9] տպագրվել է ձեռագրերի առաջին ցանկը, որում ցուցակագրվել են 312 ձեռագրեր։ Մատյանների երկրորդ համառոտ ցանկը լույս է տեսել 1863 թվականին՝ «Մայր ցուցակ» վերնագրով[10]։ Այս ձեռագրացուցակում ընդգրկված են 2340 ձեռագրեր։ 1914 թվականին Մատենադարանում պահվում էր շուրջ 4 660 ձեռագիր[8]։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ձեռագրերը ժամանակավորապես տեղափոխվել են Մոսկվա։ 1915 թվականի փետրվարի 3-ին Էջմիածնից Մոսկվա է տեղափոխվել ձեռագրերի ամբողջ հավաքածուն։ Ձեռագրերը Հայաստան են վերադարձվել 1922 թվականի ապրիլի 5-ին[10]։

Հայոց ցեղասպանության տարիներին ոչնչացվել են Արևմտյան Հայաստանի ոչ միայն մշակութային կենտրոնները, այլև հազարավոր ձեռագիր մատյաններ։ Հատկապես մեծ վնաս է կրել Կտուց Անապատը, որտեղ մինչև 1915 թվականը պահվում էր մոտ 500 կտոր ձեռագիր, սակայն միայն 202-ն է հաջողվել տեղափոխել Մատենադարան։ Բազմաթիվ ձեռագրեր փրկվել են եղեռնից մազապուրծ հայերի շնորհիվ։ Երևանի, Էջմիածնի և աշխարհի բազմաթիվ քաղաքների, այդ թվում՝ Երուսաղեմի, Վենետիկի, Վիեննայի, Նոր Ջուղայի, Բեյրութի, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Թիֆլիսի, Փարիզի, Լոնդոնի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի գրադարաններում ու թանգարաններում պահվում են շուրջ 30.000 հայերեն ձեռագրեր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրդերը և պարսիկները թալանում են Վաղարշապատը

Մատենադարանը որպես առաջին գիտահետազոտական հաստատություն Հայաստանում, ստեղծվել է 1921-ին՝ Էջմիածնի ձեռագրատան հիմքի վրա։ Նախապես կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ։ 1939-ին Մատենադարանն Էջմիածնից տեղափոխվել է Երևան և տեղավորվել Հանրային գրադարանի շենքում։ Մատենադարանի ներկայիս շենքը կառուցվել է 1945-57-ին։ Մատենադարանն այդ շենք է փոխադրվել 1959-ին, 1962-ին կոչվել է Մեսրոպ Մաշտոցի անվան[2]։

1920–1930-ական թվականներին Մատենադարանի հավաքածուն համալրվել է Վասպուրականից և Տարոնից բերված, ԽՍՀՄ տարածքի հայկական վանքերից ու եկեղեցիներից հավաքված, Մոսկվայի Լազարյան ճեմարանից, Թիֆլիսի հայոց ազգագրական ընկերությունից[11] ու Ներսիսյան դպրոցից, Նոր Նախիջևանից, Նոր Բայազետից, Կարինից, Թավրիզի առաջնորդարանից, Երևանի պետական թանգարանից և այլ վայրերից ստացված, ինչպես նաև զանազան անհատների նվիրած կամ վաճառած ձեռագրերով, որոնք ցուցակագրվել ու նկարագրվել են։

1939 թվականին Մատենադարանն Էջմիածնից տեղափոխվել է Երևան՝ Հանրային գրադարան։ 1945 թվականին ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով Երևանում սկսվել է Մատենադարանի շենքի կառուցումը և ավարտվել 1957 թվականին։ 1959 թվականի մարտի 3-ին՝ ԽՍՀ Մինիստրների խորհրդի N 71 որոշմամբ[10] Մատենադարանը տեղափոխվել է նորակառույց շենք և վերածվել գիտահետազոտական կառույցի. արտաքուստ կիրառված են հայկական ճարտարապետությանը բնորոշ, իսկ ներսում՝ հիմնականում միջնադարյան ճարտարապետության ձևերն ու լուծումները։ Գլխավոր ճակատի խորշերի միջնապատերի առջև ձախից աջ համապատասխանաբար՝ Թորոս Ռոսլինի, Գրիգոր Տաթևացու, Անանիա Շիրակացու, Մովսես Խորենացու, Մխիթար Գոշի, Ֆրիկի բազալտե արձաններն են, իսկ ներքևի փոքրիկ հրապարակում՝ Մեսրոպ Մաշտոցի և Կորյունի արձանախումբը։

1962 թվականին Մատենադարանն անվանակոչվել է Մեսրոպ Մաշտոցի անունով։ 1954 թվականից Մատենադարանը ղեկավարել է ակադեմիկոս Լևոն Խաչիկյանը (1918-1982), որի ջանքերով հաստատությունը լիարժեքորեն կայացել է որպես գիտահետազոտական կենտրոն՝ կարճ ժամանակում արժանանալով միջազգային ճանաչման։ 1965-70-ին 2 հատորով հրատարակվել է Մատենադարանի հայերեն ձեռագրերի համառոտ ցուցակը, իսկ 1984-ից սկսած՝ «Մատենադարանի հայերեն ձեռագրերի մայր ցուցակի» Ա-Ժ հատորները[12]։ Լույս է ընծայվում «Բանբեր Մատենադարանի» գիտական հանդեսը[13]։ 1959-ից ցայսօր Մատենադարանը հրատարակել է ավելի քան 400 անուն գիրք[14]։

1982-2007 թվականներին Մատենադարանի տնօրենն է եղել ակադեմիկոս Սեն Արևշատյանը։ 2007-2016 թթ. Մատենադարանի տնօրենն է եղել բանասիրության դոկտոր Հրաչյա Թամրազյանը։ 2018 թվականից տնօրենն է Վահան Տեր-Ղևոնդյանը[15]։

Շենքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենադարանը որպես առաջին գիտահետազոտական հաստատություն Հայաստանում, ստեղծվել է 1921-ին՝ Էջմիածնի ձեռագրատան հիմքի վրա։ Նախապես կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ։ 1939-ին Մատենադարանն Էջմիածնից տեղափոխվել է Երևան և տեղավորվել Հանրային գրադարանի շենքում։ Մատենադարանի ներկայիս շենքը կառուցվել է 1945-57-ին։ Մատենադարանն այդ շենք է փոխադրվել 1959-ին, 1962-ին կոչվել է Մեսրոպ Մաշտոցի անվան[2]։

1920–1930-ական թվականներին Մատենադարանի հավաքածուն համալրվել է Վասպուրականից և Տարոնից բերված, ԽՍՀՄ տարածքի հայկական վանքերից ու եկեղեցիներից հավաքված, Մոսկվայի Լազարյան ճեմարանից, Թիֆլիսի հայոց ազգագրական ընկերությունից[11] ու Ներսիսյան դպրոցից, Նոր Նախիջևանից, Նոր Բայազետից, Կարինից, Թավրիզի առաջնորդարանից, Երևանի պետական թանգարանից և այլ վայրերից ստացված, ինչպես նաև զանազան անհատների նվիրած կամ վաճառած ձեռագրերով, որոնք ցուցակագրվել ու նկարագրվել են։

1939 թվականին Մատենադարանն Էջմիածնից տեղափոխվել է Երևան՝ Հանրային գրադարան։ 1945 թվականին ճարտարապետ Մարկ Գրիգորյանի նախագծով Երևանում սկսվել է Մատենադարանի շենքի կառուցումը և ավարտվել 1957 թվականին։ 1959 թվականի մարտի 3-ին՝ ԽՍՀ Մինիստրների խորհրդի N 71 որոշմամբ[10] Մատենադարանը տեղափոխվել է նորակառույց շենք և վերածվել գիտահետազոտական կառույցի. արտաքուստ կիրառված են հայկական ճարտարապետությանը բնորոշ, իսկ ներսում՝ հիմնականում միջնադարյան ճարտարապետության ձևերն ու լուծումները։ Գլխավոր ճակատի խորշերի միջնապատերի առջև ձախից աջ համապատասխանաբար՝ Թորոս Ռոսլինի, Գրիգոր Տաթևացու, Անանիա Շիրակացու, Մովսես Խորենացու, Մխիթար Գոշի, Ֆրիկի բազալտե արձաններն են, իսկ ներքևի փոքրիկ հրապարակում՝ Մեսրոպ Մաշտոցի և Կորյունի արձանախումբը։

1962 թվականին Մատենադարանն անվանակոչվել է Մեսրոպ Մաշտոցի անունով։ 1954 թվականից Մատենադարանը ղեկավարել է ակադեմիկոս Լևոն Խաչիկյանը (1918-1982), որի ջանքերով հաստատությունը լիարժեքորեն կայացել է որպես գիտահետազոտական կենտրոն՝ կարճ ժամանակում արժանանալով միջազգային ճանաչման։ 1965-70-ին 2 հատորով հրատարակվել է Մատենադարանի հայերեն ձեռագրերի համառոտ ցուցակը, իսկ 1984-ից սկսած՝ «Մատենադարանի հայերեն ձեռագրերի մայր ցուցակի» Ա-Ե հատորները, տպագրության են պատրաստ Զ և Է հատորները։ 1959-ից ցայսօր Մատենադարանը լույս է ընծայել ավելի քան 300 անուն գիրք[2]։

1982-2007 թվականներին Մատենադարանի տնօրենն է եղել ակադեմիկոս Սեն Արևշատյանը։ 2007-2016 թթ. Մատենադարանի տնօրենն է եղել բանասիրության դոկտոր Հրաչյա Թամրազյանը։ 2018 թվականից տնօրենն է Վահան Տեր-Ղևոնդյանը[15]։

Հին շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենադարանի հին շենքը Մարկ Գրիգորյանն սկսել է նախագծել 1940 թվականին, որը սակայն կասեցվեց՝ Հայրենական մեծ պատերազմի պատճառով։ 1943 թվականին շենքի նախագծման միտքը կրկին բարձրացվեցին՝ ՍՍՌ Գիտությունների ակադեմիայի նախագահ Հովսեփ Օրբելու աջակցությամբ։ Նախագծման աշխատանքները վերսկսվեցին 1944-ին։ Շենքը նախագծելիս Մարկ Գրիգորյանը հայկական ճարտարապետական ավանդույթները փորձել է միավորել այդ ժամանակվա ձեռագրերի պահպանման տեխնիկայի հետ։ Շենքի ճարտարապետությունը պատկերացնելու նպատակով ճարտարապետը եղել է Սանահինում, Հաղպատում, Զանգեզուրի, Տաթևի հուշարձաններում և այլուր։ 1944-ի վերջին նախագիծն ավարտվում է և ուղարկվում հաստատման։ Նախնական նախագծում նախատեսված էր նաև ստորերկրյա պահոց, որը չի հաստատվում․ նախագծի մյուս մասերը հաստատվում են։ Շենքի կառուցումն սկսվում է 1945 թվականին, առժամանակ դադարեցվում 1947-1953 թվականներին[16]։

1953 թվականին շենքի կառուցումը վերսկսվում է և միաժամանակ սկսվում են նաև նախագծվել շենքին կից քանդակները։ Մատենադարանի հին շենքը խորանարդաձև է, կառուցված մոխրակապույտ բազալտից՝ դեպի Երևան նայող բլրի վրա, որը գտնվում է Մաշտոցի պողոտայի (նախկինում՝ Ստալինի պողոտա) հյուսիսային ծայրում՝ Մայր Հայաստան հուշահամալիրի ներքևում (այդժամ՝ Քանաքեռի սարահարթի լանջին)։ Դեպի շենք է տանում գրանիտով ողորկված երկկողմանի ճանապարհը, որի երկարությունը մինչև առաջին աստիճանները 130 մետր է։ Ապա բազալտե լայն աստիճանները հինգ երթով տանում են դեպի առաջին հարթակ։ Գլխավոր նախասրահի մուտքի ճարտարապետական լուծումների համար օգտագործվել են Սանահինի վանքի առաջին գավթի վերամշակված ձևերը։ Մատենադարանի կոմպոզիցիայի մեջ կարևոր տեղ է զբաղեցնում նաև գլխավոր աստիճանը։

Շենքի գլխավոր ճակատը շատ պարզ է, հիմնական տարրերն են գլխավոր մուտքը և երկու կողմից երկուական գծավոր նիշքերը։ Նմանօրինակ սխեմաները հին ծագում ունեն և ձգվում են մինչև հին Եգիպտոս (օրինակ՝ Էդֆուի տաճարը)։ Գլխավոր ճակատի ճարտարապետական ամբողջ բովանդակությունը զարդաշրջանակի մեջ վերցնելը ունի սիրիական ծագում։ Շենքը կառուցված է նեոհայկական ոճով[17]։ Գլխավոր ճակատի խորշերի մեջ «Անանիա Շիրակացի» (1963, քանդակագործ՝ Գրիգոր Բադալյան), «Մովսես Խորենացի» (1965, քանդակագործ՝ Երեմ Վարդանյան), «Թորոս Ռոսլին» (1967, քանդակագործ՝ Արշամ Շահինյան), «Գրիգոր Տաթևացի» (1967, քանդակագործ՝ Ադիբեկ Գրիգորյան), «Մխիթար Գոշ» (1967, քանդակագործ՝ Ղուկաս Չուբարյան), «Ֆրիկ» (1967, քանդակագործ՝ Սուրեն Նազարյան) արձաններն են, իսկ ներքևի փոքրիկ հրապարակում՝ «Մեսրոպ Մաշտոց և Կորյուն» արձանախումբը (1967, քանդակագործ՝ Ղուկաս Չուբարյան), բոլորը՝ բազալտից[17]։ Մուտքի մոտ գրված է ըստ ավանդության[18] հայերեն թարգմանված առաջին նախադասությունը[19]։

Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:
- (Առակներ 1:2)

Բակի աջ և ձախ կողմերի կամարակապ սրահներում ցուցադրված են հայկական ճարտարապետության հուշարձանների մանրամասեր, խաչքարեր։ Նախասրահում «Ավարայրի ճակատամարտը» խճանկարն է (1956-60), գլխավոր սանդղատան պատերին՝ «Հայոց պատմություն» եռամաս որմնանկարը (1956-59, երկուսն էլ՝ նկարիչ Վան Խաչատուր)։ Շենքի ներսը նույնպես բազալտից է, բայց ներսի հարդարանքի մեջ օգտագործվել են նաև այլ քարեր, օրինակ՝ մարմար[8]։ Հիմնական աստիճանների մոտ գտնվում են նույն հեղինակի այլ որմնանկարներ, որոնք պատկերում են ուրարտական ժամանակաշրջանը, այբուբենի ստեղծումը և Մաշտոցի հիմնականում հելլենական նախորդներին։

Նոր շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀԿԿ Կենտրոնական կոմիտեի բյուրոն 1977 թվականին փետրվարի 15-ին որոշում կայացրեց Մատենադարանին կից գիտահետազոտական աշխատանքների համար նոր մասնաշենք և ստորգետնյա գրապահոցներ կառուցելու մասին։ Որոշում կայացվեց նաև Մատենադարանի հուշարձանները վերանորոգելու մասին։

1980-ական թվականներին Մատենադարանի շենքի հյուսիսային կողմում՝ սարալանջի տակ, ստեղծվել են ստորգետնյա գրապահոցներ՝ ձեռագրերի անվտանգ պահպանության համար։ 1989-ին շահագործման է հանձնվել գիտական աշխատանքների մասնաշենքը։ Մատենադարանի նոր մասնաշենքի կառուցումը՝ ճարտարապետ Արթուր Մեսչյանի նախագծով, սկսվեց 1987 թվականին։ Սակայն 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից հետո շինարարությունը դադարեցվեց[20]։ Նոր մասնաշենքը վերանախագծվեց, և 2009 թվականի մայիսի 14-ին սկսվեց Մատենադարանի նոր մասնաշենքի (ճարտարապետ՝ Արթուր Մեսչյան) շինարարական աշխատանքները[21]։

Նոր՝ գիտական մասնաշենքի բացումը տեղի է ունեցել 2011 թվականի սեպտեմբերի 20-ին՝ Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում[22][23]։ Մատենադարանի նոր մասնաշենքի մակերեսը երեք անգամ գերազանցում է հին համալիրի մակերեսը։ Նոր շենքի մակերեսը կազմում է 11,358 քմ է, այն նախատեսված է գիտահետազոտական գործունեության, ձեռագրերի, արխիվային փաստաթղթերի և ֆոնդի պահպանման, վերականգնման, թվայնացման աշխատանքների համար։

Կենտրոնական մասնաշենքն ամբողջությամբ վերակազմավորվել է և վերանորոգվել՝ վերածվելով թանգարանային համալիրի, որն ունի բազմաթիվ ցուցասրահներ, դահլիճ՝ գիտական համաժողովների և զեկուցումների համար, ինչպես նաև գիտական լաբորատորիա։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Այստեղ պահվում է շուրջ 20 000 ձեռագիր, որից ավելի քան 17 000-ը հայերեն ամբողջական ձեռագրեր են (16 989 ըստ 2006 թվականի օգոստոսի 31-ի տվյալների[24]), մնացածը՝ հայերեն ձեռագրերի պատառիկներ, հմայիլներ, նորագույն և օտարալեզու (արաբերեն, պարսկերեն, օսմաներեն, ասորերեն, հին վրացերեն, հունարեն, լատիներեն, ռուսերեն, հայատառ թուրքերեն և այլն) ձեռագրեր։ Արխիվային ֆոնդում պահպանվում են 300 000-ից ավելի արխիվային փաստաթղթեր[25]։ Ձեռագրերում կան նաև հայերեն թարգմանված ձեռագրեր, որոնց բնօրինակները պահպանված չեն, օրինակ՝ Եվսեբիոս Կեսարացու «Քրոնիկոն», Զենոն Կիտիոնացու «Բնության մասին» աշխատությունները[26]։ Պահպանված հայկական ձեռագրերի քանակը 10 000 է (ամբողջ աշխարհում՝ շուրջ 30 000[27]), որոնց մի մասը նկարազարդված են[26]։

Հայ ժողովրդի գրավոր հնագույն հուշարձանները 5-6-րդ դարերից մնացած մագաղաթի պատառիկներ են, պահպանվել են նաև ամբողջ․ ձեռագրեր 7-րդ և հետագա դարերից, հին ժամանակների քարացած մատյաններ ու մագաղաթի կտորներ են հայտնաբերվել քարայրերում։

Հայերեն ձեռագրերի այլ խոշոր պահոցներից է Վենետիկի Մխիթարյան միաբանությունը (Վենետիկ, Իտալիա, 4000 ձեռագիր)[28], Երուսաղեմի հայոց պատրիարքությունը (Իսրայել, 4000 ձեռագիր)[29], Վիեննայի Մխիթարյան միաբանությունը (Ավստրիա, 2800 ձեռագիր և պատառիկ)[30], Զմմառի վանքը (Հայ կաթողիկե եկեղեցի, Լիբանան, 1000 ձեռագիր)[28], Նոր Ջուղայի վանք (Սպահան, Իրան, 1000 ձեռագիր)[28] և Սբ. Էջմիածնի վանական համալիրը (Հայաստան, 1000 ձեռագրից պակաս[28])[31]։

Մատենադարանում ձեռագրերը հավաքագրվում են հիմնականում կրոնա-եկեղեցական, ուսումնական, պետական-հասարակական հաստատությունների, ինչպես նաև անհատական նվիրատվությունների միջոցով։

Մատենադարանում պահվող ձեռագրերը վերաբերում են միջնադարյան Հայաստանի մշակույթի և գիտության բոլոր բնագավառներին՝ պատմությանը, աշխարհագրությանը, փիլիսոփայությանը, ուղղագրությանը, իրավունքին, մաթեմատիկային, գրականությանը և մանրանկարչությանը։ Մատենադարանի ֆոնդը կազմված է ձեռագրերից, արխիվային փաստաթղթերից, գրադարանից և պարբերականներից[27]։

Մեզ հասած հնագույն ամբողջական ձեռագիրը 7-րդ դարում ընդօրինակված մագաղաթե Ավետարան է (հայտնի է «Վեհամոր» կամ «Բանանցի Ծեր Ավետարան» անուններով), որի վրա ձեռքը դրած երդվել են Հայաստանի երեք նախագահները։ Եզակի ձեռագրերից է Լազարյան Ավետարանը, որն ունի ճշգրիտ թվական՝ 887։ Հնագույն հայերեն թղթե ձեռագիրը 981-ին կազմված գիտական և պատմափիլիսոփայական երկերի ժողովածու է («Մատեան գիտութեան և հաւատոյ»). մատյանի 1000-ամյա հոբելյանի առթիվ 1995-ին Երևանում լույս է ընծայվել ձեռագրի նմանահանությունը (ֆաքսիմիլե)

Ձեռագրերի ամենահին պատառիկները թվագրվում են 5-6-րդ դարերին, ամենահին պատկերազարդումներն ու մանրանկարչությունը Էջմիածնի Ավետարանում են, որը թվագրվում է 6-րդ դարին։ Ամենահին ամբողջական ձեռագիրը 887 թվականին թվագրվող Լազարյան ավետարանն է, ամենամեծը՝ Մշո ճառընտիրը (Մուշի Սուրբ Առաքելոց վանք[32], 1200-1202, 70,5 × 55 սմ, 27,5 կգ), իսկ ամենափոքրը՝ Տոնացույց է (1434, 4 × 3 սմ, 19 գ)[33]։

Մատենադարանը 1997 թվականին ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում «Մաշտոցի Մատենադարանի հին ձեռագրերի հավաքածու» անվամբ[34]։

Ուսումնասիրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հումանիտար գիտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենադարանի ծրագրերում ուրույն տեղ է հատկացված Աստվածաշնչի քննական բնագրի պատրաստմանը. հրատարակվել են «Ծննդոց», «Ելից», «Ղևտացոց», «Թիւք», «Երկրորդումն օրինաց», «Մակբայեցւոց», «ԺԲ մարգարեից» գրքերի բնագրերը։ Շարունակվում են «Պատմագիրք Հայոց» մատենաշարի գիտաքննական աշխատանքները, լույս են տեսել Մովսես Խորենացու, Եղիշեի, Սեբեոսի, Մովսես Կաղանկատվացու, Հովհաննես Դրասխանակերտցու, Մեսրոպ Երեցի, Արիստակես Լաստիվերցու, Կիրակոս Գանձակեցու, Առաքել Դավրիժեցու, Թովմա Արծրունու պատմությունների գիտական բնագրերը։ Մատենադարանը սերտորեն համագործակցում է «Մատենագիրք Հայոց» ծավալուն մատենաշարի հրատարակչության աշխատանքներին։ Պատմական կարևոր սկզբնաղբյուրներ են նաև հայկական ձեռագրերի հիշատակարանները, լույս են ընծայվել Ե-ԺԲ, ԺԳ, ԺԴ, ԺԵ և ԺԷ դարերի հիշատակարանների հատորները։

Միջնադարյան հայ գեղարվեստական գրականության բնագրերից տպագրվել են Գրիգոր Նարեկացու, Գրիգոր Տղայի, Հովհաննես Երզնկացու, Բաղղասար Դպիրի, Նաղաշ Հովնաթանի և այլ տաղերգուների ժառանգությունները, «Հայրենների» ամբողջական քննական բնագիրը, միջնադարյան արձակից՝ Խիկար Իմաստունի և Պարսից Նուշիրվան արքայի խրատները։ Մենագրություններ են գրվել Անանիա Շիրակացու, Ներսես Շնորհալու, Վարդան Արևելցու, Գևորգ Դպիր Պալատեցու, Դավիթ Անհաղթի, Գրիգոր Տաթևացու, Սամվել Անեցու և այլ հեղինակների կյանքի ու գործունեության մասին։

Մատենադարանի գրապահոցներում կա նաև հայ երաժշտարվեստի հարուստ ժառանգություն, մի շարք ուսումնասիրություններ նվիրված են խազագիր ձեռագրերի վերծանմանը։ Միջնադարյան հայ մշակույթը ներկայացնելու նպատակով հայերեն և օտար լեզուներով հրատարակվում են «Հայ մշակույթ» և «Հայկական մանրանկարչություն» հանրամատչելի գրքույկների մատենաշարերը[2]։

Բնագիտություն և փիլիսոփայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենադարանում ուսումնասիրվում են նաև հայկական բնագիտական հուշարձանները, լույս են տեսել Անանիա Շիրակացու և Հակոբ Ղրիմեցու տոմարագիտական աշխատությունները, բժշկապետներ Մխիթար Հերացու, Գրիգորիսի, Աբու Սաիդի, Ամիրդովլաթ Ամասիացու, Բունիաթ և Ասար Սեբաստացիների երկերը, 1296-ի կիլիկյան ձիաբժշկարանը՝ «Բժշկարան ձիոյ և առհասարակ գրաստնոյ» (1980), և այլն։ Հատուկ ուշադրություն է դարձվում միջնադարյան հայ փիլիսոփայության և իրավունքի եզակի հուշարձաններին. հրատարակվել են Մխիթար Գոշի Դատաստանագրքի և «Աստրախանի հայոց դատաստանագրքի» քննական բնագրերը[2]։

Մանրանկարչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքներ են կատարվում մանրանկարչական հուշարձանները հետազոտելու և հրատարակելու համար։ Լույս են ընծայվել «Հայկական մանրանկարչություն» (1967, 1969, վերջին տարիներին՝ նաև ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, անգլերեն), «Արհեստներն ու կենցաղը հայկական մանրանկարներում» (1973), «Հայկական զարդատառեր», Վասպուրականի, Ղրիմի, Արցախի, Ուտիքի մանրանկարչությունների, Հովհաննես Սանդղկավանեցու, Գրիգոր Տաթևացու, Անանուն Սյունեցու, Մոմիկի և ուրիշ մանրանկարիչների գործերի, «Հեթումի ճաշոց» ալբոմները և այլն[35]։

Փաստաթղթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենադարանում պահվում են 100 հազար միավորից ավելի միջնադարյան և նոր ժամանակաշրջանի փաստաթղթեր (կոնդակներ, նամակներ, Պարսից շահերի ու թուրք սուլթանների հրովարտակներ, շարիաթական-նոտարական գրասենյակներում կազմված արձանագրություններ), որոնք եզակի նյութ են Հայաստանի և հարևան երկրների, ինչպես նաև հայկական գաղթավայրերի պատմության ուսումնասիրության համար։ Այստեղ են պահվում կաթողիկոսական դիվանը, մի քանի անվանի հայագետների և ակադեմիկոսների անձնական թողոնները։ Միջնադարյան հայ տնտեսական պատմության ուսումնասիրության համար կարևոր սկզբնաղբյուրներ են 16-19֊րդ դարերում ստեղծված առևտրական ձեռնարկներն ու հաշվեմատյանները, որոնք հրատարակվում են «Տնտեսական պատմության վավերագրեր» մատենաշարով[2]։ Հայկական բնակավայրերի ուսումնասիրման առումով բացառիկ կարևոր է Մատենադարանում պահվող Ամենայն հայոց 125-րդ կաթողիկոս Մկրտիչ Ա. Խրիմյանի արխիվը, որտեղ ի մի են բերված ավելի քան 8000 նամակներ՝ գրված հայ բնակչության կողմից։ Ներկայումս հրատարակության է պատրաստվում նամակների ուսումնասիրման առաջին հատորը[36]։

Նմանահանություններ և տպագիր գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենադարանը ձեռնարկել է ձեռագրերի նմանահանությունների հրատակչությունը։ Լույս են ընծայվել Դավիթ Անհաղթի «Սահմանք իմաստասիրութեան» երկի 1280-ին ընդօրինակած ձեռագրի, Հակոբ Մեղապարտի տպագրած հայերեն առաջին գրքերից Ուրբաթագրքի, Պարզատումարի, Տաղարանի, ինչպես նաև հայերեն առաջին պարբերականի՝ «Ազդարարի» և այլ նմանահանություններ։ 1941-ից հրատարակվում է «Բանբեր Մատենադարանի» (1941 և 1950-ին՝ «Գիտական նյութերի ժողովածու») գիտական պարբերականը (ցայսօր լույս է տեսել 19 հատոր)։ Մատենադարանի տպագիր գրքերի բաժինը հագեցած է հայագիտական և արևելագիտական գրականությամբ, որից օգտվում են հայագետները։

Հավաքչական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատենադարանը մեծապես նպաստում է նաև ձեռագրերի հավաքչական աշխատանքներին. Սփյուռքից Մատենադարանին են նվիրում իրենց մոտ պահվող հայերեն ձեռագիր մշակույթի մասունքներ, երբեմն նաև օտարալեզու գրչագրեր (Հ. Նազարյանը՝ Նյու Յորքից՝ 997 ձեռագիր, Վ. Սալաթյանը՝ Դամասկոսից՝ 150, Ռ. Մարկոսյանը՝ Փարիզից՝ 37, իսկ 1 կամ 2 ձեռագիր նվիրողների թիվը հարյուրների է հասնում)[2]։

Բաժիններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Հայաստանի Կառավարության որոշման՝ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որը գործում է Հայաստանի կրթության և գիտության նախարարությանը կից[37]։ 2007-2016 թվականներին Մատենադարանի տնօրենն է եղել բանասիրության դոկտոր Հրաչյա Թամրազյանը[38]։ Մատենադարանի հիմնական առաքելությունը ձեռագրերի հավաքագրումն է, պահպանումը և գիտական հետազոտությունը[39]։

Մատենադարանն ունի տասնինը բաժին, որոնցից են[40]՝.

  • ձեռագրատուն, որտեղ պահվում են մոտ 23.000 ձեռագրեր, պատառիկներ և հմայիլներ։ Ձեռագրապահոցում են գտնվում հետևյալ հավաքածուները՝ հայերեն հիմնական ձեռագրեր, հայերեն նորագույն ձեռագրեր, հայերեն պատառիկներ, հայերեն հմայիլներ, արաբատառ ձեռագրեր, արաբատառ պատառիկներ, արաբատառ հմայիլներ, այլալեզու ձեռագրեր, այլալեզու պատառիկներ[41],
  • թանգարանային մաս, որտեղ կան 15 ցուցասրահներ[42],
  • ընթերցասրահ - ընթերցասրահն իրականացնում է աշխատակիցների և դրսից եկած ընթերցողների ձեռագրերի, արխիվային նյութերի, տպագիր գրականության սպասարկումը[43],
  • միջազգային կապերի բաժին, որի նպատակն է ապահովել Մատենադարանի գործունեության հիմնական ռազմավարական ուղղությունների միջազգայանացման հատվածը[44],
  • թվայնացման բաժին - զբաղվում է միջնադարյան ձեռագիր գրքերի, արխիվային փաստաթղթերի և վավերագրերի, ինչպես նաև Մատենադարանի գրադարանում պահվող հայագիտական գրականության ու մամուլի հավաքածուների թվայնացմամբ[45],
  • գրադարան, որը զբաղվում է գրքերի և մամուլի համալրմամբ, մշակմամբ, գրանցմամբ, քարտագրմամբ և քարտադարանում տեղադրմամբ, սպասարկմամբ[46],
  • արխիվի և արխիվագիտության բաժին - այստեղ պահվում է ավելի քան 500 000 արխիվային փաստաթուղթ[47],
  • վերականգնման բաժին - բաժինն զբաղվում է ձեռագրերի և փաստաթղթերի վերականգնմամբ[48]։

Գործում են նաև գիտահետազոտական բաժիններ[49]։

Մատենադարանը ֆինանսավորվում է Հայաստանի կառավարության, Սփյուռքի (օրինակ՝ Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը), տարբեր նվիրատվությունների միջոցով[50]։

Մատենադարանի հին շենքի համայնապատկերը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Այվազյան, Հովհաննես, ed. (2012). Հայաստան Հանրագիտարան. Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն. էջ 736. ISBN 978-5-89700-040-1.
  3. «Mashtots Matenadaran ancient manuscripts collection | United Nations Educational, Scientific and Cultural Organization». www.unesco.org (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  4. Dédéyan, Gérard. Histoire du peuple arménien. Privat. ISBN 9782708968745.
  5. Eggenstein-Harutunian, Margret. Einführung in die armenische Schrift (2 ed.). Buske, H. ISBN 9783875486391.
  6. Աւետիքեան, Գաբրիէլ; Սիւրմէլեան, Խաչատուր; Աւգերեան, Մկրտիչ (1837). Նոր բառգիրք հայկազեան լեզուի. Vol. 2. Վենետիկ: Տպարան ի Սրբոյն Ղազարու. էջ 214.
  7. (անգլերեն) (Ֆրանսերեն) «Monastères de Haghbat et de Sanahin — Évaluation des organisations consultatives» (PDF). UNESCO. 1996, 2000. էջ 6, 11..
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Բաբկեն Լ. Չուքազյան և Լևոն Զորյան, «Մատենադարան», Հայկական Սովետական Հանրագիտարան, Երևան, Գիտությունների Ազգային Ակադեմիա, 1981, հատոր 7, էջ 284-286
  9. (անգլերեն) Eva Dadrian (9-15 mars 2006). «By the book». Al-Ahram Weekly. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին..
  10. 10,0 10,1 10,2 10,3 Լ., Խաչիկյան, (1959 թ․ սեպտեմբերի 28). «Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր գիտա-հետազոտական ինստիտուտ «Մատենադարանը»». hpj.asj-oa.am. էջ 2. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  11. 11,0 11,1 «Մատենադարանի կայքէջ, Պատմություն». www.matenadaran.am. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  12. «Ձեռագրերի Մայր ցուցակ». ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ. 2020 թ․ օգոստոսի 18. Վերցված է 2022 թ․ մայիսի 21-ին.
  13. «Բանբեր Մատենադարանի». ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ. Վերցված է 2022 թ․ մայիսի 21-ին.
  14. «Հրատարակությունների ցանկ». ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ. 2021 թ․ մարտի 23. Վերցված է 2022 թ․ մայիսի 21-ին.
  15. 15,0 15,1 LLC, Helix Consulting. «Մատենադարանի տնօրեն ընտրվեց Վահան Տեր-Ղևոնդյանը». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  16. Գրիգորյան, Մարկ (1960). «Մատենադարանի շենքի կառուցման մասին» (PDF). Բանբեր Մատենադարանի. Երևան: Հայկական ՍՍՌ Մինիստրների Սովետին առընթեր հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ ― «Մատենադարան» (5).
  17. 17,0 17,1 Mavian, Sèda (2006). Hachette (ed.). Arménie (ֆրանսերեն). Paris. էջ 81. ISBN 978-2-01-240509-7. {{cite book}}: Unknown parameter |collection= ignored (օգնություն); Unknown parameter |lien editor= ignored (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link).
  18. Agop Jack Hacikyan (dir.), The Heritage of Armenian Literature, vol. II : From the Sixth to the Eighteenth Century, Détroit, Wayne State University Press,‎ 2002 (ISBN 978-0814330234), p. 87}}.
  19. Rick Ney, Tour Armenia, ArmeniaNow.com,‎ 2007, p. 40
  20. «Matenadaran to Have New Annex, Show-Rooms to Increase Four-Fold, 10 Million Dollars Being Invested» (PDF) (անգլերեն). Noyan Tapan [reproduit dans AGBU Armenia News Bulletin, 24 septembre 2008, P.]. 22 septembre 2008. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն).
  21. Hakobyan, Sona. "Groundbreaking ceremony for a new building of Matenadaran Արխիվացված 2011-05-31 Wayback Machine." Radiolur. May 14, 2009. Accessed May 15, 2009.
  22. «« Arménie : le musée des manuscrits ouvre une nouvelle aile pour la recherche »». Nouvelles d'Arménie Magazine. 8 novembre 2011. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 8 novembre 2011-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն).
  23. Ստեփանյան, Ռուզաննա. «Կայացավ Մատենադարանի նոր մասնաշենքի բացման պաշտոնական արարողությունը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2016 թ․ մայիսի 14-ին.
  24. Dédéyan, Gérard. Histoire du peuple arménien. Privat. էջ 804. ISBN 9782708968745.
  25. «Site du Matenadaran, page d'accueil». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 27 juin 2009-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն).
  26. 26,0 26,1 Mouradian Venturini, Élisabeth; Malherbe (2007). L'Harmattan (ed.). Parlons arménien (ֆրանսերեն). Paris. էջ 173. ISBN 978-2-2960-4534-7. {{cite book}}: Unknown parameter |lien editor= ignored (օգնություն); Unknown parameter |prénom2= ignored (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link).
  27. 27,0 27,1 «Site du Matenadaran, « Histoire du Matenadaran »». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 27 juin 2009-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն).
  28. 28,0 28,1 28,2 28,3 (անգլերեն) Dickran Kouymjian. Armenian Studies Program, California State University (ed.). «Arts of Armenia (Miniatures)». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 27 juin 2009-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն).
  29. (անգլերեն) Armenia Patriarchate of St. James, Jerusalem (ed.). «The Calouste Gulbenkian Library». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 27 juin 2009-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն).
  30. (իտալերեն) «Il Monastero Mechitarista di Vienna». www.mekhitar.org. Վերցված է 27 juin 2009-ին..
  31. (անգլերեն) Mother See of Holy Etchmiadzin (ed.). «Karekin I Educational Center». Վերցված է 8 août 2014-ին..
  32. Hovannisian, Richard G. (2001). Mazda Publishers (ed.). Armenian Baghesh/Bitlis and Taron/Mush (անգլերեն). Costa Mesa. էջ 121. ISBN 978-1568591360. {{cite book}}: Unknown parameter |directeur1= ignored (օգնություն)CS1 սպաս․ location missing publisher (link).
  33. «Site du Matenadaran, « Quelques spécimens originaux »». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 27 juin 2009-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն).
  34. «UNESCO Memory of the World Register Nomination Form - The Mashtots Matenadaran Ancient Manuscripts Collection» (PDF). Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 14-ին.
  35. «Մատենադարան». www.matenadaran.am. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 24-ին.
  36. Սահակեան, Վերա (2020). «Մկրտիչ Ա. Խրիմեան կաթողիկոսի արխիւը որպէս հայկական տեղանունների ուսումնասիրման սկզբնաղբիւր» (PDF). Հայկազեան Հայագիտական Հանդէս. doi:ISSN 2518-9697. Վերցված է 06-08-2020-ին. {{cite journal}}: Check |doi= value (օգնություն)
  37. «ՀՀ Կառավարության որոշումը «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու ՀՀ Կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի n 1885-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին». www.arlis.am. 2008 թ․ մայիսի 15. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  38. (անգլերեն) Rouzan Poghosian (19 juillet 2007). «Hrachya Tamrazian becomes new Director of Matenadaran». www.armtown.com. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 27 juin 2009-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն).
  39. Dédéyan, Gérard. Histoire du peuple arménien. Privat. էջ 637. ISBN 9782708968745.
  40. «Մատենադարանի վեբկայք». www.matenadaran.am. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  41. «Մատենադարանի կայքէջ, Ձեռագրատուն». www.matenadaran.am. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  42. «Մատենադարանի կայքէջ, Մատենադարանի թանգարանային համալիր». www.matenadaran.am. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  43. «Մատենադարանի կայքէջ, Մատենադարանի ընթերցասրահ». www.matenadaran.am. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  44. «Մատենադարանի կայքէջ, Միջազգային կապերի բաժին». www.matenadaran.am. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  45. «Մատենադարանի կայքէջ, Թվայնացման և կայքէջի սպասարկման բաժին». www.matenadaran.am. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  46. «Մատենադարանի կայքէջ, Գրադարան». www.matenadaran.am. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  47. «Մատենադարանի կայքէջ, Արխիվի և արխիվագիտության բաժին». www.matenadaran.am. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  48. «Մատենադարանի կայքէջ, Վերականգնման բաժին». www.matenadaran.am. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  49. «Մատենադարանի կայքէջ, Գիտահետազոտական բաժիններ». www.matenadaran.am. Վերցված է 2016 թ․ մայիսի 13-ին.
  50. Dédéyan, Gérard. Histoire du peuple arménien. Privat. էջ 805. ISBN 9782708968745.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Աբգարյան Գ., Մատենադարան, Երևան 1962
  2. Մատենադարան /Ուղեցույց/, կազմող Բ. Չուգասզյան, Երևան 1980
  3. Ա. Բիտով, Մատենադարան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]