Մեսրոպ Մաշտոցի հուշարձան (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Մեսրոպ Մաշտոցի հուշարձան (այլ կիրառումներ)
Մեսրոպ Մաշտոցի հուշարձան
Monument of Mesrop Mashtots (1).JPG
Մեսրոպ Մաշտոցի հուշարձանը
Ընդհանուր տեղեկություններ
Կարգավիճակ ՀՀ պետական հուշարձան ID 1.6/81.6
Համայնք Կենտրոն
Գտնվում է Մատենադարանի առջև
Բարձրություն 5,6 մ
Քանդակագործ(ներ) Ղուկաս Չուբարյան
Նյութ բազալտ
Շինարարության սկիզբ 1962
Շինարարության ավարտ մայիսի 26, 1962
Ներկա վիճակ կանգուն


Մեսրոպ Մաշտոցի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մեսրոպ Մաշտոցի պողոտայի վերջնամասում՝ Մատենադարանի հարակից հրապարակում, տեղադրվել է 1962-ին։ Ընդգրկված է Երևանի Կենտրոն վարչական շրջանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշարձանը կառուցված է բազալտից, բարձրությունը 5,6 մետր է։

Արձանը պատկերում է հայոց այբուբենի հեղինակ Մեսրոպ Մաշտոցին, որի աջ ձեռքի հետևում հայոց գրերն են։ Մաշտոցի կողքին՝ ձախ ոտքի մոտ, ծնկած է նրա աշակերտ Կորյունը։ Հայոց գրերից ձախ, պատին, փորագրված է հայոց այբուբենով գրված առաջին նախադասությունը. «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ իմանալ զբանս հանճարոյ»։ Կորյունից աջ, պատին, պատկերված է սրով և վահանով արծիվ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի արձանի հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 1962 թվականի մայիսի 26-ին Մաշտոցի ծննդյան 1600-ամյակի տոնակատարությունների օրերին[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արտուշ Խանջյան, Երևանի արձանները, «ՎՄՎ Փրինթ», Երևան, 2004, ISBN 99941-920-1-9

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]