Աբու–Սաիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Աբու–Սաիդ
Ծնվել է անհայտ
Ծննդավայր Եդեսիա
Մահացել է անհայտ
Ազգություն ասորի
Մասնագիտություն գիտնական

Աբու–Սաիդ (Բուսաիդ, Ապուսաիտ, Ապուսատ, ծննդյան և մահվան թթ. անհայտ), XII դարի ասորի բժիշկ և հնագետ։ Ապրել է Կիլիկյան Հայաստանում։

Հեղինակ է մարդակազմության վերաբերյալ մի անտիպ երկի, որը բաղկացած է 19 գլուխներից և կրում է «Յաղագս կազմութեան մարդոյ» խորագիրը։ Աշխատությունը XVII դարում խմբագրել է Ասար Սեբաստացին։ Աբու–Սաիդի այս երկը հայտնի է նաև համառոտ խմբագրությամբ, բաժանված 16 գլուխների և խորագրված՝ «Քաղուածոյ յաղագս կազմութեան մարդոյ»։ Աբու–Սաիդը հայագետ էր, ենթադրում են, որ մարդակազմության վերաբերյալ աշխատությունը շարադրել է հայերեն։ Մտերիմ էր Ներսես Շնորհալու հետ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png