Հովհաննես Սանդղկավանեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Սանդղկավանեցի
Դիմանկար
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էանհայտ[1]
ԵրկերՍանդղկավանքի ավետարան[1]
Մասնագիտությունգրիչ և մանրանկարիչ
 Hovhannes Sandghkavanetsi Վիքիպահեստում

Հովհաննես Սանդղկավանեցի (ծննդյան և մահվան թվականներն անհայտ), XI դարի կեսի հայ գրիչ և մանրանկարիչ։

Ստեղծագործել է Արշարունյաց գավառի Սանդղկա վանքում (Երասխաձոր, Կաղզվանի մոտ)։ Հովհաննես Սանդղկավանեցու մեզ հայտնի երեք ձեռագրերն էլ պահվում են Մատենադարանում։ 1053 թվականի Ավետարանը (ձեռագիր № 3793) գրվել ու նկարազարդվել է Սանդղկա վանքում։ Երկրորդի՝ «Մուղնու Ավետարան»-ի (ձեռագիր № 7736) ընդօրինակման թվականը և տեղն անհայտ են։ Այն ճոխ նկարազարդված է տերունական նկարներով, գլխազարդերով և զարդագրերով, իսկ առաջինը՝ նաև լուսանցազարդերով։ Հայ գրչության արվեստում փաստորեն առաջին անգամ լուսանցազարդի, գլխազարդերի և զարդագրերի հանդիպում ենք այս ձեռագրերում, որտեղ գիրը, նկարը և գրանյութն արտակարգ ներդաշնակության մեջ են։ Երկուսն էլ մագաղաթե, երկաթագիր Ավետարաններ են։ Երրորդ ձեռագրի (հայտնի է «Բեգունց Ավետարան» անունով, ձեռագիր № 10099) միայն լուսանցազարդերն է ծաղկել Հովհաննես Սանդղկավանեցին, 1060 թվականին։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մաթևոսյան Ա., Գրիչ Հովհաննես Սանդղկավանեցի («Մողնու Ավետարանը»), ԲՄ, № 10, 1971:
  • Իզմայլովա Տ. Ա., Հովհաննես Սանդղկավանեցի (ալբոմ), Երևան, 1986։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Սանդղկավանեցի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 565