Jump to content

Ծուղրութի Ավետարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Ծուղրութի ավետարան», հայերեն մագաղաթյա ձեռագիր-մատյան, որը պարունակում է Աստվածաշունչ մատյանի Նոր Կտակարանի չորս Ավետարանները։ Ընդօրինակվել է 974 թվականին։ Գրչության վայրը և մանրանկարիչը հայտնի չեն։ Գրիչը Հովհաննեսն է, հիշատակարանի հեղինակը և ձեռագրի ստացողը՝ Եղիա քահանան։ Ձեռագիրն այժմ գտնվում է Վրաստանի Ախալցխայի շրջանի Ծուղրութ գյուղում։

«Ծուղրութի Ավետարանը» հայ միջնադարյան արվեստում նշանակալից է նախ՝ հնագրության և ապա՝ մանրանկարչության առումով։ Հիսուսի կյանքը պատկերող թեմատիկ մանրանկարաշարը հետաքրքրական է պատկերագրության հնամենի առանձնահատկություններով։ Ոճական առումով հայկական մանրանկարչության այսպես կոչված՝ «ժողովրդական ուղղության»-ը հարող այդ մանրանկարներին բնորոշը պարզ, նույնիսկ պարզունակ միջոցներով արտահայտչականության և անմիջական տպավորության հասնելու ձգտումն է։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հովսեփյան Գ., Գրչութեան արվեստը հին հայոց մեջ, մաս 3, Վաղարշապատ, 1913, էջ 23 - 24։
  • Հովսեփյան Գ., Հիշատակարանք ձեռագրաց, հ. 1, Անթիլիաս, 1951, էշ 129 - 30։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 146