Սանդղկավանքի ավետարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Սանդղկավանքի ավետարան», հայկական ձեռագիր մատյան։

Պահպանվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում (ձեռագիր № 3793)։ 1053 թվականին Արշարունիքի Սանդղկա Սբ․ Աստվածածին վանքում ընդօրինակել և մանրանկարել է Հովհաննես Սանդղկավանեցին։ Ձեռագիրն ունի 39 x 30 սմ մեծություն, 310 մագաղաթյա թերթ, գրված է երկաթագրով։ Ավետարանի նկարազարդումից պահպանվել են չորս ավետարանիչների, անվանաթերթերի և երկու խորանների պատկերներզ «Մաւոթեոս ավետարանիչ», մանրանկար 1053 թվականին Սանդղկավանքում պատկերազարդված Ավետարանից, մանրանկարիչ "Հովհաննես Սանդղկավանեցի (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր № 3793), որոնք գեղարվեստական մտահղացմամբ ու ոճով համահնչյուն են նույն գրչի ընդօրինակած և ծաղկած «Մողն ու Ավետարան» և «Բեգունց Ավետարւրսն»-ի համապատասխան մանրանկարներին։ Ավետարանը թվագրված հայկական ձեռագրերից առաջինն է, որտեղ գունավոր զարդագրի հետ հանդիպում է նաև լուսանցազարդ և գլխազարդ։ Հիշատակարսնում գրիչը բացի իր ծնողներից՝ Դավթից և Մարիամից, հիշատակում է ձեռագրի գրչությանն ու մանրանկարչությանն օժանդակող անձանց՝ մագաղաթ հետող Մովսեսի, ոսկեդեղ կազմող Հովհաննես Սողիկի և ոսկեդեղ զուգող Թորոս Խառակի անունները։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 177