Հայ մանրանկարիչների ցանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մանրանկարչության հիմնական բնագավառներից է գրքի ծաղկումը։ Մանրանկարիչները գրչագիր մատյաններում ձեռքով կատարել են գծանկարներ, գուաշով, սոսնձաներկերով, ջրաներկերով կամ այլ ներկերով նկարել, ձևավորել են այդ գրքերի անվանաթերթերը, խորանները, լուսանցքազարդերը, ստեղծել են բուսական և կենդանական մոտիվներով տեսարաններ։

Հայկական միջնադարյան մանրանկարչությունը աչքի է ընկնում դպրոցների բազմազանությամբ։ Ձևավորվել են Վասպուրականի, Անիի, Կիլիկիայի, Գլաձորի, Տաթևի, Նոր Ջուղայի, Ղրիմի մանրանկարչական դպրոցները, որոնց միասնությունից ձևավորվեց հայկական մանրանկարչական դպրոցը։

Ավետարանների, Աստվածաշնչերի և ծիսական-կրոնական մյուս ժողովածու-մատյանների վրա աշխատել են բազմաթիվ մանրանկարիչներ, ծաղկողներ և գրիչներ։ Այս ցուցակում ներկայացված են թեկուզ և մեկ աշխատանքով հայտնի հայ մանրանկարիչները։ Առավել հայտնիների մասին կան առանձին հոդվածներ։

Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ
Էջի վերջըՏես նաևՀղումներ


Ա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դանիել (15-րդ դար), մանրանկարիչ։ Վասպուրականում պատկերազարդել է 1418 թվականին գրված մի ավետարան։ Ծաղկել է մի այլ ավետարան 1433 թվականին, իսկ մեկ ուրիշը՝ 1436 թվականին։
  • Դավիթ (16-րդ դար), գրիչ և ծաղկող։ 1455 թվականին Արճեշում գրել և ծաղկել է մի ավետարան։
  • Դուխտուր (Տուխ Թուր) (14-րդ դար), մանրանկարչուհի։ Ջուլհակ Մասների կինն է։ Նկարազարդել է 1321 թվականին Երուսաղեմում Երկայն Ստեփանի գրած ավետարանը։

Ե[խմբագրել | խմբագրել կոդը]

Զ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թորոս Ռոսլին, Մարկոսի ավետարանի սկզբնաթերթը

Ի[խմբագրել | խմբագրել կոդը]

Խ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խաչատուր (11-րդ դար), ծաղկող[17]։ Վարդ ծաղկողի հետ ծաղկել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզու մատենադարանում պահպանվող մի Ավետարան[18]։
  • Խաչատուր (12-րդ դար), մանրանկարիչ։ Ծաղկել է 1181 թվականին Դրազարկի վանքում գրիչ Թորոսի ձեռքով գրած մի Ավետարանը[19]։
  • Խաչեր (13-րդ դար), մանրանկարիչ։ 1224 թվականին զարդանկարել է մի Ավետարան[20]։
  • Խասպեկ Երեց Կաֆայի (17-րդ դար), գրիչ, ծաղկող, կազմող։ Ստեղծագործել է 1610-1686 թվականներին։ Հայտնի է նաև որպես բանաստեղծ և ուսուցիչ։ Արտագրել է մի շարք ձեռագրեր, որոնցից մի քանիսը զարդանկարել է։
  • Խութուխ (15-րդ դար), ծաղկող։ Սանահինի վանքում ծաղկել և կազմել է 1421 թվականին գրված Մանրուսմունքը։

Ծ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարապետ, (14-րդ դար), ծաղկող։ 1325 թվականին ծաղկել է Գրիգոր գրչի գրած Ոսկեբերանի «Մեկնութիւն թղթոյն Պօղոսի» ձեռագիրը[25]։
  • Կարապետ Աբեղա Բաղիշեցի, (15-րդ դար), գրիչ, մանրանկարիչ և բանաստեղծ։ 1483 թվականին գրել և ծաղկել է Գանձարանը[26], 1496 թվականին պատկերազարդել է մի ավետարան։
  • Կարապետ Երեց, (17-րդ դար), մանրանկարիչ։ Ապրել է Ապարանում։ Զարդանկարել է 1699 թվականին գրված մի ավետարան։
  • Կարապետ Նկարող, (15-րդ դար), մանրանկարիչ։ Սովորել է Մինաս նկարչի մոտ։ Ստեղծագործել է Աղթամար կղզում։ Զաքարիա նկարչի տոհմից էր։ Որոշ ձեռագրեր եղբոր՝ Մուրադի հետ միասին է նկարազարդել։ Նրա մանրանկարներում զգալի է ուսուցչի՝ Մինասի արվեստի ազդեցությունը։ Նկատելի է աշխարհիկ բովանդակությամբ պատկերների նկատմամբ Կարապետի նախասիրությունը։ Զարդանկարել է 1471 թվականին Աղթամարում Ներսես Եպիսկոպոսի գրած Մաշտոցը[27], իսկ 1474 թվականին Մարգարա գրչի Ավետարանը[28]։
  • Կարապետ Քահանա, (15-րդ դար), գրիչ և մանրանկարիչ։ Նկարազարդել է 1418 թվականին Վանում գրած մի Ավետարան։
  • Կարապետ Քահանա, (14-րդ դար), ծաղկող։ Գործել է Կիլիկիայում։ Ծաղկել է 1329 թվականին գրված «Մեկնութիւն Մաթևոսի» ձեռագիրը[29]։
  • Կիրակոս (Կյուրակոս), (13-րդ դար), մանրանկարիչ և գրիչ։ Կիլիկիո Հռոմկլայի դպրոցի առաջին վարպետներից է։ Զարդանկարել է մի Ավետարան[12]։ Նրա միայլ աշխատանքը 1248 թվականի Բարձրբերդի Ավետարանն է, որը պահվում է Անթիլիասում։ 1249 թվականին Հռոմկլայում պատկերազարդել է մեկ այլ Ավետարան[30]։
  • Կիրակոս, (14-րդ դար), ծաղկող։ 1318 թվականին ծաղկել է մի Ավետարան, որը գրել է Հովհաննես գրիչը Ուռնկար անապատում[31]։
  • Կոզմաս, (17-րդ դար), ծաղկող։ Ապրել է Գողթան գավառում։ Ծաղկել է 1662 թվականին գրված «Գիրք հարցմանց» ձեռագիրը։
  • Կոստանդին, (12-րդ դար), մանրանկարիչ։ Ստեղծագործել է Կիլիկիայում։ Զարդանկարել է 1120 թվականին գրված մի Ավետարան և 1127 թվականին գրված «Մեկնութիւն սաղմոսի» ձեռագիրը։
  • Կոստանդին, (12-րդ դար), մանրանկարիչ։ Վարդան և Գրիգոր Մլիճեցի մանրանկարիչների հետ ծաղկել է 1173 թվականի Տիգրանակերտի Ավետարանը[32]։ 1193 թվականին գրել և ծաղկազարդել է մի Ավետարան Սկևռա վանքի համար, որ պահպանվում է Վենետիկի Մխիթարյան միաբանությունում[33]։
  • Կոստանդին, (12-րդ դար), մանրանկարիչ։ Կիլիկիայի Հռոմկլայի դպրոցի վարպետներից է[10]։ 1274 թվականին զորավար Օշինի պատվերով ծաղկազարդել է մի Ավետարան, որը պահվում է Նյու Յորքի Մորգանի հավաքածուում[34]։

Հ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հակոբ (13-րդ դար), ծաղկող։ 1233 թվականին գրել և ծաղկել է մի Ավետարան[35]։
  • Հակոբ (14-րդ դար), ծաղկող։ Զարդանկարել է 1325 և 1336 թվականներին Կիլիկիայի Գալու անապատում Սիմեոն գրչի գրած Մանրուսմունքը[36] և նույն գրչի գրած մի այլ Մանրուսմունք։
  • Հակոբ (15-րդ դար), ծաղկող։ Ծաղկել է 1460 թվականին Եղուձորում գրիչ Մաթևոսի գրած Ավետարանը[37]։
  • Հակոբ Ագնեցի (17-րդ դար), մանրանկարիչ։ 1643 թվականին Կոստանդնուպոլսում նկարազարդել է մի Աստվածաշունչ[38]։
  • Հակոբ Զեյթունցի (16-րդ դարի վերջ և 17-րդ դարի սկիզբ), գրիչ և մանրանկարիչ։ 1603 թվականին ծաղկել և զարդանկարել է մի Շարակնոց։
  • Հակոբ Ջուղայեցի (16-րդ դարի վերջ և 17-րդ դարի սկիզբ), մանրանկարիչ։ Ծնվել է Ջուղայում, սովորել Զաքարիա Գնունեցու մոտ, Վանա լճի Լիմ կղզու վանքում։ 1605-ին Ջուղայի բնակիչների հետ բռնագաղթվել է Սպահան։ Նկարազարդել է ութ ձեռագիր, որոնց թվում երկու Ավետարան[5][39]։
  • Հակոբ Հովնաթանի Հովնաթանյան (ծննդ․ անհայտ - 1757), գեղանկարիչ, մանրանկարիչ։ Նաղաշ Հովնաթանի ավագ որդին է։ 1720 թվականին նկարազարդել է մի Ավետարան[40], իսկ 1730 թվականին իր եղբոր՝ Հարությունի հետ մի «Հայսմավուրք»[41][42]
  • Հայրապետ (12-րդ դարի վերջ և 13-րդ դարի սկիզբ), ծաղկող։ Պատկանում է Կիլիկիայի Հռոմկլայի դպրոցին։ ծաղկել է 1200 թվականին Սարգիս սարկավագի գրած Ավետարանը[43]։ Ինչպես նաև 1211 թվականին գրված մի այլ Ավետարան[44]։
  • Հայրապետ կամ Հերապետ (17-րդ դար), մանրանկարիչ։ Ապրել է Լվովում։ Եղել է Ղազար Բաբերդացու օգնականը։ Կատարել է մի քանի ձեռագրերի զարդանկարներ, որոնցից է նաև 1649 թվականին Շոշում գրված Ավետարանը[45]։
  • Հայրապետ (17-րդ դար), մանրանկարիչ։ Ապրել է Նոր Ջուղայում։ 1670 թվականին ծաղկել է մի Ավետարան[46]։
  • Հարություն Երևանցի (17-րդ դարի վերջ և 18-րդ դարի սկիզբ), մանրանկարիչ։ Նկարազարդել է 1712 թվականին գրված «Ալեքսանդր Մակեդոնացու պատմությունը»։
  • Հարություն Հովնաթանի Հովնաթանյան (18-րդ դարի առաջին կես), գեղանկարիչ, մանրանկարիչ։ Նաղաշ Հովնաթանի կրտսեր որդին է։ Նկարազարդել է 1721 թվականի Քարոզգիրքը[47], իսկ 1730 թվականին իր եղբոր՝ Հակոբի հետ մի «Հայսմավուրք»[41] ՄՏ[42]։
  • Հոհանես (15-րդ դար), մանրանկարիչ։ Զարդանկարել է 1437 թվականին Սանահինում գրիչ Շմավոնի գրած Ավետարանը[48]։
  • Հոհանես (15-րդ դար), ծաղկող։ 1469 թվականին Բյուրականում կազմել և ծաղկել է «Ժողովածու Քերթվածոց» ձեռագիրը։
  • Հոհանես (15-րդ դար), ծաղկող։ Ծաղկել է Խիզանի Բուի-ձոր վանքում Թոմա գրչի 1425 թվականին գրած «Մեկնութիւն սաղմոսաց» ձեռագիրը։
  • Հովանես կամ Հովանե Նաղաշ (15-րդ դար), մանրանկարիչ։ 1464 թվականին գրել և ծաղկել է մի ճաշոց, իսկ մեկ այլ ձեռագիր ծաղկել է 1491 թվականին։
  • Հովհաննես (14-րդ դար), մանրանկարիչ։ Սիսում ձևավորել է մի Ավետարան[49]։
  • Հովհաննես (15-րդ դար), ծաղկող։ Ծաղկել է 1404 թվականին Խիզանում Ստեփանոս գրչի գրած Ավետարանը[50]։
  • Հովհաննես (13-րդ դար), մանրանկարիչ։ Կիլիկիայի Դրազարկի դպրոցի մանրանկարիչներից է։ 1282 թվականին նկարազարդել է Բարսեղ գրչի գրած Ավետարանը[51]։
  • Հովհաննես (13-րդ դար), մանրանկարիչ, գրիչ[11]։ Պատկերազարդել է 1286 թվականին Վայոց ձորի Թանահատի վանքում գրված «Նարեկը»[52]։
  • Հովհաննես (13-րդ դար), մանրանկարիչ[10]։ Կիլիկիայի Հռոմկլայի դպրոցի մանրանկարիչներից է։ 1253 թվականին գրել և պատկերազարդել է մի Ավետարան[53]։
  • Հովհաննես (14-րդ դար), մանրանկարիչ, գրիչ[17]։ Ստեղծագործել է Տարոնի Սուրբ Ղազար վանքում։ 1312 թվականին նկարազարդել է մի Ավետարան, որը պահպանվում է Երուսաղեմի Սուրբ Հակոբաց վանքում[54]։
  • Հովհաննես (14-րդ դար), մանրանկարիչ։ Նկարազարդել է 1338 թվականին Հովհաննես աբեղայի արտագրած մի ձեռագիրը[55]։
  • Հովհաննես (14-րդ դարի վերջ - 15-րդ դարի սկիզբ), մանրանկարիչ[56]։ Անվանի գրիչ Նատերի թոռն է։ Իր հոր՝ Ստեփանոսի հետ նկարազարդել է 1391 թվականին գրված մի ձեռագիր[57], ինչպես նաև 1401 թվականին գրված մեկ այլ ձեռագիր[58]։
  • Հովհաննես (15-րդ դար), ծաղկող։ 1421 թվականին ծաղկել է Վարդան աբեղայի կողմից Ծպատի անապատում գրված Ավետարանը։
  • Հովհաննես Արքաեղբայր (13-րդ դար), մանրանկարիչ։ Կիլիկիայի «Արքաեղբայր Հովհաննեսի դպրոցի» հիմնադիրը։ Հեթում Բ թագավորի եղբայրը։ Նրա ծաղկած ձեռագրերից է «Գիրք Սողոմոնի»[59], նրան են վերագրում 1269-1270 թվականների ժողովածուն[60], 1270-1289 թվականների «Ճաշոցը»[61], 1284 թվականի Աստվածաշունչը[62], 1296 թվականի Ավետարանը[63]։ Նրա աշակերտների թվում հանդիպում ենք Գրիգոր Պիծակին և Ստեփանոս Վահակացուն[10]։
  • Հովհաննես Երեց (15-րդ դարի վերջ - 16-րդ դարի սկիզբ), մանրանկարիչ, գրող։ Նկարազարդել է 1506 թվականին գրված մի ճաշոց։
  • Հովհաննես Երեց Բաբերդցի (13-րդ դար), ծաղկող, գրիչ։ Ծաղկել է է 1223 թվականին գրված մի ճաշոց։
  • Հովհաննես Խիզանցի (14-րդ դար), մանրանկարիչ։ Զարդանկարել է է 1335 թվականին գրված մի ձեռագիր։
  • Հովհաննես Նաղաշ (15-րդ դար), ծաղկող։ 1469 թվականին ծաղկել է Մինաս գրչի Սեբաստիայում գրած Հայսմավուրքը։
  • Հովսեփ (16-րդ դար), մանրանկարիչ։ Ապրել է Վանում։ Նկարազարդել է 1509 թվականին գրված մի Ավետարան։
  • Հովսեփ Միայնակյաց (15-րդ դար), մանրանկարիչ։ Ապրել է Վասպուրականում։ Պատկերազարդել է 1439 թվականին Լիմ անապատում գրված մի Ավետարան։
  • Հովսիան գրիչ (13-րդ դարի 2-րդ կես - 14-րդ դարի սկիզբ), մանրանկարիչ և գրիչ, Վասպուրականի մանրանկարչության դպրոցի վաղ շրջանի «ժողովրդական ուղղության» ներկայացուցիչ։ 1306 թվականի գրել, նկարազարդել և կազմել է մի Ավետարան[64]։

Ղ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ղազար (15-րդ դար), ծաղկող։ Ծաղկել է 1427 թվականին Տաթևում Սարգիս գրչի գրած Ավետարանը[65]։
  • Ղազար Բարբերդցի (17-րդ դար), գրիչ և մանրանկարիչ։ Ծնվել է Բարբերդում, աշխատել է Լվովում։ 1603 թվականին նկարազարդել է մի Հայսմավուրք, 1624 թվականին մի Ավետարան, իսկ մի այլ ավետարան՝ 1628 թվականին։ 1619 թվականին նկարազարդել է մի Աստվածաշունչ[66]։
  • Ղազար Թոքատեցի (16-րդ դարի վերջ - 17-րդ դարի սկիզբ), գրիչ և մանրանկարիչ։ Կամենեց-Պոդոլսկ քաղաքում զարդանկարել է 1606 թվականին գրված մի Ավետարան։

Ճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ս[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա Բ Գ Դ Ե Զ Է Ը Թ Ժ Ի Լ Խ Ծ Կ Հ Ձ Ղ Ճ Մ Յ Ն Շ Ո Չ Պ Ջ Ռ Ս Վ Տ Ր Ց Ու Փ Ք Օ Ֆ
Էջի սկիզբը


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մատենադարան, Ձեռագիր № 4828
  2. Մատենադարան, Ձեռագիր № 993
  3. Մատենադարան, Ձեռագիր № 9431
  4. Երուսաղեմ, Ձեռագիր № 2583
  5. 5,0 5,1 Հայկական Մանրանկարչություն, Երևան, 1967 թ․
  6. Մատենադարան, Ձեռագիր № 5332
  7. Մատենադարան, Ձեռագիր № 5736
  8. Մատենադարան, Ձեռագիր № 345
  9. Մատենադարան, Ձեռագիր № 4972
  10. 10,0 10,1 10,2 10,3 Լ․ Ազարյան, Կիլիկյան մանրանկարչությունը 12-13-րդ դարերում, Երևան, 1964
  11. 11,0 11,1 Ա․ Ավետիսյան, Հայկական մանրանկարչության Գլաձորի դպրոցը, Երևան, 1971
  12. 12,0 12,1 Վենետիկի սրբ Ղազար կղզու մատենադարան, ձեռագիր № 151
  13. Մատենադարան, ձեռագիր № 230
  14. Նոր Ջուղայի վանքի մատենադարան, ձեռագիր № 36
  15. Մատենադարան, ձեռագիր № 6202
  16. Հայկական մանրանկարչություն, Վենետիկ, 1966
  17. 17,0 17,1 Ս․ Տեր-Ներսիսյան, Հայկական մանրանկարչություն, Վենետիկ, 1966
  18. Վենետիկի սրբ Ղազար կղզու մատենադարան, ձեռագիր № 196
  19. Լոնդոնի Բրիտանական թանգարան, ձեռագիր № 89
  20. Մատենադարան, Ձեռագիր № 4814
  21. Краткая история древнеармянской живописи, 1957, Երևան (ռուս.)
  22. Մատենադարան, Ձեռագիր № 1874
  23. Մատենադարան, Ձեռագիր № 6269
  24. Մատենադարան, Ձեռագիր № 1980
  25. Մատենադարան,ձեռագիր № 1414
  26. Մատենադարան,ձեռագիր № 5785
  27. Մատենադարան,ձեռագիր № 5738
  28. Մատենադարան,ձեռագիր № 7835
  29. Լ․ Խաչիկյան, ԺԹ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարանները, Երևան, 1950
  30. Մատենադարան,ձեռագիր № 7690
  31. Մատենադարան, ձեռագիր № 4817
  32. Մատենադարան,ձեռագիր № 1568
  33. Վենետիկի սրբ Ղազար կղզու մատենադարան, ձեռագիր № 1635
  34. Նյու յորք, Մորգանի Հավաքածու, ձեռագիր № 740
  35. Վենետիկի սրբ Ղազար կղզու մատենադարան, ձեռագիր № 1131/39
  36. Մատենադարան,ձեռագիր № 2388
  37. Մատենադարան,ձեռագիր № 6316
  38. Մատենադարան,ձեռագիր № 188
  39. Ի․ Դրամբյան, Հակոբ Ջուղայեցու մանրանկարների պատկերագրությունը, «Բանբեր մատենադարանի», № 10, Երևան, 1971
  40. Մատենադարան,ձեռագիր № 8645
  41. 41,0 41,1 Մատենադարան,ձեռագիր № 1533
  42. 42,0 42,1 Ա․ Գևորգյան, Հարություն և Հակոբ հովնաթանյանների նորահայտ մանրանկարները, «գրական թերթ», 1961, մարտի 1
  43. Մատենադարան,ձեռագիր № 2589
  44. Մատենադարան,ձեռագիր № 987
  45. Մատենադարան,ձեռագիր № 89
  46. Մատենադարան,ձեռագիր № 6783
  47. Մատենադարան,ձեռագիր № 2162
  48. Մատենադարան,ձեռագիր № 8979
  49. Մատենադարան, ձեռագիր № 8897
  50. Մատենադարան, ձեռագիր № 5727
  51. Լոնդոն, Բրիտանական թանգարան, ձեռագիր № 5626
  52. Մատենադարան, ձեռագիր № 5135
  53. Վաշինգտոն, Ֆրիրի ժողովածու
  54. Երուսաղեմի Սուրբ Հակոբաց վանք, ձեռագիր № 1949
  55. Մատենադարան, ձեռագիր № 7643
  56. Է․ Կարխմազյան, Ղրիմի հայ նկարիչների մի ընտանիքի մասին, «Պատմա-բանասիրական հանդես», 1968 №2
  57. Մատենադարան, ձեռագիր № 4746
  58. Մատենադարան, ձեռագիր № 3863
  59. Վենետիկի սրբ Ղազար կղզու մատենադարան, ձեռագիր № 376
  60. Մատենադարան, ձեռագիր № 1315
  61. Վենետիկի սրբ Ղազար կղզու մատենադարան, ձեռագիր № 43/245
  62. Մատենադարան, ձեռագիր № 195
  63. Մատենադարան, ձեռագիր № 6784
  64. Մատենադարան, ձեռագիր № 4806
  65. Մատենադարան, ձեռագիր № 4019
  66. Մատենադարան, ձեռագիր № 351