Գրիգոր Բադալյան (քանդակագործ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գրիգոր Բադալյան (այլ կիրառումներ)
Գրիգոր Բադալյան
Ծնվել էսեպտեմբերի 28, 1922(1922-09-28)
ԾննդավայրԴոնի Ռոստով, Խորհրդային Ռուսաստան
Մահացել էհոկտեմբերի 1, 1993(1993-10-01) (71 տարեկանում)
Վախճանի վայրըԵրևան, Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Ստեղծագործություն(ներ)Անանիա Շիրակացու հուշարձան
Մասնագիտությունքանդակագործ
Պարգևներ և
մրցանակներ
Հայկական ԽՍՀ վաստակավոր նկարիչ

Գրիգոր Բաբայի Բադալյան (սեպտեմբերի 28, 1922(1922-09-28), Դոնի Ռոստով, Խորհրդային Ռուսաստան - հոկտեմբերի 1, 1993(1993-10-01), Երևան, Հայաստան), հայ քանդակագործ, ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1967

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Դոնի Ռոստովում։ Սովորել է Ռոստովի Ճանապարհաշինական ինստիտուտում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1952 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ինստիտուտը։ 1952 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։

Գործերից են Անանիա Շիրակացու (բազալտ, 1963, Մատենադարանի ճակատամասում) արձանը, Ակսել Բակունցի (բազալտ, 1963, Գորիս), Հանքափոր Բանվորի հուշարձանը (բազալտ, 1960, Քաջարան) և «Տիեզերքը նվաճողներին» (բազալտ, 1981, Գեղարքունիքի մարզ), Հ. Հակոբյանի հուշարձանը (Ղարաբաղ), Վարդան Մամիկոնյան (Ղափան), «Ոչ աստված, ոչ թագավոր», «Նվաճվածը», «Ազատագրված հողում» հուշարձանները, Գևորգ Էմինի և Հովհաննես Հովհաննիսյանի դիմաքանդակները[1][2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին։ Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն։ 2005։ էջ էջ 188 
  2. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան