Jump to content

Հակոբ Ղրիմեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբ Ղրիմեցի
Ծնվել է1360-ականներ[1]
Հին Ղրիմ[1]
Մահացել է1426[1]
Ցիպնավանք, Արծկե, Բիթլիսի մարզ, Թուրքիա[1]
Բնակության վայր(եր)Երզնկա[1]
Մասնագիտությունտոմարագետ, երաժիշտ, քերական և մեկնիչ
Տիրապետում է լեզուներինհայերեն
Գիտական ղեկավարԳևորգ Երզնկացի[1]

Հակոբ Ղրիմեցի (1360-ականներ[1], Հին Ղրիմ[1] - 1426[1], Ցիպնավանք, Արծկե, Բիթլիսի մարզ, Թուրքիա[1]), տոմարագետ, փիլիսոփա, րաբունապետ, երաժիշտ, քերական, մեկնիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա տեղափոխվել Երզնկյան դպրոց, որն ավարտելուց հետո դասասաց ուսուցիչ է կարգվել նույն դպրոցում։ 1389 թվականին աշակերտների հետ ձեռագիր է ընդօրինակել, որոշ գործեր մեկնել–պարզաբանել ձեռագրերի լուսանցքներում կամ համառոտել՝ հեշտ և դյուրընբռնելի դարձնելու նպատակով։ Միաժամանակ դասավանդել է տոմարագիտություն։ Իր դասախոսությունները գրի է առել և կազմել տոմարագիտության ձեռնարկ, որը նախորդ իմաստասերներից ու գիտնականներից մեխանիկորեն քաղված աշխատանք չէր, այլ առարկայի համակարգված և դյուրամատչելի շարադրանք։ 1410 թվականին տեղափոխվել է Վանա լճի հյուսիսում գտնվող Մեծոփա վանքի նորաբաց դպրոցը՝ որպես րաբունապետ և դասավանդել իմաստասիրություն և տոմարագիտություն։ 1416 թվականին Հակոբ Ղրիմեցին կարգավորել է տոմարի խախտված դասագիրքը, ապա գրել «Մեկնութիւն Տոմարի» աշխատությունը։ «Մեկնության» սկզբում Հակոբ Ղրիմեցին հիմնավորել է տոմարը ուսանելու համար քառյակ գիտությունների ուսուցման անհրաժեշտությունը։ Իր տեսություններից մի քանիսը հիմնավորել է ՝ ելնելով լուսնի փուլերի սեփական դիտարկումից։ Հակոբ Ղրիմեցին դասավանդել է նաև գրչության արվեստ և երաժշտություն։ Երաժշտությունը Ղրիմեցին դիտում է որպես գիտելիքի և արվեստի ձև, ընդունում գործիքային երաժշտության ինքնուրույնությունն ու գեղագիտական նշանակությունը երգեցողականի համեմատ։ Դասվել է միջնադարյան հայ նշանավոր գիտնական–վարդապետների շարքը։

  • Տոմարագիտական աշխատություններ, Երևան, 1987։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Ղրիմեցի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 68