Տոմարագիտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տոմարագիտություն, գիտություն՝ աստղագիտական հաշիվների վրա հիմնված ժամանակագրական համակարգի մասին։ Հայկական ձեռագրերում պահպանվել են տոմարագիտական բազմաթիվ նյութեր՝ հայկական, հռոմեական, հունական, եբրեական, ասորական, եգիպտական, եթովպական, վրացական, աղվանական տոմարների մասին։ Վաղ միջնադարում տոմարագիտության վերաբերյալ նշանակալից ուսումնասիրություններ է կատարել Անանիա Շիրակացին։ Միջնադարյան Հայաստանում բարձրագույն տիպի վանական դպրոցներում մաթեմատիկայի և այլ առարկաների հետ մեկտեղ դասավանդում էին տոմարագիտություն։ Աղյուսակներով, բոլորակներով և համապատասխան բացատրություններով հագեցված տոմարագիտական աշխատանքներ գրվել և ընդօրինակվել են (ինչպես նաև տպագրվել) ընդհուպ մինչև 19-րդ դարը։ Դրանք հարուստ նյութ են պարունակում տարբեր ժողովուրդների տոմարների, ինչպես նաև գործնական աստղագիտության պատմության վերաբերյալ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png