Լևոն Կարախան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարախանյան ազգանունով այլ մարդկանց մասին։}
| Լևոն Կարախան | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 20 (փետրվարի 1), 1889[1] |
| Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
| Մահացել է | սեպտեմբերի 20, 1937[2][1] (48 տարեկան) |
| Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] |
| Գերեզման | Դոնսկոե գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Սանկտ Պետերբուրգի համալսարան (1915)[1] և Տոմսկի կայսերական համալսարան (1916) |
| Մասնագիտություն | պետական գործիչ և դիվանագետ |
| Ամուսին | Մարինա Սեմյոնովա[3] և Vera Viktorovna Karakhan?[3] |
| Զբաղեցրած պաշտոններ | դեսպան և Ambassador of the Soviet Union to the Republic of China? |
| Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
| Անդամություն | ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտե և Կենտրոնական գործադիր կոմիտե |
Լևոն Միքայելի Կարախան (Կարախանյան) (հունվարի 20 (փետրվարի 1), 1889[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 20, 1937[2][1], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), բոլշևիկյան հեղափոխական գործիչ, դիվանագետ, ԽՄԿԿ անդամ (1904)։
Ուսում
[խմբագրել | խմբագրել կոդը]1910-1915 թվականներին սովորել և ավարտել է Պետրոգրադի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Հեղափոխական գործունեության համար ձերբակալվել է և աքսորվել Տոմսկ (1915 թ.)։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Փետրվարյան հեղափոխությունից (1917 թ.) հետո ակտիվորեն մասնակցել է խորհրդների կազմակերպմանը Իրկուտսկում։ Հոկտեմբերյան հեղափոխության օրերին եղել է Պետրոգրադի ռազմահեղափոխական կոմիտեի անդամ։ 1917 թվականից անցել է դիվանագիտական ծառայության։ 1917 թվականի նոյեմբերին և 1918 թվականի սկզբին Բրեստ-Լիտովսկում Գերմանիայի հետ բանակցությունների ժամանակ խորհրդային պատվիրակության քարտուղարն էր։ 1918 թվականի մարտից՝ Արտաքին գործերի ժողկոմի տեղակալ, ղեկավարում էր արևելյան քաղաքականությունը։ Խորհրդային կառավարության հանձնարարությամբ բանակցություններ է վարել Պարսկաստանի, Աֆղանստանի, Բուխարայի ու Ւփվայի հետ և կնքել դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու պայմանագրեր։ 1918 թվականի հոկտեմբերի 18, Լենինի հետ ստորագրել է ժողկոմխորհի դեկրետը հյուպատոսություններ հիմնելու մասին, ինչպես նաև ՌՍՖՍՀ և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ու խորհրդային Ռուսաստանից դիվանագիտական առաքելություն Հայաստան ուղարկելու վերաբերյալ փաստաթղթերը։ 1919 թվականին մասնակցել է Կոմինտերնի I կոնգրեսի կազմակերպմանը, ընտրվել նրա գործադիր կոմիտեի անդամ։ 1921 թվականին նշանակվել է ՌՍՖՍՀ լիազոր ներկայացուցիչ Լեհաստանում[4], 1923-1927 թվականներին՝ Չինաստանում։ 1927-1934 թվականներին եղել է ԽՍՀՄ արտաքին գործերի ժողկոմի տեղակալ, 1934-1937 թվականներին՝ ԽՍՀՄ դեսպան Թուրքիայում։
Քանիցս ընտրվել է ԽՍՀՄ ԿԳԿ-ի անդամ, ինչպես նաև ԽՄԿԿ 15-րդ, 16-րդ, 17-րդ համագումարների պատգամավոր[5]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Капица М. С., Л. Карахан (1889—1937), в кн.: Видные советские коммунисты — участники китайской революции, М., 1970.
- Ф. Ф. Раскольников На боевых постах. М. 1964.
- Լիլոյան Հ. Ց., Սովետական ականավոր դիվանագետը, Երևան, 1978։
- Деятели СССР и революционного движения России. Энциклопедический словарь Гранат. М., Советская энциклопедия, 1989
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- 1 2 Карахан Лев Михайлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- 1 2 https://lamanova.com/17_karahan.html
- ↑ «Е.В.Рубинин «Рассказы о дипкурьерах»: Мои встречи с дипломатическими курьерами. Москва 1989 г. стр. 90-91». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ Մարտիրոսյան Ռոբերտ (Թիվ 5, 1979 թ.). «Հեղափոխության մարտիկ դիվանագետը». Սովետական Հայաստան: Էջեր 11, 24.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լևոն Կարախան» հոդվածին։ |
| ||||||||||||||||
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 294)։ |
- Փետրվարի 1 ծնունդներ
- 1889 ծնունդներ
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 20 մահեր
- 1937 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Նոր Դոնսկի գերեզմանատանը թաղվածներ
- Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի հայ քաղաքական գործիչներ
- Բոլշևիկներ
- ԽՍՀՄ-ում գնդակահարվածներ
- Խորհրդային դիվանագետներ
- Կոմինտերնի գործիչներ
- Հայ աթեիստներ
- Հայ դիվանագետներ
- Հայ լրագրողներ
- Հայ հեղափոխականներ
- Հայ պետական գործիչներ
- Հայ քաղաքական գործիչներ
- Մահապատժի ենթարկված քաղաքական գործիչներ
- Ռուս հեղափոխականներ
- Սպանվածներ
- Ստալինյան բռնաճնշումների հայ զոհեր