Դավիթ Անանուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox auteur.png
Դավիթ Անանուն
Դավիթ Տեր-Դանիելյան
David Ananun.jpg
Ծնվել է1879 Մեծշեն
Մահացել է1942 Աստրախան, Վոլգոգրադի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունպատմաբան և հասարակական գործիչ
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Տիրապետում է լեզուներինհայերեն

Դավիթ Անանուն (իսկական անունը՝ Դավիթ Հովհաննեսի Տեր-Դանիելյան) (1879, Մեծշեն, Մարտակերտի շրջան, ԼՂՀ -1942, Աստրախան), հրապարակախոս, պատմաբան, հասարակական գործիչ։ Հնչակյան, ապա՝ ՀՀԴ կուսակցության անդամ, 1905 թ-ից՝ հայ սոց-դեմոկրատ. բանվորական կազմակերպության (սպեցիֆիկներ) գաղափարախոսը։ Աշխատակցել է Թիֆլիսում և Երևանում լույս տեսնող հայ պարբերական մամուլին։ 1920-1926 թթ.՝ Երևանի հեղափոխության թանգարանի տնօրեն։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Անանունը հեղինակ է հայ ժողովրդի նոր պատմության հարցերի, ազգամիջյան հարաբերությունների վերաբերյալ աշխատությունների։ «Ռուսահայերի հասարակական զարգացումը» (հ. 1-3, 26) աշխատության մեջ շարադրել է արևելահայերի հասարակական, քաղաքական և մշակութային զարգացման օրինաչափությունները, առաջ քաշել հայ ժողովրդի ազգային համախմբման անհրաժեշտության գաղափարը։ Անանունը գտնում էր, որ հայ բուրժուազիան երբեք չի արտահայտել ազգի շահերը, և որ այդ շահերի կրողները եղել են գյուղացիները, որոնք ներկայացրել են ազգի ֆիզիկական, բայց ոչ գաղափարական ուժը։ Բանվորները, չնայած իրենց փոքրաթվությանը, հանդիսանում են այն սոցիալական ուժը, որն արագորեն ընկալում է հասարակական շահը, ճիշտ կողմնորոշվում քաղաքական իրադրության մեջ և կարող է լինել հայերի միասնական հզորության հիմքը։

Ազգային հարցին վերաբերող ուսումնասիրություններում («Ազգային հարցը և դեմոկրատիան» հոդվածաշարը, «Նոր հոսանք», 1913, հ. 12) Անանունը պաշտպանել է կուլտուր-ազգային ինքնավարության գաղափարը, ազգային պատկանելության գաղափարը գերիշխող է համարել ճնշված ժողովուրդների ազատագրման հարցում, նշել, որ հենց ազգային ընդհանրությունը կարող է համախմբել ազգին, նրա բոլոր սոցիալական խմբերին և դասակարգերին։

Քաղաքական հետապնդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1927 թ․ Անդրկովկասյնա ՊՔՎ-ի հատուկ խորհրդակցության որոշմամբ դատապարտվել է աքսորի ՌՍՖՍՀ-ի ճամբարներից մեկում 3 տարի ժամկետով։ 1928 թ․ապրիլի 27-ին ՊՔՎ-ի կոլլեգիայի հատուկ խորհրդակցության որոշմամբ դատապարտվել է Սիբիր աքսորի 3 տարով՝ հակահեղափոխական գործունեության մեջ մեղադրվելով։ Աքսորավայրում 1930  թ․ մայիսի 23-ին երկարացվել է աքսորի ժամկետը ևս 3 տարով։

Աքսորավայրում կրկին ձերբակալվել է և մեղադրվել հակասովետական քարոզչություն իրականացնելու մեջ: 1939թ. մարտի 14-ին Աստրախանյան շրջանային դատարանը Դավիթ Անանունին դատապարտում է 8 տարվա ազատազրկման: 1941թ. նույն դատի կողմից դատապարտվում է 10 տարվա ազատազրկման կալանավորների շրջանում հակասովետական քարոզչություն իրականացնելու համար:

Դավիթ Անանունի քր. գործում առկա է ՀԽՍՀ դատախազության եզրակացությունն այն մասին, որ Դավիթ Տեր-Դանիելյանը արդարացված է համարվում համաձայն 1989թ. հունվարի 16-ի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պրեզիդիումի հրամանի։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png