Լևոն Ռոտինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto Info sciences exactes.png
Լևոն Ռոտինյան
Ծնվել է մայիսի 22 (հունիսի 3), 1879
Թիֆլիս, Ռուսական կայսրություն
Մահացել է դեկտեմբերի 30, 1964({{padleft:1964|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:30|2|0}}) (85 տարեկանում)
Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ
Բնակության վայր(եր) Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն
Ազգություն հայ
Մասնագիտություն քիմիկոս
Հաստատություն(ներ) Երևանի պետական համալսարան, Վանաձորի քիմիական գործարան և Չեբոքսարիի պետական գյուղատնտեսական ակադեմիա
Գործունեության ոլորտ ֆիզիկական քիմիա
Ալմա մատեր Սանկտ Պետերբուրգի համալսարան
Գիտական աստիճան քիմիական գիտությունների դոկտոր (1948) և պրոֆեսոր (1949)
Հայտնի աշակերտներ Նիկողայոս Սերգեյի Ենիկոլոպով
Երեխա(ներ) Ալեքսանդր Ռոտինյան

Լևոն Ալեքսանդրի Ռոտինյան (մայիսի 22 (հունիսի 3), 1879, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 30, 1964({{padleft:1964|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:30|2|0}}), Երևան, ՀԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային քիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1955), պրոֆեսոր (1925): ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ։ ՀԽՍՀ ֆիզիկաքիմիական առաջին դպրոցի հիմնադիրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1903 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի բնագիտության բաժինը։ Աշակերտել է ակադեմիկոս Վ․ Ա․ Կիստյակովսկուն, աշխատել Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստիտուի քիմիայի և տեսական էլեկտրաքիմիայի ամբիոնում, որտեղ կազմակերպել է Ռուսաստանում ֆիզիկական քիմիայի առաջին ուսումնական լաբորատորիան և գրել ֆիզիկական քիմիայի գործնական աշխատանքների ռուսերեն առաջին ձեռնարկը։ 1918 թվականին հրավիրվել է Թիֆլիսի նորաստեղծ համալսարան, որտեղ Լ․ Ա․ Ռոտինյանը քիմիա է դասավանդել։ 1921-1922 թվականներին Ալավերդու պղնձաձուլական գործարանի լաբորատորիայի ղեկավարն էր, 1922-1927 թվականներին՝ հողժողկոմատի և ժողտնտխորհի կենտրոնական միացյալ լաբորատորիայի անօրգանական քիմիայի բաժնի վարիչը։ Եղել է Երևանի համալսարանի ֆիզիկական քիմիայի և վերլուծական քիմիայի, պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիայի ամբիոնների և ԽՍՀՄ ԳԱ հայկական բաժանմունքի ֆիզիկական քիմիայի բաժնի, Ադրբեջանի գյուղատնտեսական ինստիտուտի անօրգանական և վերլուծական քիմիաների և Չուվաշական գյուղատնտեսական ինստիտուտի անօրգանական քիմիայի, ամբիոնների վարիչ։ 1943-1946 թվականներին աշխատել է Կիրովականի քիմիայի գործարանի կենտրոնական լաբորատորիայում, 1957-1960 թվականներին՝ ՀԽՍՀ ժողկոմխորհի քիմիայի ԳՀԻ-ում։ Ռուսաստանի հիմնական գիտական աշխատանքները վերաբերում են քիմիա թերմոդինամիկայի՝ մասնավորապես քիմիայի հավասարակշռված երևույթների, անիզոտրոպ հեղուկների, քիմիայի միացությունների և նրանց ելանյութերի կրիտիկական ջերմաստիճանների փոխադարձ կապի, մաքուր նյութերի մակերևույթների ուսումնասիրությանը։ Հալված ծծմբի նրա ուսումնասիրությունները կարևոր դեր խաղացին կառուցվածքային մածուցիկության տեսության ստեղծման համար։ Ռոտինյանը առաջին և մեծ ճշտությամբ որոշել է սնդիկի, ալյումինի և ծարիրի հալոգենիդների կրիտիկական ջերմաստիճանները, սնդիկիգոլորշիների առաձգականությունը։ Ցիկլոհեքսանի ածանցյալների ֆիզիկական հատկությունների նրա ուսումնասիրությունները և բաշխման օրենքի թերմոդինամիկական հետազոտությունները կարևոր ներդրում են գիտության մեջ։ Ուսումնասիրելով եռբաղադրամաս հեղուկ համակարգերի լուծելիության իզոթերմային դիագրամները և կիրառելով բաշխման օրենքը՝ Ռոտինյանը ստացավ լուծված նյութերի կոնցենտրացիաները և համասեռության տիրույթները կապող հավասարումները։ Ռոտինյանը կատարել է նաև մերձարաքսյան ճահիճների հողային և հիդրոլոգիական հետազոտություններ, որոնց հիման վրա իրականացվեց այդ ճահիճների մելիորացումը։ ՀԽՍՀ հանքային և ոչ հանքային ապարների նրա ուսումնասիրությունները հնարավոր դարձրին ցեմենտի և կարբիդի արտադրության ստեղծումը ՀԽՍՀ-ում[1]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոտինյանը զբաղվել է նաև հայկական բազալտների հատկությունների, նրանց հալման և բյուրեղացման օրինաչափությունների ուսումնասիրմամբ, առաջարկել է ապակեմանրաթելերի անընդհատ ստեղծման եղանակ, ստեղծել հեղուկների գոլորշիացման ջերմության որոշման ճշգրիտ սարք։ Ռոտինյանի ղեկավարությամբ և մասնակցությամբ են ստեղծվել ֆիզիկական վերլուծական և անօրգանական քիմիաների առաջին ուսումնական լաբորատորիաները ՀԽՍՀ-ում։ Ռոտինյանը ԽՍՀՄ ԳԱ հայկական բաժանմունքի քիմիայի ինստիտուտի ստեղծման նախաձեռնողներից և կազմակերպիչներից էր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԼԵՎՈՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ ՌՈՏԻՆՅԱՆ»։ ysu.am։ Վերցված է 2017-05-19 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png