Արսեն Եսայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արսեն Եսայան
Arsen Yesayan.jpg
Ծնվել է1898
ԾննդավայրՏրապիզոն
Մահացել է1938, ապրիլի 19[1]
Ազգությունհայ
ԿրթությունԹիֆլիսի Ներսիսյան դպրոց
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Քաղաքական կուսակցությունԽՄԿԿ

Արսեն Սեդրակի Եսայան (1898, Տրապիզոն1938), կուսակցական, պետական գործիչ։ ԽՄԿԿ անդամ 1917 թվականից։

Ծնվել է ծառայողի ընտանիքում, որտեղ և ստացել է նախնական կրթությունը։ Այնուհետև սովորել է Ներսիսյան դպրոցում, որն ավարտել է 1919 թվականին։

1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից անմիջապես հետո մի շարք աշակերտների հետ հիմնադրել է Կովկասյան ընդհանուր աշակերտական միության հայկական բաժանմունքը ու նրա տպագիր օրգան «Նոր սերունդ»-ը։

Եղել է Թիֆլիսի «Սպարտակ» կազմակերպության հիմնադիրներից մեկը։

1918 թվականին Եսայանն ընդհատակյա կուսակցական աշխատանք է կատարում Հյուսիսային Կովկասում և Ղրիմում։ Ապա աշխատում է Բաթումի ընդհատակում, անգլիական օկուպացիայի պայմաններում։

1920 թվականին Եսայանը տեղափոխվում է Հայաստան։ Այստեղ նշանակվում է Նոր Բայազետի (այժմ՝ Գավառ) կուսգավկոմի քարտուղար։ 1921 թվականին նշանակվում է Ալեքսանդրապոլի գավառայիե հեղափոխական կոմիտեի նախագահի տեղակալ և Ալեքսանդրապոլի արտակարգ հանձնաժողովի նախագահ։ 1922-1927 թվականներին Արսեն Եսայանը Ալեքսանդրապոլի գավառային գործադիր կոմիտեի նախագահն էր։

Հովսեփ Տեր-Աստվածատրյանի հետ միասին նա հիմք է դնում և մինչև վերջը գլխավորում Հայաստանի առաջին ջրանցքի՝ Շիրկանալի և Կապսի հիդրոկայանի կառուցումը։ Այնուհետև նրա նախաձեռնության հիմնադրվեցին և շարք մտան Անի-Պեմզան, տեքստիլ գործարանը, Արթիկտուֆը և մի շարք այլ արդյունաբերական ձեռնարկություններ։

1927 թվականին Եսայանը տեղափոխվում է Մոսկվա և սովորում մարքսիզմ-լենինիզմի դասընթացներում։ 1928 թվականին վերադառնում է Երևան և նշանակվում ջրային տնտեսության վարչության պետ, որից հետո՝ ժողտնտխորհի նախագահ, ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահի տեղակալ։ 1928 թվականին աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագրությունում: Այնուհետև 1931 թվականին նշանակվում է Անդրկովկասյան ֆեդերացիայի ժողովրդական տնտեսության խորհրդի նախագահի տեղակալ։

1932-33 թվականներին աշխատում է Մոսկվայում՝ որպես Անդրկովկասյան ֆեդերացիայի կառավարության մշտական լիազոր-ներկայացուցիչ։ 1934 թվականին տեղափոխվում է Երևան և գլխավորում Հայաստանի օգնության կոմիտեն (ՀՕԿ)՝ որպես նրա կենտրոնական վարչության նախագահ։

Սկսած 1921 թվականից Արսեն Եսայանն անընդհատ եղել է Հայաստանի կոմկուսի Կենտրոնական կոմիտեի անդամ, Կենտկոմի բյուրոյի անդամ կամ թեկնածու, մշտապես ընտրվել է Հայաստանի և Անդրկովկասի կենտգործկոմների անդամ[2]։

1934 թվականից՝ ՀԿ(բ)Կ Ախտայի շրջկոմի առաջին քարտուղարն է եղել։

Ձերբակալվել, ապա 1938 թվականի ապրիլի 19-ին գնդակահարվել է[1]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Есаян Арсен Седракович
  2. Անմոռաց դեմքեր (Ներսիսյան դպրոցի սաներ), Ե., «Հայաստան», 1965, էջ 43-45:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 522 CC-BY-SA-icon-80x15.png