Արթիկտուֆ կոմբինատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արթիկտուֆ կոմբինատ
Տեսակձեռնարկություն, պետական ձեռնարկություն և defunct organization?
Հիմնադրված է1928
ՎայրԱրթիկ, Շիրակի մարզ, Հայաստան
Երկիր Հայաստան[1]

«Արթիկտուֆ» կոմբինատ, արդյունաբերության ձեռնարկություն, ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում։ Հիմնադրվել է 1928 թվականին։ Թողարկում է վարդագույն, դեղին, սև գույնի մշակված և անմշակ տուֆ, կիսամշակ բազալտ, երեսպատման սալիկներ, այլ շինաքարեր։

Արթիկտուֆ կոմբինատի հիմնադրմանը նախորդել են տուֆի գործնական նշանակությունը, պաշարների ու կարողությունների մասշտաբները պարզելու գիտահետազոտական աշխատանքներ, որոնց գործուն մասնակցություն են ցույց տվել խորհրդային և արտասահմանյան մի շարք անվանի համարվող գիտնականներ, երկրաբաններ, ճարտարապետներ (Դ․ Չիսլիև, Ա․ Մեսրոպյան, Կ․ Ա․ Մկրտչյան, Պ․ Ի․ Լեբեդև, Դ․ Ս․ Բելյանկին, Բ․ Վ․ Զալեսսկի, Ա․ Ա․ Իվանչին-Պիսարև, Վ․ Պ․ Պետրով, Ա․ Ն․ Զավարիցկի, Հ․ Վ․Աբիխ, Ֆ․ Յու․ Լեվինսոն-Լեսսինգ, Կ․ Ն․Պաֆֆենգոլց)։

1974 թվականին թողարկվել է 420 000 մ3 (1928 թվականի 30-40 հազար մ3 դիմաց) տուֆ։ 1960-ական թվականներին Արթիկտուֆ կոմբինատի բազայի վրա, որպես ինքնուրույն արտադրական միավորներ, հիմնադրվել են «Պեմզաշենի հանքվարչությունը», Մարալիկի շինանյութերի կոմբինատը, Արթիկի տուֆաբլոկների գործարանը։

Կոմբինատի գործունեության սկզբնական փուլում գերիշխում էր ձեռքի աշխատանքը, 1958 թվականից հետո ներդրվեցին կոնստրուկտոր Ստոլյարովի առաջին քարհատ, «ՍՄ-518», «ՍՄ-89 ա», «ՍՄ-89 աու», «Ուրալ-33» տիպի ալմաստե կտրիչով մեքենաները։ Մեքենայացվեցին նաև տեղափոխման, բարձման և բեռնաթափման աշխատանքները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 53