Հակոբ Աթոյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Աթոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Հակոբ Աթոյան | |
|---|---|
| հունիսի 12, 1895[1] - հոկտեմբերի 5, 1937[1] (42 տարեկան) | |
| Ծննդավայր | Իգդիր, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
| Քաղաքացիություն | |
| Կոչում | գեներալ-մայոր[1] |
| Մարտեր/ պատերազմներ | Սարդարապատի ճակատամարտ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ |
| Կրթություն | Մ. Վ. Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա (1928)[1] |
| Պարգևներ | |
Հակոբ Թադևոսի Աթոյան (հունիսի 12, 1895[1], Իգդիր, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 5, 1937[1]), հայ ռազմական գործիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1895 թվականին Իգդիրում։ Ավարտել է տեղի ծխական դպրոցը, երկդասյան երկրագործական ուսումնարանը և Երևանի երկամյա ուսուցչական դասընթացները։ 1917 թ.-ին հեղափոխական աշխատանք է տարել Ալեքսանդրապոլի կայազորում, ընտրվել գնդի կոմիտեի անդամ։ 1920 թվականին Երևանում մասնակցել է Մայիսմեկյան ցույցերին։ Եղել է Հայաստանի կարմիր բանակի գնդի կոմիսար, ապա՝ հրամանատար։
1925-28 թվականներին սովորել է Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիայում (Մոսկվա)։ Մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին, այնուհետև՝ Ռուսաստանում ընթացող Քաղաքացիական պատերազմին։ Եղել է Կարմիր բանակի Հայկական գնդի կոմիսար, ապա՝ հրամանատար։ 1931 թվականին նշանակվել է Հայկական 76-րդ լեռնահրաձգային դիվիզիայի շտաբի պետ, հրամանատար-կոմիսար։
Ընտրվել է ՀԿԿ կենտկոմի, Անդրկովկասյան Ֆեդերացիայի, ՀԽՍՀ և ԽՍՀՄ կենտգործկոմների անդամ։
Անհիմն բռնադատվել է 1937 թ.-ին, հետմահու արդարացվել[2]։
ԽՍՀՄ Մինիստրների սովետը Աթոյանին հետմահու շնորհել է գեներալ–մայորի կոչում։
Հանդես է եկել հրապարակումներով, օգտագործել է Ա., Հ. Ա. ծածկանունները[3]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է Կարմիր դրոշի, Կարմիր աստղի և Հայկական ԽՍՀ Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աթոյանի անունով է կոչվում Երևանի Էրեբունի վարչական շրջանի փողոցներից մեկը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
- ↑ «Աթոյան Հակոբ Թադևոսի». Արխիվացված է օրիգինալից 2016-08-28-ին. Վերցված է 2015-10-28-ին.
- ↑ Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 551։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դիվիզիայի հրամանատար Աթոյան / Գ. Օգանեզով. - Երևան։ Հայաստան, 1973. - 121 էջ։
| Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հակոբ Աթոյան» հոդվածին։ |
| ||||||
| Վիքիդարան նախագծում կարող եք գտնել այս հեղինակի ստեղծագործություններ։ |
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 132)։ |
- Հունիսի 12 ծնունդներ
- 1895 ծնունդներ
- Հոկտեմբերի 5 մահեր
- 1937 մահեր
- Իգդիր քաղաքում ծնվածներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կեղծանուններ
- Հայ ռազմական գործիչներ
- Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակիցներ
- Ստալինյան բռնաճնշումների զոհեր Հայաստանում
- Ստալինյան բռնաճնշումների հայ զոհեր