Հարություն Միրզա-Ավագյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարություն Միրզա-Ավագյան
Ծնվել էնոյեմբերի 1, 1879(1879-11-01)[1]
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհուլիսի 5, 1938(1938-07-05) (58 տարեկան)
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՇևչենկոյի անվան համալսարան (1908)[1]
Մասնագիտությունվիրաբույժ և համալսարանի դասախոս
Գիտական աստիճանպրոֆեսոր[1]
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան[1]

Միրզա-Ավագյան Հարություն Գրիգորի (նոյեմբերի 1, 1879(1879-11-01)[1], Բաքու, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 5, 1938(1938-07-05)), հայ խորհրդային վիրաբույժ, պրոֆեսոր (1935Հայաստանում ժամանակակից վիրաբուժության հիմնադիրներից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Միրզա-Ավագյանը ծնվել է Բաքվում 1879 թվականին։ 1900 թվականին ավարտել է Բաքվի արական գիմնազիան։

Սովորել է Կիևի համալսարանի ֆիզիկա-մաթեմատիկական, ապա բժշկական ֆակուլտետում, որն ավարտել է 1908 թվականին։ 1909 թվականին աշխատել է Կիևի քաղաքային հիվանդանոցում որպես վիրաբույժ։ 1915 թվականից Կիևի #1 հոսփիթալում աշխատել է որպես ավագ վիրաբույժ, իսկ այնուհետև վիրաբուժությունա բաժանմունքի ղեկավար։ Նույն թվականին իր կողմից կազմակերպած ապաստարաններում պատսպարել է շուրջ 20 000 հայ որբերի[2]։

1919 թվականին եկել է Հայաստան ու ղեկավարել զինվորական հոսփիթալի վիրաբուժական բաժանմունքը։ Դեռևս 1920-ական թվականներին Միրզա-Ավագյանը կատարել է բարդ վիրահատություններ․ ուղեղի կարծրաթաղանթի վիրահատում, կաթնագեղձի, լեղապարկի, փայծաղի հեռացում, քաղցկեղով ախտահարված ստամոքսի մասնահատում և այլն։

1924 թվականին հրավիրվել է Երևանի համալսարան, որտեղ ստեղծել է տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության ամբիոններ։ 1927 թվականին ՀԽՍՀ-ում առաջին անգամ վիրահատել է հրազենային վնասվածք ստացած տղամարդու սիրտը և սրտամկանից հեռացրել գնդակը։

1928 թվականից գլխավորել է ԵՊՀ անատոմիայի և վիրաբուժության ամբիոնը։

1929 թվականի հունիսի 2-ին գործուղվել է մեկ այլ հայտնի բժիշկ Արտաշես Մելիք-Ադամյանի հետ Ֆրանսիա, որտեղ 3 ամիս աշխատել ու փորձ է ձեռք բերել երիկամների անբավարության, ինչպես նաև ցիստոսկոպիայի ոլորտում։ Սովորել է ստամոքսի ու ուղեղի վիրահատությունների նորարար մեթոդներ։ Հայաստան վերադառնալով՝ նաև ծավալել է ուրոլոգիայի մասնագիտական հարթակ, ինչի համար նվիրաբերել է իր հետ բերված շուրջ 40 հազար ֆրանկ արժողությամբ սարքավորումներ[2]։

1930 թվականից աշխատել է Երևանի զինվորական հոսպիտալում, ապա ղեկավարել Երևանի բժշկական ինստիտուտի 2-րդ հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքը։ 1933-1936 թվականներին՝ հոսպիտալային վիրաբուժության ամբիոնների վարիչ։ Նա իրականացրել է մի շարք բարդագույն վիրահատություններ ստամոքսի, սրտի, աղիների, և այլն։ 1934 թվականին հրապարակել է «Արյան փոխներարկում» գրքույկը, որը եղել է առաջինը տպագրված հայերեն լեզվով[2]։

1936 թվականին նա գլխավորել է Կարմիր խաչի հիվանդանոցի վիրաբուժության բաժանմունքը[2]։

Միրզա-Ավագյանը տիրապետում էր անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզունենրին, ուսումնասիրում էր փիլիսոփայություն ու մաթեմատիկա, լավ գիտակ էր հայոց պատմության ու գրականության, հետաքրքրվում էր սանսկրիտով։

Հայ փիլիսոփայական ընկերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1923 թվականի մայիսի 21-ին մի խումբ մտավորականների հետ դիմել է ՀԽՍՀ ներքին գործերի կոմիսար Շավարշ Ամիրխանյանին՝ գրանցելու «Հայ փիլիսոփայական ընկերություն» միությունը[3]։ Միություն նպատակն էր հռչակվում փիլիսոփայական խնդիրների ուսումնասիրություն, գրականության թարգմանումը հայերենով։

Դիմողներն էին՝

Աղասի Խանջյանի դիակի զննությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Միրզա-Ավագյանը մեկ այլ հայտնի բժիշկ՝ Դիլիջանի տուբերկուլյոզային դիսպանսերի հիմնադիր Գրիգոր Սաղյանի հետ միասին հրավիրվել են Աղասի Խանջյանի դիակի փորձաքննություն իրականացնելու՝ դիակը Թբիլիսիից Երևան տեղափոխելուց հետո։ Նրանք հրաժարվել են ինքնասպանության վարկածը հաստատել՝ պնդելով, որ Խանջյանը պետք է ունենար երկու մետրանոց ձեռքեր ու չլինելով ձախլիկ՝ կրակեր իր վրա ձախ կողմից[2]։

Ձերբակալությունն ու մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թվականի հուլիսի 29-ին Հարություն Միրզա-Ավագյանը ձերբակալվում է՝ ազգայնական, հակահեղափոխական, տրոցկիստական գործունեություն ու քարոզչություն իրականացման մեղադրանքներով։ Նա չի հարցաքննվել, բայց պահվել է Ներքին գործերի կոմիսարիատի ներքին բանտում։ Իրենից երկու օր առաջ էլ ձերբակալվել է Գրիգոր Սաղյանը, ով գնդակահարվել է նույն թվականի դեկտեմբերի 22-ին։

1938 թվականի հուլիսի 5-ին նա մահացել է բանտի հիվանդանոցում, որտեղ նա տեղափոխվել էր հունիսի 23-ին։ Մահվան պատճառ է նշված քրոնիկ փորլուծություն, երիկամների քրոնիկ բորբոքում, արտերիոսպազմ ու միոկարդիտ[2]։

1955 թվականի մայիսի 21-ին Միրզա-Ավագյանը գործը հետմահու կարճվել է՝ հիմքերի բացակայության պատճառով[2]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արյան փոխներարկում, Երևան, 1934։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 616.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «Видные ученые-медики: Арутюн Мирза-Авагян» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
  3. ««Հայ փիլիսոփայական միության» ստեղծման պատմությունից» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 1-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարություն Միրզա-Ավագյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 616