Հակոբ Հարությունյան
Հակոբ Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 11, 1888[1] |
Ծննդավայր | Խաստուր |
Մահացել է | 1943 |
Կրթություն | Գևորգյան Հոգևոր Ճեմարան (1910), HU Berlin, Լայպցիգի համալսարան և Ցյուրիխի համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1919) |
Մասնագիտություն | փիլիսոփա, երաժշտագետ, մանկավարժ, գրականագետ և լեզվաբան |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան, Հայկական պետական մանկավարժական համալսարան և ԱրմՖԱՆ |
Հակոբ Պողոսի Հարությունյան (Արտենյան) (դեկտեմբերի 11, 1888[1], Խաստուր - 1943), հայ փիլիսոփա, երաժշտագետ, մանկավարժ, գրականագետ, լեզվաբան։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1919)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հակոբ Հարությունյանը ծնվել է 1888 թվականին Ալաշկերտի գավառի Խաստուր գյուղում։ 1901-1910 թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, աշակերտել է Կոմիտասին, 1912-1919 թվականներին՝ Բեռլինի, Լայպցիգի, Ցյուրիխի համալսարաններում։ 1910-1912 թվականներին աշխատել է Թավրիզի հայկական դպրոցում։ 1927-1940 թվականներին դասավանդել է Երևանի պետական համալսարանում, 1928-1932 թվականներին միաժամանակ՝ Երևանի պետական մանկավարժական ինստիտուտում։ 1935-1937 թվականներին եղել է Արմֆանի արվեստի բաժնի վարիչ։ Անհիմն բռնադատվել է (1941), մահացել դեռևս չպարզված հանգամանքներում 1943 թվականին[2]։
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեղինակ է «Կանտի իմացաբանությունը» (1910-1911 թվականներ, Էջմիածին «Արարատ»), «Զարգացման գաղափարի վերլուծությունը» (1919, գերմաներեն), «Մկրտիչ Պեշիկթաշլյան» (1912, «Արարատ»), «Լեզվի մասին» (1934), «Մանյակ» (ժողովրդական երգերի ժողովածու, 1958) աշխատությունների, թարգմանել է Հեգելի «Դասախոսություններ էսթետիկայի մասին» գիրքը (1939), Գյոթեի բանաստեղծությունների ընտրանին (1946) և այլն[3]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կանտի իմացաբանությունը, աշխատություն, Էջմիածին «Արարարտ», 1910-1911։
- Զարգացման գաղափարի վերլուծությունը, աշխատություն, 1919։
- Մկրտիչ Պեշիկթաշյան, աշխատություն, «Արարարատ», 1912։
- Լեզվի մասին, աշխատություն, 1934։
- Մանյակ, ժողովրդական երգերի ժողովածու, 1958։
Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հեգելի «Դասախոսություններ էսթետիկայի մասին», 1939։
- Գյոթեի բանաստեղծությունների ընտրանին, 1946։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սահակյան Ս., Հակոբ Հարությունյան, Երևան, 1985։
- Ղուկասյան Վ., Հակոբ Հարությունյան, Երևան, 1999։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=10318
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «Կոհա առցանց քարտարան, Հարությունյան Հակոբ»։ haygirk.nla.am։ Վերցված է 2017-01-17
|
- Դեկտեմբերի 11 ծնունդներ
- 1888 ծնունդներ
- 1943 մահեր
- Էջմիածնի Գևորգյան ճեմարանի սաներ
- Հումբոլդտի համալսարանի շրջանավարտներ
- Լայպցիգի համալսարանի շրջանավարտներ
- Ցյուրիխի համալսարանի շրջանավարտներ
- ԵՊՀ դասախոսներ
- Անձինք այբբենական կարգով
- Հայ փիլիսոփաներ
- Փիլիսոփայական գիտությունների դոկտորներ
- Հայ երաժշտագետներ
- Հայ մանկավարժներ
- Հայ գրականագետներ
- Հայ լեզվաբաններ