Հմայակ Մելիք-Աղամիրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Հմայակ Մելիք-Աղամիրյան
Հմայակ Մելիք-Աղամիրյան.jpg
Ծնվել էհոկտեմբերի 29, 1887(1887-10-29)[1]
ԾննդավայրՆորաշենիկ, Սյունիքի մարզ, Հայաստան[1]
Մահացել էդեկտեմբերի 21, 1986(1986-12-21)[1] (99 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտությունքիմիկոս և ճարտարագետ

Հմայակ Ռոստոմի Մելիք-Աղամիրյան (հոկտեմբերի 29, 1887(1887-10-29)[1], Նորաշենիկ, Սյունիքի մարզ, Հայաստան[1] - դեկտեմբերի 21, 1986(1986-12-21)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ քիմիկոս, ճարտարագետ-տեխնոլոգ։ Տեխնիկական գիտությունների թեկնածու (1954)։ Եղել է Հայաստանի քիմիական արդյունաբերության առաջնեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1887 թվականի հոկտեմբերի 29-ին ՀԽՍՀ Ղափանի շրջանի Նորաշենիկ գյուղում (այժմ՝ Սյունիքի մարզում)։

Ավարտել է Գրենոբլի համալսարանը (1913)։ Մասնակցել է Երևանի ձեթօճառ գործարանի (1923-1928), Կիրովականի քիմիական կոմբինատի (1928-1934 թվականներին՝ տեխնիկական տնօրեն), Երևանի սինթետիկ կաուչուկի գործարանի (1934-1937 թվականներին՝ տեխնիկական տնօրեն) հիմնադրմանը, միաժամանակ դասախոսել է ԵՊԻ-ում։ 1935-1937 թվականներին եղել է ՀԽՍՀ Պետպլանի նախագահի տեղակալ։ 1946 թվականից աշխատել է Կիրովականի քիմիական կոմբինատում, 1957 թվականից՝ Երևանի լեռնամետալուրգիական ԳՀԻ-ում։

Զբաղվել է բազալտների թրծման և ձուլման ուսումնասիրությամբ։

Անհիմն բռնադատվել է (1937-1944), արդարացվել 1954 թվականին։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջերմափոխանցումը հանքաջերմային էլեկտրական վառարանում։ Երևան, 1967։
  • Рождение завода, Ереван, 1978.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական համառոտ հանրագիտարան — 1990.


Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png