Սիմեոն Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սիմեոն Հակոբյան
Ծնվել է1880
Գալաց, Ռումինիա
Մահացել է1942
Ազգությունհայ
Մասնագիտությունգրականագետ և խմբագիր
Ալմա մատերՆերսիսեան դպրոց
Տիրապետում է լեզուներինհայերեն

Սիմեոն Հարությունի Հակոբյան (1880, Գանձակ - 1942), հայ գրականագետ, պրոֆեսոր (1929), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ելիզավետպոլ (Գանձակ) քաղաքում։ 1899 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ապա 1902-1907 թվականներին բարձրագույն կրթություն ստացել Շվեյցարիայում։ Եղել է եվրոպական մի շարք երկրներում։ 1922-1924 թվականներին, Վիեննայում և Բեռլինում նրա խմբագրությամբ լույս է տեսել «Արեգ» գիտա-գրական հանդեսը։ 1924 թվականից արտասահմանյան գրականություն է դասավանդել Երևանի համալսարանում։ 1929 թվականից համալսարանի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչն էր, 1931-1938 թվականներին՝ պատմագրական ֆակուլտետի դեկանը։ Անհիմն բռնադատվել է, գնդակահարվել, հետագայում արդարացվել: Մահացել է 1942 թվականին[1][2][3]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շիրվանզադե. գրական քննադատական ուսումնասիրություն, Թիֆլիս, 1911:
  • Արփիար Արփիարյան, Վիեննա, 1922, 64 էջ:
  • Հերանուշ Արշակյան, Վիեննա, 1922, 84 էջ:
  • Պետրոս Դուրյան, Վիեննա, 1922, 187 էջ[4]:
  • Ռոմեն Ռոլան: Հանրի Բարբյուս, Վիեննա, 1922, 64 էջ:
  • Ստեփան Ցվայգ: Անդրեաս Լացկո, Բեռլին, 1923, 36 էջ:
  • Վահան Տերյան, Բեռլին, 1923, 64 էջ:
  • Եղիշե Չարենց, Վիեննա, 1924, 78 էջ:
  • Արևմտյան Եվրոպայի գրականության պատմություն (հեղինակակից Հովհաննես Մամիկոնյան), Վաղարշապատ, 1933-1936:
  • Եվրոպական գրականության պատմության գլխավոր էջերը, Ե., Պետհրատ, 1936, մաս 1, 404 էջ, մաս 2, 328 էջ:
  • Լեսինգ, Երևան, Պետհրատ, 1937, 52 էջ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ 274 
  2. «Ով ով է: Հայեր» հանրագիտարան, հատոր առաջին, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007:
  3. «Simon Hakobian (1880-1942)»։ data.bnf.fr (ֆրանսերեն)։ Վերցված է 2019-01-29 
  4. Հակոբյան Սիմեոն Հարությունի (1922)։ Պետրոս Դուրեան: նրա կեանքն ու երկերը ; գրական-քննական վերլուծութիւն (հայերեն)։ Մխիթարեան տպարան