Արեգ (ամսագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արեգ (Վիեննա)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արեգ (այլ կիրառումներ)
Արեգ
Տեսակամսագիր
Լեզուհայերեն
Գլխավոր խմբագիրՍիմեոն Հակոբյան[1]
Հիմնադրվել է1922[1]
ՀրատարակիչՍիմեոն Հակոբյան[1]
ԳրասենյակՎիեննա, Առաջին Ավստրիական Հանրապետություն[1] և Բեռլին, Վայմարյան Հանրապետություն[1]
Լուծարվել է1924[1]

«Արեգ», գրական, գիտական, հասարակական ամսագիր։ Լույս է տեսել 1922-1924 թվականներին (1924 թվականի հունվար-հունիսին՝ երկշաբաթաթերթ), Վիեննայում, Բեռլինում, ապա նորից՝ Վիեննայում։ Խմբագիր-հրատարակիչ՝ Սիմեոն Հակոբյան։

«Արեգ»-ը հիմնականում տպագրել է հայ գրողների ստեղծագործություններ, թարգմանություններ ռուս և եվրոպական հեղինակներից, գրական-քննադատական ուսումնասիրություններ։ Լուսաբանել է Հայաստանի և ընդհանրապես Անդրկովկասի տնտեսական, հասարակական ու մշակութային կյանքի առաջընթացը։

Ջատագովել է Հոկտեմբերյան հեղափոխության գաղփարները և փորձել նպաստել հայրենիքի հետ սփյուռքի կապերի ամրապնդմանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 19