«Արեգ», գրական, գիտական, հասարակական ամսագիր։ Լույս է տեսել 1922-1924 թվականներին (1924 թվականի հունվար-հունիսին՝ երկշաբաթաթերթ), Վիեննայում, Բեռլինում, ապա նորից՝ Վիեննայում։ Խմբագիր-հրատարակիչ՝ Սիմեոն Հակոբյան։
«Արեգ»-ը հիմնականում տպագրել է հայ գրողների ստեղծագործություններ, թարգմանություններ ռուս և եվրոպական հեղինակներից, գրական-քննադատական ուսումնասիրություններ։ Լուսաբանել է Հայաստանի և ընդհանրապես Անդրկովկասի տնտեսական, հասարակական ու մշակութային կյանքի առաջընթացը։
Ջատագովել է Հոկտեմբերյան հեղափոխության գաղփարները և փորձել նպաստել հայրենիքի հետ սփյուռքի կապերի ամրապնդմանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 19)։