Անտոնինա Մահարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անտոնինա Մահարի
Անտոնինա Մահարի.jpg
Ծնվել է դեկտեմբերի 29, 1923(1923-12-29)
Ծննդավայր Վիլնյուս, Wilno Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն
Վախճանվել է հոկտեմբերի 3, 2018(2018-10-03) (94 տարեկանում)
Վախճանի վայր Երևան, Հայաստան
Մասնագիտություն արձակագիր
Ազգություն լիտվացի
Քաղաքացիություն Հայաստան Հայաստան
Կրթություն Վիլնյուսի համալսարան
Անդամակցություն Հայաստանի գրողների միություն
Ամուսին Գուրգեն Մահարի

Անտոնինա Մահարի (Անտոնինա Պավլիտայտե, դեկտեմբերի 29, 1923(1923-12-29), Վիլնյուս, Wilno Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն - հոկտեմբերի 3, 2018(2018-10-03), Երևան, Հայաստան[1]), լիտվացի արձակագիր։ Հայաստանի գրողների միության անդամ (1997

Գուրգեն Մահարիի կինը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոնինա Մահարին ծնվել է Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում։ Սովորել է Վիլնյուսի համալսարանի իրավաբանական ‎ֆակուլտետում։ Եղել է Լիտվայի համար պայքարող ընդհատակյա կազմակերպության անդամ, անցել է ստալինյան բռնատիրության ճանապարհով՝ բանտ է ընկել և աքսորվել Սիբիր, որտեղ հանդիպել է հայ անվանի գրող Գուրգեն Մահարուն և դարձել նրա կյանքի ուղեկիցը։

Անտոնինայի գրած Գուրգեն Մահարու սիբիրյան ոդիսականի առաջին էջերը տպագրվել են 1970 թվականին Բեյրութում՝ Անդրանիկ Ծառուկյանի «Նաիրի» հանդեսում։ «Լիտերատուրնայա Արմենիա» ամսագրում պարբերաբար հատվածներ են տպագրվել «Իմ ոդիսականը» գրքից[2][3]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հիշողություններ և պատմվածքներ, Երևան, 2011, 128 էջ:[4]
  • Ժողովրդի ծառան, Երևան, 2004։
  • Իմ ոդիսականը (ռուսերեն), 2003։
  • Իմ ոդիսականը, Անթիլիաս, 1994, 168 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. LLC Helix Consulting։ «Մահացել է Անտոնինա Մահարին»։ www.panorama.am (անգլերեն)։ Վերցված է 2018-10-03 
  2. «ԱՆՏՈՆԻՆԱ ՄԱՀԱՐԻ «  Հայաստանի Գրողների Միություն»։ wua.am։ Վերցված է 2018-10-06 
  3. Baghdasaryan Aram։ «AV Production - Անտոնինա Մահարի»։ avproduction.am։ Վերցված է 2018-10-06 
  4. Անտոնինա Մահարի «Հիշողություններ և պատմվածքներ»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]