Անդրանիկ Ծառուկյան
Անդրանիկ Ծառուկյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 4, 1913 |
Ծննդավայր | Կյուրին, Սիվասի մարզ, Թուրքիա |
Վախճանվել է | մայիսի 23, 1989[1] (75 տարեկան) |
Վախճանի վայր | Փարիզ |
Մասնագիտություն | արձակագիր, բանաստեղծ, ուսուցիչ, լրագրող, խմբագիր և գրող |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարան (1934) և Ազգային Զավարյան վարժարան (1942) |
Կուսակցություն | Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն (1956) |
Աշխատավայր | Նայիրի և Արևելք |
Անդրանիկ Ծառուկյան Վիքիդարանում |
Անդրանիկ Թորոսի Ծառուկյան (հոկտեմբերի 4, 1913, Կյուրին, Սիվասի մարզ, Թուրքիա - մայիսի 23, 1989[1], Փարիզ), սփյուռքահայ գրող, բանաստեղծ, արձակագիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1915 թ. Մեծ եղեռնի օրերին զրկվել է ծնողներից։ 1918-1922 թթ. եղել է Հալեպի որբանոցում։ Ավարտել է Հալեպի Հայկազյան ազգային վարժարանը (1928 թ.)։ 1930-1934 թթ. սովորել է Բեյրութի Համազգայինի ճեմարանում։ 1935-1942 թթ. դասավանդել է Հալեպի Զավարյան վարժարանում։ 1941 թ. հիմնադրել է «Նայիրի» պարբերականը, 1946 թ. խմբագրել «Արևելք» օրաթերթը։ Եղել է դաշնակցական կուսակցության անդամ, հեռացել է 1956 թ.[2]։
Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծառուկյանի «Եղերաբախտ քերթողներ» առաջին գործը Պետրոս Դուրյանի, Միսաք Մեծարենցի, Վահան Տերյանի, Մատթեոս Զարիֆյանի մասին է։
Բանաստեղծություններում և արձակում արտացոլված են աշխարհասփյուռ հայության հույզերն ու ձգտումները, որբացած սերնդի կյանքը, վերաբերմունքը Խորհրդային Հայաստանի հանդեպ։
Լույս են տեսել Ծառուկյանի «Մոխրաման» (1935) պարսավագրական վիպակը, «Թուղթ առ Երևան» (1945) պոեմը և այլ գործեր։ Ճանաչված է «Մանկություն չունեցող մարդիկ» (1952) վիպակով, որը հրատարակվել է նաև Երևանում (1963), Մոսկվայում (1964, ռուսերեն), Փարիզում (1977, ֆրանսերեն)։ Վիպակի շարունակությունն է «Երազային Հալեպ» (1979) գիրքը։ 1958 թվականին առաջին անգամ այցելել է Խորհրդային Հայաստան և իր տպավորությունները գրառել «Հին երագներ, նոր ճամփաներ» (1960) գրքում։
Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մոխրաման, Պէյրութ, 1935, 64 էջ։
- Առագաստներ, Հալէպ, 1939, 80 էջ։
- Հէ՛յ, ջան Երևան…, Գահիրէ, 1945, 64 էջ։
- Մանկութիւն չունեցող մարդիկ, Պէյրութ, 1955, 244 էջ։
- Մանկություն չունեցող մարդիկ, Երևան, 1959, 180 էջ։
- Հին երազներ, նոր ճամբաներ, Պէյրութ, 1960, 336 էջ։
- Մանկություն չունեցող մարդիկ, Երևան, 1963, 188 էջ։
- Երազային Հալէպը, Պէյրութ, 1980, 281 էջ։
- Մանկութիւն չունեցող մարդիկ, Պէյրութ, 1980, 240 էջ։
- Վերջին անմեղը, Պէյրութ, 1980, 312 էջ։
- Հին երազներ, նոր ճամբաներ, Պէյրութ, 1982, 334 էջ։
- Նոր Հայաստան, նոր հայեր, Պէյրութ, 1983, 289 էջ։
- Մանկություն չունեցող մարդիկ։ Երազային Հալեպը, Երևան, 1985, 304 էջ։
- Սէրը եղեռնին մէջ, Պէյրութ, 1987, 269 էջ։
- Մեծերը և միւսները, Պէյրութ, 1992, 352 էջ։
- Երազային Հալէպը։ Նոր բովանդակութիւն, Պէյրութ, 1996, 204 էջ։
- Մանկութիւն չունեցող մարդիկ, Հալէպ, 1996, 254 էջ։
- Մանկութիւն չունեցող մարդիկ, Վենետիկ, 1998, 111 էջ։
- Առկայծող հայեր Եւրոպայի լոյսերուն մէջ, Պէյրութ, 1999, 222 էջ։
- Սփիւռքի տասնամեակները։ 60 ամեայ սփիւռքը։ Անհետացած դէմքեր, Հալէպ, 2000, 173 էջ։
- Սէրը եղեռնին մէջ, Երևան, 2004, 236 էջ։
- Մանկություն չունեցող մարդիկ, Երևան, 2011, 240 էջ։
- Letter to Yerevan, («Թուղթ առ Երևան», անգլերէն թարգ.), Ուաթըրթաուն ԱՄՆ, 2018, 119 էջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 https://avproduction.am/?ln=am&page=person&id=2654
- ↑ «AV Production - Անդրանիկ Ծառուկյան»։ avproduction.am։ Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 4
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Անդրանիկ Ծառուկյանի առաջին այցելությունը Խորհրդային Հայաստան, Փաստաթղթեր, Ե., 2008։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 118)։ ![]() |
- Հոկտեմբերի 4 ծնունդներ
- 1913 ծնունդներ
- Կյուրին քաղաքում ծնվածներ
- Մայիսի 23 մահեր
- 1989 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- ՀՅԴ անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Սիրիահայ արձակագիրներ
- Սիրիահայ բանաստեղծներ
- Հայերն Օսմանյան կայսրությունում
- 20-րդ դարի հայ գրողներ
- 20-րդ դարի բանաստեղծներ
- Հայ ուսուցիչներ
- Օսմանյան կայսրության անձինք
- Հայ տղամարդ բանաստեղծներ
- Հայ տղամարդ գրողներ
- 20-րդ դարի հայ բանաստեղծներ
- Սիրիահայ լրագրողներ
- 20-րդ դարի տղամարդ գրողներ
- Հայ խմբագիրներ