Ազգային Զավարյան վարժարան
Արտաքին տեսք
Ազգային Զավարյան վարժարան | |
---|---|
Տեսակ | քոլեջ |
Հիմնադրված է | 1925 |
Երկիր | Սիրիա |
Տեղագրություն | Հալեպ |
Ազգային Զավարյան վարժարան, հիմնվել է 1925 թ.-ին, Հալեպի Ռամադանիե թաղամասում գտնվող հայ տարագիրների ճամբարում։
Սկզբնապես կոչվել է Ներսեսյան վարժարան։ 1932 թ.-ին տեղափոխվել է Նոր գյուղ թաղամաս։ 1936 թ.-ի օգոստոսի 15-ին անվանակոչվել է Զավարյան վարժարան։ 1936 թ.-ից վարժարանի հոգաբարձության օժանդակ մարմինը հիմնել է Զավարյան թատերախումբը։ 1939 թ.-ից գործում է դպրոցի գրադարանը։ Վարժարանն ունի նախակրթարան, մանկապարտեզ, 490 աշակերտ (2000 թ.)։