Մատթեոս Զարիֆյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մատթեոս Զարիֆյան
արմտ. հայ.՝ Մատթէոս Զարիֆեան
Մատթեոս Զարիֆյան.jpeg
Ծնվել էհունվարի 16, 1894(1894-01-16) կամ 1894
ԾննդավայրԿոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էապրիլի 9, 1924(1924-04-09)[1] կամ 1924
Վախճանի վայրՍտամբուլ, Թուրքիա
ԳերեզմանՍկյուտար
Մասնագիտությունբանաստեղծ
ՔաղաքացիությունFlag of the Ottoman Empire (1844–1922).svg Օսմանյան կայսրություն
ԿրթությունՊերպերյան վարժարան (1913)
ԱշխատավայրՊերպերյան վարժարան
Մատթեոս Զարիֆյան Վիքիդարանում

Մատթեոս Զարիֆյան (հունվարի 16, 1894(1894-01-16) կամ 1894, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - ապրիլի 9, 1924(1924-04-09)[1] կամ 1924, Ստամբուլ, Թուրքիա), հայ բանաստեղծ, արևմտահայ պոեզիայի վերջին ներկայացուցիչը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1894 թ. Կ.Պոլսի Կետիկ Փաշա թաղամասում։ Մանկությունն ու պատանեկությունն անցել են Կ.Պոլսի Սկյուտար թաղամասում։ Կրթությունն ստացել Իճատիեի դպրոցում, Պարտիզակի Ռոբերտ քոլեջում և Կ. Պոլսի Պերպերյան վարժարանում, որն ավարտել է 1913 թվականին՝ Պսակավոր Արվեստից տիտղոսով։ 1914 թվականին որպես անգլերենի և մարմնամարզության ուսուցիչ աշխատել է Ադանա քաղաքի հայկական դպրոցում։ Հիվանդության պատճառով 1914 թվականին անցել է Լիբանան, ապա վերադառնալով՝ զորակոչվել թուրքական բանակ։ Ենթասպաների դպրոցում սովորելիս անհաշտության և ընդդիմության համար ռազմական ատյանը նրան դատապարտել է աքսորի։ Ազդեցիկ միջամտությունների շնորհիվ դատապարտվել է երկարատև կալանավորման։ Մի քանի ամիս հետո բարեկամների միջոցով ազատվել է բանտից և զինվորական հիվանդանոցում ծառայել՝ որպես հիվանդապահ։ Զինադադարից հետո, որպես անգլիական բանակի թարգմանիչ մեկնել է գավառները՝ մասնակցելու հայության բեկորների հավաքման գործին։ 1919-1921 թթ. աշխատել է Կ.Պոլսի Պերպերյան վարժարանում՝ որպես անգլերենի և մարմնակրթանքի ուսուցիչ։ Թոքերում բուն դրած ախտը գնալով խորացել է և նրան գամել անկողնուն։ 1924 թ. Կ.Պոլսում մահացել է 30 տարեկանում։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մատթեոս Զարիֆյանի առաջին բանաստեղծությունները մամուլում տպագրվել են զինադադարից հետո։ Պարբերական մամուլում տպագրել է բազմաթիվ բանաստեղծություններ։ 1921 թվականին Կ. Պոլսում լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Տրտմության և խաղաղության երգեր»։ 1922 թվականին լույս է տեսել նրա «Կյանքի և մահվան երգեր» նոր ժողովածուն։ 1956 թվականին Բեյրութում բանաստեղծ Վահե Վահյանի խմբագրությամբ լույս է տեսել բանաստեղծի ամբողջական երկերի ստվար ժողովածուն, որը պարունակում է հեղինակի ոչ միայն տպագրված ու անտիպ բանաստեղծությունները, այլև «Օրագրության էջերը», նամակները, արձակի փորձերը։ 1963 թվականին Երևանում լույս է տեսել Մատթեոս Զարիֆյանի հատընտիրը, 1981 թվականին այն վերահրատրակվել է[2][3]։

Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://avproduction.am/?ln=am&page=person&id=2644
  2. Ասատուր Փաշայան, Հայ մշակույթի վաղամեռիկ գործիչներ, Ե., 2002, էջ 71-72։
  3. «ԶԱՐԻՖԵԱՆ ՄԱՏԹԷՈՍ (1894-1924) - books»։ aua.am։ Վերցված է 2019 թ․ հունվարի 16 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խաժակ Վ., Եղերաբախտ քերթողներ, Բեյրութ, 1933։
  • Պարսամեան Մ., Արևմտահայ բանաստեղծներ, Փարիզ, 1937։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 669 CC BY-SA icon 80x15.png