Jump to content

Բոգդան Ջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոգդան Ջանյան
Ծնվել էհուլիսի 4, 1917(1917-07-04)[1]
ԾննդավայրՏումի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էմարտի 25, 2010(2010-03-25) (92 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայաստան
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ
Ազգությունհայ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԱդրբեջանի պետական մանկավարժական համալսարան (1938)[1]
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
ԱշխատավայրԱզատ Արցախ[1]
Պարգևներ
Կարմիր Աստղի շքանշան
Բոգդան Ջանյան Վիքիքաղվածքում
Բոգդան Ջանյան Վիքիդարանում
 Bogdan Janyan Վիքիպահեստում

Բոգդան Շամիրի Ջանյան (Օհանջանյան) (հուլիսի 4, 1917(1917-07-04)[1], Տումի, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - մարտի 25, 2010(2010-03-25), Երևան, Հայաստան), հայ խորհրդային բանաստեղծ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1940 թվականից։ ԽՄԿԿ անդամ 1955 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Բաքվի Վ․ Ի․ Լենինի անվան մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը (1938 թ.)։ ԽՄԿԿ անդամ 1955 թվականից։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1941 թվականին և 1945-1948 թվականներին եղել է Լեռնային Ղարաբաղի գրողների մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղարը։ 1954-1968 թվականներին աշխատել է «Խորհրդային Ղարաբաղ» թերթում, 1968 թվականից՝ ՀԽՍՀ հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում[2]։

Հրատարակվել են Ջանյանի «Իմ լուսաբացը» (1948 թ.), «Ճամփաներ» (1957 թ.), «Իմ Երևանը» (1960 թ.), «Խաղաղ եզերքներ» (1963 թ.), «Ես մենակ չեմ» (1964 թ.), «Ճանապարհը շարունակվում է» (1965 թ.), «Լեռներն արձագանքում են» (1967 թ.), «Իմ մոտիկ հեռուն» (1968 թ., 1977 թ.), «Կանչող հեռուներ» (1974 թ.) ժողովածուները, ինչպես նաև «Կյանքը հրացանի փողի տակ» (2001 թ.) հուշագրությունը։ Ջանյանը քնարական շնչի բանաստեղծ է, որի գործերի հիմքում մայր հայրենիքի ու ժողովրդի հավերժության հավատամքն է։

Մահացել է Երևանում։ Թաղված է Թոխմախի գերեզմանատանը[3]։

Կարմիր աստղի շքանշան

Երկերի մատենագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լուսաբաց, Բաքու, 1948, 97 էջ։
  • Ճամփաներ, Բաքու, 1957, 96 էջ։
  • Իմ Երևանը (բանաստեղծություններ, պոեմ), Երևան, 1958, 92 էջ։
  • Խաղաղ եզերքներ, Բաքու, 1960, 96 էջ։
  • Ես մենակ չեմ, Երևան, 1964, 102 էջ։
  • Ճանապարհը շարունակվում է, Բաքու, 1965, 72 էջ։
  • Լեռներն արձագանքում են, Բաքու, 1967, 148 էջ։
  • Իմ մոտիկ հեռուն, Երևան, 1969, 140 էջ։
  • Կանչող հեռուներ, Երևան, 1974, 144 էջ։
  • Արմատների հավատով, Երևան, 1979, 252 էջ։
  • Անտառը լռում է, Երևան, 1983, 100 էջ։
  • Իշխանաձորի կանաչը, Երևան, 1986, 252 էջ։
  • Մի գետ էլ ունենք Տրտու անունով, Երևան, 1995։
  • Կյանքը հրացանի փողի տակ, Երևան, 2001, 264 էջ։
  • Շողարձակում վերջին ոլորանում, Երևան, 2001, 104 էջ[4]։
  • Արցախ, իմ Արցախ, Երևան, 2004, 96 էջ[5]։
  • Ես մերոնց մոտ եմ, Երևան, 2006, 104 էջ։
  • Մտավորական մարտիկը, Երևան, 2006, 80 էջ։
  • Հեռացած հեռուներ, Երևան, 2007, 240 էջ։
  • Անցած ճանապարհի հուշապատկերը (հրապարակախոսություն, ակնարկներ, էսսեներ), Ստեփանակերտ, 2009, 200 էջ։
  • Ակունքի մոտ է աղբյուրն աղբյուր, Երևան, 2010, 112 էջ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 477.
  2. Ով ով է /Հայեր։ Կենսագրական հանրագիտարան/, հատ. 2, Երևան, 2007։
  3. «The memorial of Janyan Bogdan (Բոգդան Ջանյան ) buried at Yerevan's Tokhmakh cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 14-ին.
  4. Ջանյան, Բոգդան Շամիրի (2001). Շողարձակում վերջին ոլորանում։ (Բանաստեղծություններ). Հայաստան. ISBN 9785540018227.
  5. Ջանյան, Բոգդան Շամիրի (2004). Արցախ, իմ Արցախ. Հայաստան. ISBN 9785540019057.
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Բոգդան Ջանյան հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոգդան Ջանյան» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոգդան Ջանյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բոգդան Ջանյան» հոդվածին։