Կարեն Միքայելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կարեն Միքայելյան
Ծնվել էհոկտեմբերի 19, 1883(1883-10-19)
ԾննդավայրՎերին Ագուլիս, Օրդուբադի շրջան
Վախճանվել է1942 կամ դեկտեմբերի 3, 1941(1941-12-03)[1] (58 տարեկանում)
Մասնագիտությունթարգմանիչ և արձակագիր
Լեզուհայերեն
Ազգությունհայ
ԿրթությունՆերսիսեան դպրոց և Ենայի համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Կարեն Միքայելյան Վիքիդարանում

Կարեն (Գերասիմ) Սարգսի Միքայելյան (հոկտեմբերի 19, 1883(1883-10-19), Վերին Ագուլիս, Օրդուբադի շրջան - 1942 կամ դեկտեմբերի 3, 1941(1941-12-03)[1]), հայ արձակագիր, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։ Պարբերական մամուլին աշխատակցել է Կ. Հզորյան և Հզորունի ծածկանուններով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Վերին Ագուլիս գյուղաքաղաքում։ Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, 1905 թվականից Մոսկվայի համալսարանում (ազատ ունկընդիր), ապա Ենայի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում։ 1910-1912 թվականներին եղել է Մոսկվայում լույս տեսնող «Գարուն» ամսագրի խմբագրական կազմում։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո աշխատել է Ազգությունների գործերի ժողովրդական կոմիսարիատի հայկական գործերի կոմիսարիատում։ 1925-1927 թվականներին որպես Հայաստանի Կարմիր խաչի ընկերության և ՀՕԿ-ի պատվիրակության անդամ մեկնել է Եվրոպա և ԱՄՆ։ Մահացել է 1942 թվականին[2]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Զրկանքի հույզեր (պատմուածքներ եւ պատկերներ), գիրք Ա, Թիֆլիս, 1907, 214 էջ:
  • Ձմռան երեկոյ, Մոսկուա, 1912, 152 էջ:
  • Անմահական կայծ, 1924, Մոսկվա
  • Գյուղական հեռախոս, 1926, Փարիզ
  • Հայ ժողովրդական հարստություններն արտասահմանում, Մոսկվա, 1928, 72 էջ:
  • Majestic, Ամերիկյան կարճ պատմվածքներ, 1928, Մոսկվա
  • Գույների կռիվը, Մոսկվա, 1929, 148 էջ:
  • Կեցցեն հաղթվածները, Երևան, 1961, 215 էջ:

Թարգմանություններ (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուայլդ Օսկար, Եսասեր հսկան, Թիֆլիս, տպարան «Հերմես», 1911, 16 էջ:
  • Ուայլդ Օսկար, Եսասեր հսկան, Մոսկվա,1920, 16 էջ:
  • Ուայլդ Օսկար, Հեքիաթներ, Մոսկվա, 1920, 176 էջ:
  • Երջանիկ պրինցը (հեղինակ՝ Օսկար Ուայլդ), 1920, Մոսկվա
  • Անձնվեր բարեկամը (հեղինակ՝ Օսկար Ուայլդ), 1920, Մոսկվա
  • Նշանավոր Ռոկետը (հեղինակ՝ Օսկար Ուայլդ), 1920, Մոսկվա
  • Սոխակն ու վարդը (հեղինակ՝Օսկար Ուայլդ), 1920, Մոսկվա
  • Հեքիաթներ (հեղինակ՝ Օսկար Ուայլդ), 1920, Մոսկվա
  • Պատանի արքան (հեղինակ՝ Օսկար Ուայլդ), 1924, Մոսկվա
  • Գնացքը փրկող աղջիկը (հեղինակ՝ Կորդելիա), 1924, Մոսկվա
  • Սկզբում վիրաբույժ, ապա մի քանի նավերի կապիտան Լեմյուել Գուլիվերի ճանապարհորդությունները դեպի աշխարհի այլևայլ երկրներ (հեղինակ՝ Ջոնաթան Սվիֆտ), 1934, Երևան
  • Սկզբում վիրաբույժ, ապա մի քանի նավերի կապիտան Լեմյուել Գուլիվերի ճանապարհորդությունները դեպի աշխարհի այլևայլ երկրներ (հեղինակ՝ Ջոնաթան Սվիֆտ), 1950, Երևան
  • Ջոնաթան Սվիֆտ, Սկզբում վիրաբույժ, ապա մի քանի նավերի կապիտան Լեմյուել Գուլիվերի ճանապարհորդությունները դեպի աշխարհի և այլ երկրներ, Երևան, Հայպետհրատ, 1958, 436 էջ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://avproduction.am/?ln=am&page=person&id=4396
  2. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 386