Սպանդարատ Կամսարական
Արտաքին տեսք
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կամսարական (այլ կիրառումներ)
| Ծնվել է | մայիսի 18, 1876[1] |
|---|---|
| Ծննդավայր | Բլուր, Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
| Մահացել է | 1938 |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Կրթություն | Մոսկվայի կայսերական համալսարան (1902)[1] |
| Մասնագիտություն | վիրաբույժ և համաճարակաբան |
| Գիտական աստիճան | բժշկական գիտությունների թեկնածու[1] |
| Աշխատավայր | Կարմիր խաչ[1] և Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1] |
Սպանդարատ Օհանջանի Կամսարական (մայիսի 18, 1876[1], Բլուր, Սուրմալուի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - 1938), հայ վիրաբույժ, համաճարակագետ, բժշկական գիտությունների թեկնածու։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1896 թվականին ավարտել է Երևանի արական գիմնազիան, 1902 թվականին՝ Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1905-1917 թվականներին աշխատել է Մոսկվայում։
1918 թվականին վերադարձել է Հայաստան, նշանակվել զինվորական հոսպիտալի և Երևանի N 1 կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ։ 1921-1937 թվականները եղել է ՀԽՍՀ Կարմիր խաչի ընկերության վարչության նախագահ, 1922 թվականից՝ բժշկական ինստիտուտի համաճարակագիտության ամբիոնի վարիչ, 1929-1935 թվականներին՝ ՀՍՍՀ Կենտգործկոմի անդամ։
Հայկական գաղութներում ստեղծել է Կարմիր խաչի մասնաճյուղեր։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 214)։ |