Jump to content

Վազգեն Չալոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վազգեն Չալոյան
Ծնվել էհունվարի 7 (20), 1905[1]
Ալեքսանդրապոլ[1]
Մահացել էմարտի 24, 1981(1981-03-24)[1] (76 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունփիլիսոփա
Հաստատություն(ներ)Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ[1]
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[1][2]
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1926)[1]
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր[1] (1945)
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
և Հայկական ԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ

Վազգեն Կարապետի Չալոյան (հունվարի 7 (20), 1905[1], Ալեքսանդրապոլ[1] - մարտի 24, 1981(1981-03-24)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային փիլիսոփա, հայ պատմափիլիսոփայական գիտության հիմնադիրներից։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1945), ՀԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի թղթակից անդամ (1965), գիտությունների վաստակավոր գործիչ (1967

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վազգեն Չալոյանը ծնվել է 1905 թվականի հունվարի 7-ին, Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի), բանվորի ընտանիքում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը (1926) և անցել մանկավարժական աշխատանքի, դասավանդել հանրապետության միջնակարգ և բարձրագույն ուսումնական հաստատություններում։ 1930-1934 թվականներին եղել է Հայաստանի պատմության և արվեստի թանգարանի տնօրենը։ 1938 թվականից աշխատել է ՀԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում, որպես ավագ գիտաշխատող։

1939 թվականին «V դարի հայ փիլիսոփա Եզնիկ Կողբացու ուսմունքի հարցի շուրջը» աշխատության համար նրան շնորհվում է փիլիսոփայակն գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 1946 թվականին «Դավիթ Անհաղթի փիլիսոփայությունը» աշխատության համար՝ փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան։

1965 թվականին Վազգեն Չալոյանը ընտրվել է ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ, իսկ 1967 թվականին արժանացել է ՀՍՍՀ գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչման։

Աշխատություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չալոյանի աշխատությունները նվիրված են հին և միջնադարյան շրջանի հայ մտածողների աշխարհայացքի վերլուծությանը և հայ փիլիսոփայության պատմության ամբողջական ուսումնասիրությանը («Հայոց փիլիսոփայության պատմություն», 1959), միջնադարի գաղափարախոսության և մշակույթի ընդհանուր տեսական և մշակութաբանական խնդիրների հետազոտությանը («Վերածնության շրջանի հայ փիլիսոփայության պատմություն»)։ Նա Դավիթ Անհաղթի փիլիսոփայության առաջին ուսումնասիրության հեղինակ է («Դավիթ Անհաղթի փիլիսոփայությունը», 1946)։ Արևելքի և Արևմուտքի ժողովուրդների փիլիսոփայական մտքի կապերի և փոխներթափանցման հարցերն են լուսաբանված «Արևելք - Արևմուտք» գրքում։ Հրատարակել է Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց» («Գիրք հերքմանց») և Հովհան Որոտնեցու «Վերլուծութիւն «Ստորոգրութեանց» Արիստոտէլի» երկերի բնագրերը։

Չալոյանը հարյուրից ավելի գիտական աշխատությունների հեղինակ է։

  • ՀԽՍՀ Գիտությունների Ակադեմիայի Մեսրոպ Մաշտոցի անվան մրցանակակիր (1977)
  • «Պատվո նշան» շքանշան
Վազգեն Չալոյանի հուշատախտակը Երևանում

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հայկական ռենեսանս, 1964։
  • Հայոց Փիլիսոփայության պատմություն, 1975։
  • К вопросу об учении Езника Кохпеци, армянского философа пятого века, 1940։
  • Диалектика, ее законы и категории в истории армянской философии, 1971։
  • Развитие философской мысли в Армении, 1974։
  • Философия Давида Непобедимого и влияние ее на мыслителей последующих веков, 1980։
  • ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ Ս. Ս. Արևշատյան «Վազգեն Չալոյան» (Ծննդյան 80-ամյակի առթիվ), պատմաբանասիրական հանդես № 1, 1985, էջ 95-98
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 661
  1. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 8 (հայ.) — հատոր 8. — էջ 661.
  2. ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա