Jump to content

Հովհաննես Ակունյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հովհաննես Ակունյան
Ծնվել էդեկտեմբերի 30, 1868(1868-12-30)[1][2]
Շամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհուլիսի 16, 1947(1947-07-16)[1][2] (78 տարեկան)
Բլագովեշչենսկ, Խաբարովսկի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունքիմիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Երևանի պետական համալսարան[1], Բլագովեշչենսկի մանկավարժական համալսարան, Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 դպրոց, Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1] և Հայաստանի ազգային ագրարային համալսարան[1]
Ալմա մատերՄոսկվայի Ն. Բաումանի անվան պետական տեխնիկական համալսարան (1895)[1]
Գիտական աստիճանպրոֆեսոր[1][2] (1935)

Հովհաննես Համբարձումի Ակունյան (դեկտեմբերի 30, 1868(1868-12-30)[1][2], Շամախի, Բաքվի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հուլիսի 16, 1947(1947-07-16)[1][2], Բլագովեշչենսկ, Խաբարովսկի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ խորհրդային քիմիկոս, պրոֆեսոր 1935 թվականից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1888 թվականին ավարտել է Բաքվի ռեալական, իսկ 1895 թվականին՝ Մոսկվայի կայսերական տեխնիկական ուսումնարանը՝ ստանալով ինժեներ-քիմիկոս-տեխնոլագի կոչում։ 1895-1897 աշխատել որպես Բաքվի քաղաքային քիմիկոս, ապա մեկնել արտասահման՝ ուսումը շարունակելու (Դրեզդեն, Ցյուրիխ և Գյոտինգեն)։ 1901 թվականին «Ապակու տեխնոլոգի», «Նավթի տեխնոլոգիա» և «Գինու տեխնոլոգիա» գրքերի համար նրան երկու տարի ժամկետով նշանակվել է պետական թոշակ, և նա գործուղվել է արտասահման։ Շուտով հայտնի է դարձել, որ դեռևս 1898 թվականին նա Ժնևում եղել է սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, որի պատճառով 1902 թվականին նրան զրկել են պետական թոշակից և բարձրագույն դպրոցներում դասախոսելու իրավունքից։

1907 թվականին վերադարձել է Թիֆլիս և մինչև 1918 վարել Թիֆլիսի Միխայելովսկու արհեստագործական ուսումնարանի տնօրենի պաշտոնը[3]։ Ակունյանը «Կավկազսկայա շկոլա» («Кавказская школа») մանկավարժական հանդեսի հիմնադիրներից և խմբագիրներից էր 1913-1916 թթ.։

1919 թվականին տեղափոխվել է Հայաստան և խորհրդայնացումից հետո նշանակվել բանակի մատակարարման գծով առաջին արտակարգ լիազոր[3]։ 1921 թվականին եղել է ՀԽՍՀ ժողտնտխորհի ժամանակավոր նախագահ։ 1922 թվականին անցել է մանկավարժական աշխատանքի Երևանի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում, ինդուստրիալ տեխնիկուում և բանֆակում։ 1925 թվականին Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում ստեղծել է Հայաստանում առաջին քիմիական լաբորատորիան։ 1924 թվականից դասախոսել է Երևանի համալսարանում, բժշկական և գյուղատնտեսական ինստուտներում։

Անհիմն հալածանքների հետևանքով 1937 թվականի հուլիսից ընդհատվել է Ակունյանի աշխատանքահին գործունեությունը Երևանում։ Գտնվելով աքսորում՝ 1942-1944 թվականներին նա աշխատել է Սեմիպալատինսկի մարզի Կազան-Չոնկուր գյուղի միջնակարգ դպրոցում որպես ուսուցիչ, իսկ 1944 թվականից դասավանդել է Բլագովեշչենսկի (ՌԽՖՍՀ Ամուրի մարզ) մանկավարժական ինստիտուտում և մինչև կյանքի վերջը ղեկավարել ընդհանուր քիմիայի ամբիոնը[3]։

Զբաղվել է քիմիական կինետիկայի և կատալիգի հարցերով։ Ակունյանը մի շարք գյուտերի հեղինակ է (հեղուկների ունիվերսալ խտաչափ, կարագի կեղծումը հայտնաբերող սարք և այլն)։ Հրատարակել է ուսումնական ձեռնարկներ («Ձեռնարկ քանակական անալիզի», 1928 թ., «Անօրգանական քիմիա։ Առաջադրություններ», 1-7, 1931–1935 թթ., «Որակական անալիզ», 1932 թ.)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Ակունյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 235