Աստվածատուր Խաչատրյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վիքիպեդիայում կան հոդվածներ Խաչատրյան ազգանունով այլ մարդկանց մասին:
Աստվածատուր Խաչատրյան
Ծնվել է1862
Վախճանվել է1938
Մասնագիտությունպատմաբան
Լեզուհայերեն
Ազգությունհայ

Խաչատրյան Աստվածատուր, Խաչ (1862, գյուղ Սուրբ Հովհաննես (Ալաշկերտի գավառում) - 1938), հայ պատմաբան, պրոֆեսոր (1925), ՀՍՍՀ գիտության և արվեստի ինստիտուտի անդամ (1925

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է էջմիածնի Գևորգյան ճեմարանում, ապա՝ Ստրասբուրգի համալսարանում։ Ճեմարանն ավարտելուց հետո որոշ ժամանակ զբաղվել է ուսուցչությամբ։ Ստրասբուրգի համալսարանում աշակերտել է մեծանուն լեզվաբան Հ․ Հյուբշմանին։ Համալսարանն ավարտելուց հետո Աստվածատուր Խաչատրյանը 1885 թվականին հրավեր է ստացել Կարինի Սանասարյան վարժարանի վարչության կողմից և շուտով ստանձնել է հայոց լեզվի ուսուցչի պաշտոնը։ 1885-1892 թվականներին և 1896-1912 թվականներին պաշտոնավարել է Էրզրումի Սանասարյան վարժարանում, միաժամանակ եղել նրա վերջին տեսուչը։ Սանասարյան վարժարանում Խաչատրյանը աշխատել է 27 տարի։

1917-1919 թվականներին եղել է Ազգային վարժարանի տնօրենը։ 1920 թվականին Խաչատրյանը կրկին հաստատվել է Կ․ Պոլսում, վարել է նախ Կեդրոնական, ապա՝ Պերպերյան վարժարանի տնօրենի պաշտոնը[1]։

1915 թվականի հոկտեմբերի 23-ին մատնության հետևանքով աքսորվել է Դիարբեքիր, սակայն փախել է աքսորավայրից և գնացել Կոնիա, որտեղ թաքնվել է երկու տարի։ 1917 թվականին Ավրամ օղլի Անաստաս կեղծանունով փորձել է անցնել Կիպրոս, բայց նյութական միջոցները չեն բավարարել և որոշել է հեռանալ Բաղդադ։ Որպես Միջագետքի հայության ներկայացուցիչ՝ մասնակցել է 1919 թվականի փետրվարին Փարիզում հրավիրված Ազգային համագումարի աշխատանքներին։ Այնուհետև կարևոր առաքելությամբ մեկնել է Հայաստանի Հանրապետություն։ 1920 թվականի հունվարի 31-ին Ալեքսանդրապոլում ներկա է գտնվել Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությանը։ Որտեղ ընդգրկվել է համալսարանի դասախոսական կազմում։ 1921 թվականից դասավանդել է Կոստանդնուպոլիս հայկական Կեդրոնական վարժարանում։ 1925 թվականին վերադարձել է հայրենիք՝ Հայաստան, դասախոսել Երևանի պետական համալսարանում։ 1925 թվականին Աստվածատուր Խաչատրյանին շնորհվել է պրոֆեսորի կոչում։ Աստվածատուր Խաչատրյանի գիտամանկավարժական գործնեությունն ընդհատվել է 1937 թվականին։ Անհիմն մեղադրանքով նա ենթարկվել է հալածանքների, ապա բանտարկության։ Մահացել է 1938 թվականին։ Արդարացվել է հետմահու։

Զբաղվել է Հայկական լեռնաշխարհի նախաբնիկների և հայ ժողովրդի կազմավորման հարցերով։ Ըստ Խաչատրյանի, Հայկական լեռնաշխարհի էթնիկական հիմքը կազմել են տեղաբնիկ սուբարիները, որոնք հետագայում խառնվել են ներխուժած խուռի-միտանի, և ավելի ուշ՝ մուշկ հնդեվրոպական ցեղերի հետ։ Ֆրանսիացի Ն. Դոլենսի հետ Խաչատրյանը գրել է Ուրարտուի պատմությանը նվիրված «Հին հայերի պատմությունը» (1907, ֆրանսերեն) աշխատությունը։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատմութիւն հին հայերի / Ն. Դօլենս, Ա. Խաչատրյան, Ֆրանս. բնագր. թարգմ.՝ Ռ. Քաջբերունի, Թիֆլիս, տպ. Ն. Աղանեանի, 1909:
  • Պատմութիւն հին հայերի: Պրակ առաջին: Նախնական հայերը, Դոլենս Ն, Խաչատրյան Աստվածատուր, Քաջբերունի Ռ., Թիֆլիս, տպ. Նվարդ Աղանյանի, 1909:
  • Պատմութիւն հին հայերի: Պրակ երկրորդ: Հայերի վերջնական հայրենիքը եւ հայ ազգի կազմակերպութիւնը, Դոլենս Ն, Խաչատրյան Աստվածատուր, Քաջբերունի Ռ. Թիֆլիս, տպ. Ն. Աղանյանի, 1909:
  • Միտանի-Խարրի ժողովուրդը, նրա հայրենիքը յեվ պատմական հնությունը: Խաչատրյան Աստվածատուր, Յերևան, Տպարան Հերմես Հրատակչության, 1926:
  • Հայաստանի սեպագրական շրջանի քննական պատմություն: Հիմնված արձանագրական տվայլների վրա շուրջ 3000-600 նախքան մեր թ. / Աստ. Խաչատրյան, Առաջաբ.՝ Հակ. Զորյան, Յերևան, Մելքոնյան ֆոնդի հրատարակչություն, 1933:
  • Արևելահայ և թուրք դիվանագիտական հարաբերությունները / Ա. Խաչատրյան, Կազմ. և խմբ.՝ Վ. Ղազախեցյան, Ա. Վիրաբյան, Ս. Միրզոյան, Հայաստանի ազգային արխիվ, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ, Երևան, Ա. հ., 2010:
  • Պատմութիւն հին հայերի: Պրակ երրորդ: Ա. Հայոց թագաւորութիւնը Արտաշիսեան հարստութեան ժամանակ: Բ. Օտար տիրապետութիւները: Գ. Հին հայերի կրօնը: Դ. Հին հայերի քաղքականութիւնը: Ե. Քննադատութիւն հայ պատմագիրների, Դոլենս Ն, Խաչատրյան Աստվածատուր, Քաջբերունի Ռ., Թիֆլիս, տպ. Նվարդ Աղանյանի, 1910:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նշանավոր ճեմականներ, ՊՐԱԿ Բ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին հրատարակչություն, Սուրբ Էջմիածին, 2009
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 18 CC-BY-SA-icon-80x15.png