Գուրգեն Վանանդեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գուրգեն Վանանդեցի
Ծնվել է 1898 հունիսի 10
Ծննդավայր Կարս, Կարսի նահանգ, Ağrı Subregion, Northeast Anatolia Region (statistical), Թուրքիա
Վախճանվել է նոյեմբերի 1, 1937(1937-11-01) (տարիքը 39)
Վախճանի վայր Երևան
Մասնագիտություն գրականագետ
Լեզու հայերեն, ռուսերեն
Ազգություն հայ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Կրթություն Երևանի պետական համալսարան
Ստեղծագործական շրջան 1920-1937 թվականներ
Անդամակցություն ԽՍՀՄ Գրողների միություն

Գուրգեն Վանանդեցի (Գուրգեն Արշակի Փորսուղյան), (1898, հունիս 10, Կարս -1937, նոյեմբերի 1, Երևան), հայ գրականագետ, քննադատ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Գրական անվան ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուրգեն Վանանդեցու ծննդավայր Կարս քաղաքը հնում մտնում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի Վանանդ գավառի մեջ: Այդ գավառի անունով էլ նա ընդունել է Վանանդեցի գրական անունը:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Կարսում։ Սկզբնական կրթությունն ստացել է Կարսի ռեալական դպրոցում։ 1927 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ Այնուհետև սովորել է համալսարանի ասպիրանտուրայում։ Գրականության և արվեստի սոցոլոգիա է դասավանդել Երևանի տարբեր դպրոցներում ու տեխնիկումներում։ 1930 թվականից դասախոսել է Երևանի պետական համալսարանում։ Սկզբում հանդես է եկել որպես բանաստեղծ։ Գրել է մի պոեմ՝ «Արեգակը խաչափայտին» վերնագրով։ Հետո թողել է բանաստեղծությունը և զբաղվել գրականագիտությամբ։ Մահացել է Երևանի բանտում 1937 թվականին։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով Հայաստանի Պրոլետգրողների ասոցիացիայի անդամներից ու ղեկավարներից՝ Գուրգեն Վանանդեցին այդ խմբակցության սկզբունքներով գրել է տեխնիցիզմը փառաբանող, վերացական բանաստեղծություններ, հանդես եկել ընթացիկ գրական շարժումը վերլուծող հոդվածներով և առանձին գրքերի գրախոսություններով: 1920-ական թվականների վերջին հաղթահարել է նեղ խմբակային մոտեցումը և ներկայացրել է ընթացիկ գրականությունը լայն հայացքով և միասնության մեջ քննելու պահանջ: Գուրգեն Վանանդեցու գրականագիտական և արվեստաբանական ուսումնասիրությունները՝ նվիրված Խաչատուր Աբովյանին, Րաֆֆուն, Ալեքսանդր Շիրվանզադեին, Պերճ Պռոշյանին, Եղիշե Չարենցին, Մարտիրոս Սարյանին բնութագրվում են սոցիոլոգիական ուղղվածությամբ՝ երբեմն հասնելով արվեստի առանձնահատկությունները շրջանցող, մերկ գաղափարայնության, ինչը բնորոշ էր 1930-ական թվականների խորհրդահայ գրաքննադատության համար: Գուրգեն Վանանդեցին մասնակցել է նաև «Հայ գրականության պատմություն (1933)» ութհատորյակի ստեղծման աշխատանքներին:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]