Jump to content

Հովհաննես Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հովհաննես Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հովհաննես Հակոբյան
Դիմանկար
Ծնվել է1876[1][2]
ԾննդավայրՎան, Օսմանյան կայսրություն[1][2]
Մահացել է1937[1][2]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԳևորգյան հոգևոր ճեմարան (1890)[1] և Վիսկոնսինի համալսարան Մեդիսոնում
Գիտական աստիճանպրոֆեսոր[1][2] (1928)
Մասնագիտությունպատմաբան, հրապարակախոս, գրող և համալսարանի դասախոս
ԱշխատատուNew York Post?[1], Սանասարյան վարժարան[1], Մշակ[1][2], Արև[1] և Երևանի պետական համալսարան[1][2]
ԱմուսինՆոյեմի Հակոբյան
ԵրեխաներՇահեն Հակոբյան

Հովհաննես Հակոբի Հակոբյան, գրական ծածկանունը Վարդ Շահենի[3], իրական ազգանունը՝ Չորթանյան[4] (1876[1][2], Վան, Օսմանյան կայսրություն[1][2] - 1937[1][2]), պատմաբան, հրապարակախոս, գրող։ Պրոֆեսոր (1928)։ ՀԽՍՀ պատմության և գրականության ինստիտուտի իսկական անդամ (1935), Ստալինյան բռնաճնշումների զոհ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես Հակոբյանը ծնվել է 1876 թվականի օգոստոսի 16-ին, Արևմտյան Հայաստանի Վան քաղաքի Այգեստան թաղամասում։ 1890-ական թվականներին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1904 թվականին ավարտել է Վիսկոնսինի (ԱՄՆ) համալսարանի պատմագրության ֆակուլտետը, նույն համալսարանի պրոֆեսոր։ 1907 թվականին Նյու Յորքում հրատարակել է «Արաքս» ամսագիրը։ 1908 թվականին, որպես «Նյու Յորք իվնինգ փոստի» թղթակից, մեկնել է Թուրքիա։ Հաս-կրթական գործունեություն է ծավալել Արևմտյան Հայաստանում և հայաբնակ վայրերում։ 1912 թվականին Կարինի Սանասարյան վարժարանի տեսուչն էր։ 1915 թվականին Թիֆլիսում աշխատակցել է «Մշակին», զբաղվել հայ գաղթականների տեղավորման և նյութական օգնության գործով։ 1922-1927 թվականներին՝ «Արև» օրաթերթի խմբագրապետ։ 1927 թվականից բնակություն է հաստատել Հայաստանում։ 1928 թվականից դասավանդել է ԵՊՀ-ում, միաժամանակ եղել «Մելքոնյան ֆոնդի» պատասխանատու քարտուղարը ՀԽՍՀ-ում։ Հովհաննես Հակոբյանի նախաձեռնությամբ և «Մելգոնյան ֆոնդի» միջոցներով 1933-1937 թվականներին կառուցվել է Ալ․ Մյասնիկյանի անվան պետական հանրային գրադարանի մասնաշենքը (որտեղ էլ գտնվում էր Մատենադարանը), Երևանի պետական համալսարանի աստղադիտարանը, տպարանն ու հրատարակչությունը, ինչպես նաև, արտասահմանից Հայաստան են բերվել բազմաթիվ ձեռագրեր[5]։

Հակոբյանի գիտական ուսումնասիրությունները նվիրված են Հայաստանի, Անդրկովկասի և Մերձավոր Արևելքի մասին եվրոպացի ճանապարհորդների թողած ուղեգրություններին։ Հրապարակախոսական երկերում մերկացրել է գերմանացի իմպերիալիզմի նվաճողական քաղաքականությունը Թուրքիայում և Անդրկովկասում («Գերման դավը Կովկասի մեջ», 1917, «Թուրքիա Գերման ճանկերուն մեջ», 1918)։

1938 թվականի հուլիսի 18-ին Հովհաննես Հակոբյանը անհիմն դատապարտվել է գնդակահարության՝ անձնական գույքի բռնագրավմամբ։ 1956 թվականի ապրիլի 28-ին Հակոբյանի քննչական գործը վերանայվել է, և հանցակազմի բացակայության պատճառով նա լիովին արդարացվել է։

  • Գրպանի բառարան (անգլիերէնէ-հայերէն)։ Բոստոն։ տպ. Արարատ հրատարակչական ընկ., 1905
  • Ազգերու պատմութիւն։ Ա հատոր։ Արեւելեան հին ազգեր եւ Յունաստան։ Պատկերազարդ։ Բարձրագոյն դասընթացք, Կ. Պոլիս, տպ. Նշան-Պապիկեան, 1911
  • Ազգերու պատմութիւն։ Բ հատոր։ Հռովմայեցիք եւ նախամիջնադար։ Բարձրագոյն դասընթացք, Կ. Պոլիս, տպ. Յ. Մատթէոսեան, 1912
  • Ազգերու պատմութիւն։ Ա հատոր։ Արեւելեան հին ազգեր եւ Յունաստան։ Պատկերազարդ։ Բարձրագոյն դասընթացք, Երկրորդ տպագրութիւն, Կ. Պոլիս, տպ. Օ. Արզուման, 1915
  • «Գերման դավը Կովկասի մեջ» (1917թ.)[4]
  • «Թուրքիան՝ գերման ճանկերուն մեջ» (1918թ.)[4]
  • Ազգերու պատմութիւն։ Գ հատոր։ Արդի պատմութիւն։ Մասն Ա։ Միջին դար, Կ. Պոլիս, տպ. Օ. Արզուման, 1920
  • Ուղեգրություններ։ Հատոր Ա։ ԺԳ - ԺԶ դար (1253-1582), Երևան, Պետհրատ, 1932 (համահեղինակ)
  • Ուղեգրություններ։ Հատոր Զ։ ԺԹ դարի առաջին քսանամյակ (1800-1820), Երևան, Պետհրատ, 1934։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մելիքյան Մ., Հովհաննես Հակոբյան, ԲԵՀ, 1976, № 1։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 2000.
  2. 1 2 3 4 5 6 7 8 9 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 3.
  3. Ի հիշատակ Վանի ինքնապաշտպանության ժամանակ զոհված եղբոր՝ Շահենի, որին թուրքական իշխանությունները Շաքիր աղայի դեմ մահափորձ կազմակերպելու համար ձերբակալել ու մահապատժի էին ենթարկել։
  4. 1 2 3 «Հանրային գրադարանի շենքի հիմնում, գնդակահարություն․ վանեցի մեծ պապս» (ամերիկյան անգլերեն). 2022 թ․ հունվարի 13. Վերցված է 2022 թ․ փետրվարի 1-ին.
  5. «Մելքոնյան եղբայրները և Ազգային գրադարանը». www.irates.am (անգլերեն). Վերցված է 2022 թ․ փետրվարի 1-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հովհաննես Հակոբյան» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 74
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։