Արև (ամսագիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արև (այլ կիրառումներ)
Արև
արաբ․՝ جعل الدوري‎‎
Տեսակօրաթերթ
Լեզուհայերեն և արաբերեն
Գլխավոր խմբագիրՎահան Թեքեյան
Հիմնադրվել էմայիսի 11, 1915
Երկիր Եգիպտոս
Հրատարակման վայրԱլեքսանդրիա և Կահիրե
ԳրասենյակԱլեքսանդրիա, Եգիպտոս[1] և Կահիրե, Եգիպտոս[1]
OCLC37684732

Արև, 1915 թվականից Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում տպագրվող պարբերական[2] ։ Այն 1921 թվականի հոկտեմբերի 7-ից սկսել է լույս տեսնել իբրև Ռամկավար ազատական կուսակցության Եգիպտոսի շրջանակի պաշտոնաթերթ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարբերականը 1924 թվականից հրատարակվում է Կահիրեում։ Արևը 1970 թվականի վերջերից մինչ այժմ շարունակում է տպագրվել Հայ Ազգային Հիմնադրամի միջոցներով։ Առաջին տնօրեն-խմբագրապետը Վահան Թեքեյանն է, արտոնատերը՝ Լևոն Մկրտչյանը։ Լրագիրը հրատարակվել է 2 և 4 էջերով, շարվածքի չափերն են 58 X 40 սմ։ Կահիրեի ՀԲԸՄ-ի Սաթենիկ Չագըր հիմնադրամի միջոցներով Արևի 1915-2000 թվականներին թվայնացված տարբերակը 2010 թվականի հուլիսին Կահիրեի ՀԲԸՄ-ի վարչության որոշումով Հայաստանի Ազգային գրադարանին է հանձնել ՀԲԸՄ-ի Եգիպտոսի շրջանակային հանձնաժողովի ատենապետ պրն Պերճ Թերզյանը։ Պարբերականը Եգիպտոսի միակ հայաթերթն է եղել, որը օրը օրին ներկայացրել է ՀԲԸՄ-ի գործունեությունը։

Խմբագիրներ՝ Վահան Թեքեյան, Միքայել Կյուրճյան, Լ. Մկրտիչյան, Հ․ Հակոբյան, Հ․ Պողոսյան, Հովհաննես Սեքսենյան, Օննիկ Մահտեսյան, Հակոբ Փափազյան, Հակոբ Արամյան, Պետրոս Տեփոյան, Նուպար Պերպերյան, Էդմոնդ Կոտալազյան, Ավետիս Յափուճյան։

Լայն տեղ է հատկացրել հատկապես եգիպտահայությանը և ընդհանրապես սփյուռքահայությանը հետաքրքրող ազգային ու միջազգային հարցերին, լուսաբանել Հայկական հարցը, տպագրել բանասիրական, պատմական, գիտական, առողջապահական, մանկավարժական, մարզական և այլ թեմաներով նյութեր, բանաստեղծություններ ու պատմվածքներ հայ և օտար հեղինակներից։ «Արև» պայքարել է դաշնակցության արկածախնդրական քաղաքականության դեմ սփյուռքում, լուսաբանել Սովետական Հայաստանի մշակութային, գիտական և արդյունաբերական բարգավաճումը։ Հայրենական պատերազմի տարիներին հանդես է եկել սովետական ժողովրդի արդարացի պայքարի պաշտպանությամբ։ Ետպատերազմյան շրջանում ակտիվորեն մասնակցել է հայրենադարձության կազմակերպմանը։ Զորավիգ կանգնելով հանդերձ Սովետական Հայաստանին՝ «Արև», հետևելով իր կուսակցության քաղաքական գծին, որոշ հարցերում վերապահ դիրք է գրավել կոմունիստական գաղափարախոսության հանդեպ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 23