Jump to content

Շաքիր Սելիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շաքիր Սելիմ
Ծնվել էապրիլի 10, 1942(1942-04-10)
ԾննդավայրՌազդոլնոյեի շրջան, Ղրիմի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էնոյեմբերի 18, 2008(2008-11-18) (66 տարեկան)
Վախճանի վայրՍիմֆերոպոլ, Ուկրաինա
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
ԼեզուՂրիմի թաթարերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ուկրաինա
ԿրթությունՍամարղանդի պետական համալսարան
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն, National Union of Journalists of Ukraine? և Ուկրաինայի գրողների ազգային միություն

Շաքիր Սելիմ (Ղրիմի թաթարերեն՝ Şakir Selim, իսկական անունը՝ Շաքիր Սելիմ օղլու Սելիմով, Ղրիմի թաթարերեն՝ Şakir Selim oğlu Selimov, ապրիլի 10, 1942(1942-04-10), Ռազդոլնոյեի շրջան, Ղրիմի ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 18, 2008(2008-11-18), Սիմֆերոպոլ, Ուկրաինա), ազգությամբ Ղրիմի թաթար բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակագիր[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1942 թվականի ապրիլի 10-ին, Ղրիմի Խորհրդային Ինքնավար Հանրապետության Բույուկ Ասս գյուղում։ Ընտանիքի ութերորդ երեխան էր։ Երկու տարեկան է եղել, երբ նրանց ընտանիքը, Ղրիմի մյուս թաթարների հետ, արտաքսվել է նախ՝ Ուրալ, այնուհետև՝ Միջին Ասիա։ Յոթ տարեկանում կորցրել է մորը։ 1974 թվականին ավարտել է Սամարղանդի համալսարանի բանասիրական ֆակուլտետը, տասնմեկ տարի ուսուցչություն արել Ջամբայի տարրական դպրոցում։ Այնուհետև դարձել է Տաշքենդում լույս տեսնող «Լենին բայրաղը» («Լենինյան դրոշ») թերթի սեփական թղթակիցը, գլխավորել Սամարղանդի մարզայի ռադիոյի ղրիմաթաթարերեն հաղորդումների բաժինը։ 1989 թվականին վերադարձել է Ղրիմ, նշանակվել Սիմֆերոպոլում ռուսերեն ու ղրիմաթաթարերեն հրատարակվող «Достлукъ» (հետագայում՝ «Достлукъ — Къырым», «Къырым», ներկայումս՝ «Qırım») թերթի խմբագրի տեղակալ, 1997 թվականից՝ «Йылдыз» («Աստղ») ամսագրի գլխավոր խմբագիր։

Գրական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռ խորհրդային բանակում ծառայելու ժամանակ Շաքիրն իր գրած «Մայրը» պոեմը ուղարկել է «Լենին բայրաղը» թերթի խմբագրությանը։ Պոեմը 1963 թվականին լույս է տեսել, և այդպես սկիզբ է առել նրա գրական գործունեությունը[2]։ 1971 թվականին հրատարակվել է Սելիմի առաջին բանաստեղծական ժողովածուն, որին հաջորդել են ևս յոթ ժողովածուներ։ Վերջինը՝ «Ղրիմ-նամե» խորագրով, լույս է տեսել 2006 թվականին։ 1982 թվականին Շաքիր Սելիմն ընդունվել է ԽՍՀՄ գրողների միության շարքերը, 1992-ին գլխավորել Ուկրաինայի գրողների ազգային միության ղրիմաթաթարական գրողների խորհուրդը։ Մահացել է 2008 թվականի նոյեմբերի 18-ին, Սիմֆերոպոլում[3][4]։

Բանաստեղծական ժողովածուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Акъбардакъ» (1971)
  • «Севги алеви» (1978)
  • «Дуйгъуларым» (1975)
  • «Уянув» (1982)
  • «Еллерни динъле» (1986)
  • «Тюшюндже» (1997)
  • «Къырымнаме» (2006)
  • «Къырымнаме II» (2008)

Թարգմանություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաքիր Սելիմը Ղրիմի թաթարերեն է թարգմանել Ալեքսանդր Պուշկինի «Կովկասի գերին» պոեմը, Միխայիլ Լերմոնտովի մի շարք բանաստեղծություններ, Տարաս Շևչենկոյի «Կատարինան», Ադամ Միցկևիչի «Ղրիմի սոնետներ»-ը, Նիկոլայ Գոգոլի «Ամուսնություն», Վիլյամ Շեքսպիրի «Մակբեթ», «Ռոմեո և Ջուլիետ», Մուստայ Քարիմի «Լուսնյակ գիշերով» թատերգությունները և այլ ստեղծագործություններ։

Շաքիր Սելիմի անունով է կոչվել ղրիմյան Սուդակ քաղաքի փողոցներից մեկը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Şakir Selim». www.biyografya.com (թուրքերեն). Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  2. «Poems of Şakir Selim». medeniye.org. Արխիվացված է օրիգինալից 2013-10-06-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  3. «Crimean Tatars honor 5th death anniversary of Shakir Selim». QHA (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 2-ին.
  4. «The Patriotism in Şakir Selim's Poems».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]