Խորենի Վահան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խորենի Վահան
Vahan Khoreni.jpg
Ծնվել է1884
ԾննդավայրԲռնակոթ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1920
Մահվան վայրԳորիս, Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
ԿրթությունԼայպցիգի համալսարան
Մասնագիտությունհասարակական գործիչ

Խորենի Վահան (Տեր-Գևորգյան) (1884, Բռնակոթ, Սյունիք1920, Գորիս), հայ հասարակական-քաղաքական և պետական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1884 թվականին Սյունիքի Բռնակոթ գյուղում։

Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, սովորել է Հալլեի (Գերմանիա) համալսարանի բժշկական բաժնում, 1913 թվականին ավարտել Լայպցիգի համալսարանի պատմափիլիսոփայական բաժինը՝ ստանալով դոկտորի գիտական աստիճան։ Դասավանդել է Թիֆլիսի Գայանյան և Ներսիսյան դպրոցներում։

Խմբագրել է «Աշխատավոր» (Թիֆլիս), «Հայաստանի աշխատավոր» (Երևան) թերթերը, որտեղ տպագրվել է նրա «Հայրենի նամակներ» հոդվածաշարը։ Խորենի Վահանը բարձր է գնահատել հայ աշխատավորությանը՝ նրան համարելով «արևելյան ինտերնացիոնալի» առաջապահը, մեծ դեր է հատկացրել ՀՅԴ կուսակցությանը Արևելքի հեղափոխության մեջ։ Ազատագրության գործում կողմնակից էր սեփական ուժերին ապավինելուն, դեմ էր բոլշևիկյան արևելյան քաղաքականությանը։ 1919 թվականին ընտրվել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավոր։ Լինելով հայ, պետականության ջատագով՝ նախաձեռնել է Հայաստանում պետական և հասարակական կյանքի ազգայնացման ծրագիրն ու գործը։ 1920 թվականի օգոստոսին, կառավարության հանձնարարությամբ, մեկնել է Զանգեզուր՝ հնարավոր քաղաքացիական կռիվները կանխելու համար։ Խորհրդային իշխանությունների կողմից դավադրաբար ձերբակալվել է և Գորիսի բանտում 13 այլ դաշնակցականների հետ սպանվել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png